niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Շաղիկ Ասատուրյանը եղբոր մասին. «Միշտ հպարտ ենք քեզնով մեր տան գանձ»:

Մեր շնորհալի երիտասարդները. Հովսեփ Ասատուրյան


Լուսանկարում' աջից Հովսեփը զրուցում է Գերմանիայի նախագահի տիկնոջ հետ , կենտրոնում
Բեատրիքս թագուհին:



Հիանալի ու բանիմաց  նոր  հայ  սերունդ է ինտեգրվում Նիդերլանդների հասարակական, քաղաքական կյանքին: Նրանց մասին հաճախ իմանում ենք անակնկալ կերպով' մամուլի, կամ զանազան միջոցառումների շնորհիվ:
 Մի քանիսի մասին «Նիդերլանդական օրագիրն» արդեն հասցրել է պատմել իր էջերում , մյուսներին էլ դեռ  պատեհ առիթներին անրադառնալու ենք:
Եվ ահա հերթականը չուշացավ:Իր ֆեյսբուքյան էջում հոգատար քրոջ գորովանքով  SHaghig Assadourian Bosnoian-ը գովեստով հետևյալ խոսքերն է գրում եղբոր ' Հովսեփի  մասին. «...Միշտ հպարտ ենք քեզնով մեր տան գանձ»:
Երկուսին էլ ճանաչում և հիշում ենք Մաստրիխտի «Անի» հայ համայնքի կազմակերպած զանազան միջոցառումներից: Նրանք գեղեցիկ ոճով  են մատուցում  ոսկեղենիկ հայերենը ' ասմունքում, երգում են:
 Այս անգամ Շաղիկի խոսքերը' հասցեագրված եղբորը' Հովսեփին այլ թեմա ու առիթ էր ներառում: Մաստրիխտի թատրոնի ( Theater aan het Vrijthof) դահլիճում, փետրվարի 7-ին Հոլանդիայի թագուհու և Գերմանիայի նախագահի մասնակցությամբ  Մաստրիխտ քաղաքի համալսարանը  նշեց  ԵՎրոպական միության համաձայնագրի 25- ամյակը, որտեղ  բացման խոսքի բացառիկ հնարավորությունը վերապահված էր մեր հայրենակից  Հովսեփ Ասատուրյանին Hoseb Assadour ) (տե'ս տեսաերիզի 8.30 րոպեից):


.
16473798_1347035572027381_2401386048377680207_n.jpg
Tags: Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ, Նիդերլանդական օրագիր
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments