?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի և «Աբովյան» մշակութային միության նախագահն այցելեց Սփյուռքի նախարարություն

Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի և «Աբովյան» մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանին և կնոջը՝ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի Ապրիլի 24-ի հանձնախբմի ղեկավար և «Աբովյան» մշակութային միության քարտուղար Ինգա Դրոստին: Այդ մասին փոխանցում է սփյուռքի նախարարության  «Հայերն այսօր » կայքէջը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի, հատկապես՝ Ապրիլի 24-ի հանձնախբմի հայանպաստ գործունեությունը, նշեց վերջին տարիներին իրականացրած բարձր գնահատանքի արժանի լոբբիստական աշխատանքը։Մաթո Հախվերդյան1

Զրույցի ընթացքում քննարկվեց «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը ավելի ակտիվորեն մասնակցելու անհրաժեշտությանը, անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան իրավաբանական կազմակերպություն է, որը ակտիվ լոբբիստական աշխատանք է իրականացնում, ինչպես նաև՝ ներկայացնում է հայկական համայնքը հոլանդական իշխանություններին Այդ աշխատանքների շնորհիվ է, որ 2004 թվականին Հոլանդիայի խորհրդարան են ներկայացրել Ցեղասպանության հարցը: 2006 թվականին  ընտրացուցակից հանել են տվել այն թուրք թեկնածուների անունները, ովքեր ժխտում էին Ցեղասպանությունը: Այս ձեռնարկը մեծ աղմուկ է բարձրացրել Հոլանդիայում և լայն արձագանք գտել տարբեր երկրներում: Այս տարվա դեկտեմբերի 6-ին նրանց ներկայացրած բողոքի հիման վրա, տեղի կունենա մեկ այլ դատավարություն՝ հայերի դեմ ելույթ ունեցած ադրբեջանցու գործով: Որպես բողոքարկող կողմ՝ կազմակերպությունը պատրաստվում է ելույթով հանդես գալ: