Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումներ



Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկում Համագործակցող Հոլանդահայ կազմակերպություններն ընդգրկել էին
Ալմելոյի «Երևան» ակումբում «Սիրտ» հայկական երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառում-դասախոսությունը: Անչափ հետաքրքիր այս հանդիպումը կազմակերպվել էր հոլանդացի ազգությամբ թուրք լրագրող Սինան Ջանի, գրող Հակոբ Թումասյանի, գրող և հրապարակոս, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախի հետ: Վերջինս հոլանդահայ համայնքին հայտնի է իր 2010 թվականին լույս տեսած հայոց ցեղասպանության մասին ՝ «Քարքարոտ Արարատ» (In het gesteente van Ararat) գրքով:
Պ-ն Հոլսլախը իր խոսքում համգամանորեն խոսեց 20-րդ դարի ցեղասպանությունների մասին, զուգահեռներ տարավ հոլոքոստի, հայոց և այլ ցեղասպանությունների միջև: Բացատրեց ցեղասպանություն եզրի ի հայտ գալը: Ցուցադրվեց «Սիրտ» կազմակերպության կողմից պատրաստված կարճամետրաժ-փաստագրական ֆիլմ Հայոց Եղեռնից աշխարհասփյուռ փրկվածների ժառանգների մասնակցությամբ:
Այնուհետև գրող Հակոբ Թումասյանը խոսեց հայ և թուրք ժողովրդների մեջ գոյացած կարծրատիպերի մասին: Բանախոսը ընդգծեց, որ հարկավոր է ուժ գտնել հաղթհարելու երկու ժուղովուրդների մեջ գոյացած ատելությունը, ներել իրար և ապրել համատեղ կյանքով, պատմեց Ստանբուլ կատարած իր ուղևուրությունից և հանդիպումներից:
Լրագրող Սինան Ջանին Նիդերլանդահայերից զատ լավ ճանաչում են նաև Հայաստանում: Դեռ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնին «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում նրա դերակատարմամբ ներկայացվել է «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկն է: «Նիդերլանդական օրագիրն» այդ ժամանակ հարցազրույց ունեցավ թուրք դերասան-լրագրողի հետ:
Սինան Ջանը կրկին անրադարձ կատարեց իր դերակատարությամբ հանրահայտ «Արյունակից եղբայրները» ֆիլմի մասին, ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից, պատասխանեց հանդիսատեսների մի քանի հարցերին:
Արտակ Արևշատյան
«Նիդերլանդական օրագրի» հատուկ թղթ.
Ալմելո

Լուսանկարներում ՝ (վերևի) Բանախոսները ՝ ցեղասպանությունների ուսումնասիրման և կանխարգելման մասնագետ Անտոնի Հոլսլախը, գրող, «Քարքարոտ Արարատ» (In het gesteente van Ararat) գրքի հեղինակ
Հակոբ Թումասյանը, թուրք լրագրող, դերասան Սինան Ջանը:
Ներքևի լուսանկարում ՝ բանախոսները Ալմելոյի «Երևան» ակումբում՝ «Սիրտ» հայկական երիտասարդական կազմակերպության ակտիվիստների հետ:
Հակոբ Թումասյանը, թուրք լրագրող, դերասան Սինան Ջանը:
Ներքևի լուսանկարում ՝ բանախոսները Ալմելոյի «Երևան» ակումբում՝ «Սիրտ» հայկական երիտասարդական կազմակերպության ակտիվիստների հետ:
Լուսանկարները ՝ մեր թղթ.՝ Dario Cramer-ի