?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%af-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b67

Նիդերլանդների Թագավորության Ալմելո հայաշատ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու Գալուստ Գյուլբեկյան մեծ սրահը 2016 թվականի նոյեմբերի 13-ին լեցուն էր խանդավառված հայ մարդկանցով։ Նրանք հավաքվել էին երախտիքի խոսք ասելու եկեղեցում գործող Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանին, նրա 10-ամյա լավագույն աշխատանքի համար և համայնքի հոգևոր հովիվ, ժողովրդի կողմից սիրված քահանա Տեր Մաշտոց Բաղդասարյանի հնգամյա աշխատանքի համար:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Սվետլանա-Անժելա Անդրեսյան՝ եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիջի Ներսիսյանը ելույթ ունեցավ համայնքի անունից, բարձր գնահատեց տնօրենի և հոգևոր հոր աշխատանքները, համայնքի կողմից նրանց հանձնեց հուշանվերներ։
Մանուկ Մկրտչյանին հանձնվեց նաև Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղարկած պարգևը. Սփյուռքում մայրենի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար Մանուկ Մկրտչյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «ՄԱՅՐԵՆԻԻ ԴԵՍՊԱՆ»  մեդալով։

Այդ օրը ցուցադրվեց նաև ֆիլմ, որը պատմում էր 2016 թվականի ապրիլին Ալմելո քաղաքի եկեղեցու վարչության նախաձեռնությամբ կազմակերպված «Աջակցություն Արցախին» դրամահավաքի մասին, որին մասնակցեցին շատ հայրենասեր հայեր։ Ներկայացվեց հաշվետվություն, թե ինչպես է իրացվել € 43 200 կազմող գումարը Արցախում և Հայաստանում։
Ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին եկեղեցու «Զարթոնք» պարախումբը, «Գեղարդ» երգչախումբը և կիրակնօրյա դպրոցի սաները։
Դպրոցականները և նրանց ծնողները, դպրոցի ուսուցիչները հպարտ էին և ոգևորված սիրելի տնօրենին իրենց շնորհակալությունը հայտնելու հնարավորությամբ։ Խոսքերն անսպառ էին, իսկ փոքրիկների արտասանությունները՝ հուզաթաթախ և զգացմունքային։ Սերոբը այնպես սրտանց արտասանեց հետևյալ խոսքերը, որ ներկաները հուզվեցին․

Շնորհավորում ենք հպարտ, ջերմորեն

Ձեզ տրված պարգևը, մեր լավ տնօրեն։

Որպես գնահատանք լավ աշխատանքի՝

Միշտ արժանացել եք խորին հարգանքի։

Կիրակնօրյա դպրոցի ամուր հենասյուն,

Ձեզ ասում ենք սրտանց՝ շնորհակալություն։
Ցերեկույթն ավարտվեց հյուրասիրությամբ, որը կազմակերպել էին  եկեղեցու հայ տիկնանց միությունը և կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները։
Այդ օրը երկար կմնա ներկաների հիշողության մեջ։
Երբ գնահատվում է մեկի աշխատանքը, դրանով գնահատված է նաև մյուսներինը։

%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%af-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%af-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b61%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%af-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b62%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%af-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b63%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%af-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b64%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%af-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b65%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%af-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b66