?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հարգելի հայրենակից բարեկամնե'ր , նիդերլանդահայ համայնքի թանկագին քույրեր և եղբայրներ, ահա և մոտեցավ ևս մեկ ժամանակաշրջանի ավարտ՝  հատում ենք 2016 թվականի վերջնագիծը:  Չնայած մեզ պարտադրված մարտահրավերներին, այն հատկանշական էր մեր երկու պետությունների՝  Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հոբելյանական 25-ամյա տարեթվերով, որը մեր ազատ ապրելու, արարելու դարերի իղձն  էր:

Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպություններն այս անգամ ևս փաստեցին Հայրենիքի կողքին լինելու անսահման սերն ու նվիրվածությունը: Դրա ապացույցն էր ապրիլի սկզբներին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հանդես բերած մեր միասնությունն ու համախմբվածությունը: Սա նպաստեց, որպեսզի բռունցքվենք ու աշխարհով մեկ բարձրաձայնենք 21-րդ դարում տեղի ունեցող վայրագությունները,  այն կանխելու համար հանդես գանք անգամ հայատյաց կոչերը դատապարտելու նախաձեռնություններով:
Հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան, լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ:  Որպես լավատեսական ցանկություն կուզեինք, որ մեր հպարտ ժողովուրդն ապրեր արժանավայել՝   լիահույս ապագայի հանդեպ ունեցած հավատի սպասելիքներով, Թող, որ զինվորի մայրը ուրախ սրտով ու ժպիտով ճանապարհի ու տուն ընունի  իր զավակին՝ Հայրենիքի զինվորին:
Թող 2017 թվականը բոլորիս համար հաջողությունների, բարօրության և նոր ձեռքբերումների տարի լինի:

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծննունդ:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:
«Նիդերլանդական Օրագիր»


2016 թ. ՆԻԴԵՐԼԱՆԴԱՀԱՅ ԿՅԱՆՔԻ ՀԻՇԱՐԺԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս անգամ  ներկայացնում ենք միայն նիդերլանդահայ կյանքում սկիզբ դրված՝  նոր ու հոբելյանական նիշերով իրադարձությունները:

  • Հոլանդայի Առնեմ քաղաքում  ստեղծվեց Հ.Մ.Ը.Մ. նոր մասնաճյուղ:

  • Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում հիմնադրվեց   «Սայաթ Նովա» երգչախումբը:

  • Երթ-հանրահավաք Ամստերդամում' Հայոց Ցեղասպանության 101-ամյակի առիթով:


  • Մաստրիխտի Սուրբ Կարապետ հայկական Եկեղեցին նոր Ծխական Խորհուրդ ունեցավ:

  • Մաստրիխտում հայ հոգևորական Սուրբ Սերվատիուսի անունը
      կրող եկեղեցու բակում  հայկական խաչքար տեղադրվեց:

Լրացավ Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության առաջին   հուշակոթողի (Ասեն) 15 տարին:

  • Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը բոլորեց իր ստեղծման 15 տարին:

Կուզեինք նշել  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) , Հոլանդիայի Հայ Դատի, Ալմելոյի,  Հաագայի, Ամստերդամի,Ասենի ,  Ալկմարի, Նայմեխենի, Դեն Բոսի, Մաստրիխտի, Պուրմերենդի և երկրի այլ քաղաքների հայկական համայնքների և կառույցների արժանահիշատակ գործերը, որոնք այնքան շատ են, որ հնարավոր չէ առանձնացնել: Այն տեղ է գտել 2106 թվականի  «Նիդերլանդական օրագրի» էջերում, որի արխիվները կարող եք թերթել:
Այս մեծ ցանկից , այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում մեր ընթերցողներին ներկայացնել հինգը, որոնք առնչվում են Արցախին:

  1. Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

  2. Հայ համայնքների օգնությունը'  Արցախին, Սիրիային: Ալմելո, Նայմեխեն, Մաստրիխտ, Ալկմար, Պուրմերենդ

  3. Նիդերլանդների խորհրդարանին Արցախի դեպքերի առիթով պահանջագիր են հանձնել
    Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպությունները:

4.
Արցախին սատարող բողոքի ցույց Ամստերդամում:

5.«Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը դատարանի առջև: