niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

ՈՒՂԻՂ հեռարձակում ԱՍԵՆԻՑ, ԱԼՄԵԼՈՅԻՑ (Նիդերլանդներ) Ապրիլի 24

24 ապրիլի , Ասեն

Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների կողմից
Ոգեկոչման արարողություն Ասեն քաղաքում


Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների կողմից
Ոգեկոչման արարողություն Ասեն քաղաքում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ:
Վայրը` Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատուն
Հասցեն` Boskamp 5 – 9405 NN Assen,
Այս միջոցառմանը մասնակցում են Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորներ Գերտ-Յան Սեեգերսը, Մարտեյն Վան Հելվերտը, Էրիկ Զինգսը, Հայոց ցեղասպանության հետազոտող Դիրկ Ռոդզանտը, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հասարակական քաղաքական այլ գործիչներ:
Ծրագիր` Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, հանդիպում գերեզմանատան սրահում` ճառեր, գեղարվեստան ելույթներ։
Տեսանյութը ' Dario Cramer


Հ.Գ.
Միջոցառման ավարտից հետո ' տեսաերիզի վերջում մեր թղթակիցները փորձել են հարցազրույց վերցնել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանից և հայ համայնքի ներկայացուցիչ Նիկոլայ Ռոմաշուկից: Ցավոք համակարգիչային վատ կապը խանգարել է ամրագրել հարցուպատասխանների բնականոն ընթացքը:
Հայցում ենք հարցազրույցի մասնակիցների և ընթերցողների ներողամտությունը


Ասենից հետո Հայոց Ցեղասպանության  զոհերի ոգեկոչման արարողությունը շարունակվեց Ալմելոյում: Ինչպես հայտնի է այստեղ է գտնվում Եվրոպայի ամենամեծ Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձանը:
Tags: Կարևոր, Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ
Subscribe

Recent Posts from This Journal

  • 2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՄԱՅԻՍ

    2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան էջի ամփոփագիր. ՄԱՅԻՍ Մեր էջում անդրադարձել ենք 2020 թվականի Դեսպանատան ֆեյսբուքյան…

  • ՓՐԿԱՎԱՐՁԸ

    Ընթերցողին ներկայացվող` լրագրող, արձակագիր ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «Փրկավարձը» պատմվածքը, ծնվեց այն օրերին, երբ «Նիդերլանդական օրագրի»…

  • The COVID-19 pandemic: past, present, future

    Ադրբեջանը զինադադարը խախտում է նույնիսկ համավարակի պայմաններում. մամլո ասուլիս` Նիդերլանդներում հավատարմագրված Հայաստանի,…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments