.






Անցյալ երեքշաբթի Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացի ընթերցանության երեկոն:
Մատյան Ողբերգությունից հատվածներ ընթերցեցին Արժ. Տ. Տարոն քահանա Թադևոսյանը, Ալմելոյի հոգևոր հովիվ Արժ. Տ. Մաշտոց քահանա Բաղդասարյանը, Ամստերդամի քույր եկեղեցիների հոգևոր հովիվներ՝ Հայր Պիտեր ֆան Վայլիկը (Հռոմ-կաթոլիկ), Հայր Էդդի Ռեյֆհաուզը (Ամստերդամի Աուդը կերկ Բողոքական եկեղեցի) և Հայր Միքայել Բակկերը (Ամստերդամի Սուրբ Միքայել Ռուս Ուղղափառ եկեղեցի), ինչպես նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Գրիգոր Նարեկացի դպրոցի ուսուցիչներ Ալլա Բաղդասարյանն ու Թալին Վարդանյանը։
Հավաքույթը մեծ ուշադրության արժանացավ ինչպես Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ հոլանդացի հյուրերի կողմից: Երեկոն վարեց մեր դպրոցի տնօրեն պարոն Վահան Ավագյանը:
Վաղը, ապրիլի 15-ին, Հայաստանի Հանրային հեռուստաալիքը (Հ1) ողջ օրվա թողարկումների ընթացքում կանդրադառնա վերոնշյալ միջոցառմանը։
Մենք շնորհակալություն ենք հայտնում մեզ աջակցող թիմին՝ Արտավազդ Ասլանյանին, Թամարա Ավագյանին, Աննա Ավագյանին, Վահագ Ավագյանին և Դավիթ Ավագյանին:
Դպրոցի վարչություն





