?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


«Պայքար» Շաբաթաթերթը Կը վերստանձնէ իր մէկ դարու առաքելութիւնը

2017 թուականի Յունուար մէկէն լոյս աշխարհ կու գայ «Պայքար» շաբաթաթերթի առաջին համարը:  «Պայքար»ը մէկ դարու հարուստ կենսագրութիւն մը ունի իր ետին:  Իբրեւ օրաթերթ ու շաբաթաթերթ՝ ան ծառայած է Ամերիկայի Արեւելեան ափի հայութեան, ուր կը գտնուէր նաեւ համայնքի մտաւորական սերուցքը:

«Պայքար» հանդիսացած է ու կը շարունակէ հանդիսանալ Ռամկավար Ազատական Կուսակցութեանգաղափարական օրկանը:  Այն շրջանին երբ թերթը կը ծառայէր ընթերցողներու շրջանայինծիրիմը՝համապատասխան որակով եւ արժէքով ՌԱԿի այլ օրկաններ կը ծառայէին այլ գաղութներու՝ անսայթաք

գաղափարական ներդաշնակութեամբ մը իրարու հետ:

          Լրատու միջոցներու համաշխարհայնացումը եւ ելեկտրոնային մամուլի աճումը դիմափոխեցին աւանդական մամուլին դերը, որ միանալով նիւթական միջոցներու սղութեան՝ շրջան մը ընդհատեցին «Պայքար»ի առաքելութիւնը:

          Այսօր, միեւնոյն այդ համաշխարհայնացումը եւ ելեկրոնային միջոցներու աճումը լայն հորիզոն կը բանան «Պայքար»ին, վերադառնալու իր առաքելութեան եւ իր գաղափարական խօսքը հասցնելու համայն հայութեան, սփիւռքի թէ հայրենիքի մէջ:

          «Պայքար» այս ձեւով կու գայ փոխարինելու ոչ այլ ոեւէ օրկան, որքան՝ վերադառնալու իր իսկութեան, իր դարաւորառաքելութեան. ան լոյս պիտի տեսնէ տպագիր եւ ելետրոնային հրատարակութեամբ:

___________________________



Ողջունում ենք Ռամկավար Ազատական Կուսակցության «Պայքար»  շաբաթաթերթը '  2017 թ. վերահրատարակվելու կապակցությամբ:  Այն իրոք իր պատմությունով սերունդներ է կրթել, դաստիարակել, երկար տարիներ լծվել է ազգաշեն ու ազգանպաստ գաղափարի,  ծառայել է հայ  գաղութի միասնությանն ու համախմբմանը: Հուսանք, որ մերօրյա ժամանակներում  «Պայքարը» նորովի կշարունակի  իր առաքելությունը ու  իր խոսքը կհասցնի  ողջ հայությանը' ի նպաստ հայապահպանության ու Հայրենիքի հզորացման:
Նոր ու բարի երթ «Պայքարին» :


«Նիդերլանդական օրագիր»