Բողոքի ակցիկային մասնակցելու համար Շվեցարիայի մայրաքաղաք էին եկել հայեր երկրի տարբեր վայրերից :Հետաքրքրական է, որ ցուցարարներին էին միացել շատ հայաստանաբնակներ,նաև տողերիս հեղինակը , ոմանք Հունգարիայի դեսպանատան մոտ էին եկել իրենց անձնական հայկական պետհամարանիշի ավտոմեքենաներով:
Բողոքի ակցիային, որը տևեց մոտ 5 ժամ մասնակցում էին շվեցարահայ համայնքի,հասարակական,քաղաքական և եկեղեցական կառույցի ներկայացուցիչներ:մեր պատվիրակության ղեկավար Սարգիս Շահինյանը' Հունգարիայի դեսպանատան աշխատակիցներին փոխանցեց համայնքի դժգոհությունը' մարդասպանին իր որջը հանձնելու կապակցությամբ:
Հայ եկեղեցու քահանան, ով ի դեպ 2004 թվականին Գուրգեն Մարգարյանի հոգեհանգստի արարողակարգն էր արել , աղոթք ուղղեց առ աստված ի հիշատակ եղեռնագործությամբ զոհված հայ սպայի :
Հատուկ Նիդերլանդական Օրագրի համար, շվեցարական Բեռն քաղաքից'
ԴԱՎԻԹ ԻՈՆԴԵՄ
Լուսանկարները' հեղինակի
Մարդասպանին հովանավորելու և խրախուսելու
համար հայկական կողմը պետք է համապատասխան
ատյաններից պահանջի Իլհամ Ալիևի դատապարտումը,
որպես հանցանքի գլխավոր կազմակերպիչ և մեղսակից
Հաագայի արդարադատությանը հանձնելու համար: