?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հնարավոր էր, որ դավաճաններին վերաբերող թեմային չանրադառնայի, եթե իմ կողմից շատ սիրված, «Օրեր» Եվրոպական ամսագրի կայք էջի խմբագիր Աննա Կարապետյանի ֆեյսբուքյան էջում չկարդայի միանգամայն տեղին գրառում-հիշեցումը: Հանրածանոթ լրագրողը գրել է.

-Ինձ կարո՞ղ եք բացատրել, խնդրեմ, ինչպես կարող եք ձեր ընկերների ցուցակում ունենալ Վահե Ավետյան ու Շուշան Ջաղինյան։ Նոր հայտնաբերեցի, որ իմ ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր սրանց հետ ընկեր են։ Ի՞նչ եք ուզում լսել սրանցից կամ կարդալ վարձկանների էջերին։ Ամոթ ա, խելքներդ գլուխներդ հավաքեք ու «անֆրենդ» արեք գոնե:

Հիրավի տեղին խոսքեր: Ի՞նչ կարող են սրանք մեզ տալ, որ չենք կարողանում գտնել: Կամ ' ի՞նչ կարող է վերարտադրել սրբությունը ծախած թափթփուկը' բացի բացասական արժեքներ ներարկելուց: Եվ վերջապես. ի՞նչ կարող ենք սրանցից քաղել ու սովորել:
Պարզվում է, որ սրանք...Մեզ պետք են' ոչ ավել, ոչ պակաս «տեղեկատվություն ապահովելու» համար, նաև «սկզբունքի հարց» էլ կա' դավաճանն էլ ընկեր է' կապ չունի լավն է, թե վատը: Ահավասիկ. Մանյա Հայրապետյան անունով ֆեյսբուքյան ընկեր ունեմ, երևի խելացի կին է, ու որպես այդպիսին որոշեցի ընկերաբար կիսվել: Անձնական գրություն ուղարկեցի, որ այդ խոտակեր վահե ավետյանի ընկերությունից հրաժարվի: Նաև հիշեցրեցի, որ դա իհարկե տիկին Մանյայի իրավունքն է: վահեի գրառումները լայքող տիկին Մանյան չուշացրեց պատասխանը (մեջբերում եմ).

12.11.2016 12:47

Маня Айрапетян
Ես իմ ընկերներից ոչ ոքի ինքս չեմ հեռացնում, անկախ նրանից՝ նրանք լավն են, թե՝ շատ վատը։
Այդպիսով, ես ապահովում եմ իմ տեղեկատվությունը․․․


12.11.2016 13:48

Hay Azian
Ձեր իրավունքն է' եթե տականք-դավաճանին կարելի է ընկեր համարել: Լրիվ ենք արժեզրկվում, շնչահեղձ լինում առանց այն էլ գաղջ մթնոլորտում:


12.11.2016 13:50

Маня Айрапетян
Ես մոտ 5000 ընկեր ունեմ, բայց, դրանցից առավելագույնը 50-ին կարող եմ ընկեր համարել։


12.11.2016 13:52

Hay Azian
Իմ ասածն էլ դա է: Տասնյակ հազարներից, անգամ միլիոններից նման կենդանի դժվար ճարվի...


12.11.2016 13:54

Маня Айрапетян
Հնարավոր է։
Նորից են կրկնում․ ես պետք է տեղեկացված լինեմ։ Իսկ շատ ընկերներ ունենալը նպաստում է տեղեկացված լինելուն (մեջբերման ավարտը)։

Ահա այսպես, հանուն տեղեկացված լինելու կարելի է հանդուրժել քո սրբությունը ոտնատակ տվող ստորին:

Ավելի ուշ Մանյա Հայրապետյանը իր էջում արդեն հանրորեն նույնիսկ դժգոհեց, իր որոշ սրտացավ ընկերից (մեջբերում եմ):

-Տեղեկացնում եմ, որ իմ ֆեյսբուքյան ընկերներին ոչ մի պարագայում չեմ հեռացնում, և, չեմ արգելափակում, անկախ` նրանց հանդեպ ունեցած իմ վերաբերմունքից: Ում դուր չի գալիս իմ այս սկզբունքը, կարող է հանգիստ խղճով ազատվել իմ ընկերությունից:
Խնդրում եմ` ընկեր հեռացնելու պահանջով չդիմել, չուղղորդել, թե ինձ ինչպես դրսևորեմ անձնական էջում, և չփորձել ոտնահարել` այս տարածքում ունեցած իմ անկասելի իրավունքները...
Ձանձրացա` նման պահանջներով անիմաստ ու անհարկի նամակներ ստանալուց....

Ոչ մեկս իհարկե իրավունք չունի դեմ գնալ տիկին Մանյայի «սկզբունքներին»' նրան «ուղղորդելու», կամ պահանջելու ինչպիսի ընկերներ ունենալ: Մի բան ակնհայտ է, որ եթե ընկերաբար մեկին, այն էլ անձնական հաղորդագրությամբ մտերմիկ գրում ես' ՀԵՌՈՒ ՁԵՐ ԴԻՄԱՑ ԿՈՒՅՐ ԴԱՎԱՃԱՆ Է, սա չի նշանակում է , որ ուղորդում ես , կամ ոտնահարում նրա «անկասելի իրավունքները »:

Կրկնում եմ, այդ մասին նույնիսկ չէի էլ հիշատակի,(կբավարարվեի նրա վերոշարադրված բացատրություններով) եթե տիկին Մանյան իր ընկերների վարմունքը հասկանար, հանրորեն չդժգոհեր, Իսկ լրագրող Աննա Կարապետյանն էլ չբարձրաձայներ, որ դավաճանները ընկերներ լինել չեն կարող :

60-ից ավելի նրա ընկերներ ' չիմանալով կոնկրետ ինչի համար է տիկին Մանյայի այս դժգոհությունը, խոսքն ինչի մասին է, հավանել են նրա այս գրառումը: Իսկ ես նրանց տեղեկացնեմ , որ տիկին Մանյան սրտնեղել է, որ նրա որոշ ընկերներ (այդ թվում ես) դիմել են վահե ավետյանոին ֆեյսբուքի ընկերակցությունից հեռացնելու խնդրանքով, թե, ո՞վ է վահե ավետյանը' հակիրճ. դավաճան է, ով վերջերս եղել է Ադրբեջանում, այցելեց Բաքվի "շահիդների" ծառուղի ու Խոջալուի իբր հայերի կողմից ցեղասպանության ենթարկվածների հուշարձաններին: Հյուրընկալվել է իբր Սումգաիթում ապրող հայերից մեկի տանը, որտեղ նրան տոլմայով են հյուրասիրել: Նա Ալիևին համարել տոլեռանդ առաջնորդ , նրան շնորհակալություն հայտնել ու խնդրել «հոգևոր քաղաքացիություն», իսկ հայերին ուղղակի կոչել է. "армяне, вы нация сук!"

Հայտնի արտահայտություն է' դավաճաններին չեն ներում

Այսքանը:

Հ.Գ: Մի գեղեցիկ օր էլ, որ լսեմ տիկին Маня Айрапетян է Բաքվում, բնավ չեմ զարմանա...
HAY AZIAN