
Այս կիրակի ապրիլի 23-ին , Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցի սաների, մանկավարժական կոլեկտիվի և ծնողների համար անչափ հիշարժան օր էր։ Դպրոցի և «Սուրբ Հոգի» եկեղեցու անդամները միասնաբար ոգեկոչեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այս միջոցառումը ևս մեկ անգամ ամրագրեց համայնքի համախմբման միասնականության զգացողությունը։ Ամստերդամյան ջրանցքների երկայնքով՝ Ի դեպ ջրանցքի կամուրջներից մեկն ունի Armeensebrug (Հայկական կամուրջ) անվանումը, «Սբ․ Հոգի» եկեղեցու հավատացյալ հայերը՝ մանուկ և չափահաս, կազմել էին կենդանի շղթա՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի։ Նման միջոցառում արդեն երկրորդ տարին է կազմակերպվում : Հետագայում այն ամրապնդվելու է, որպես ավանդույթ։