ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՝ ԱԼՄԵԼՈՅՈՒՄ
Նիդերլանդների հայկական համայնքները Մայիսի 4-ին տարբեր բնակավայրերում մասնակցեցին Հիշատակի օրվան նվիրված արարողություններին: Ամեն տարի, մայիսի 4-ին Ալմելոյի հայ համանքը ևս իր հարգանքի տուրքն է մատուցում Երկրորդ Համաշխարհայինի տարիներին և տարբեր ռազմական հակամարտություններում նահատկաված մարտիկների հիշատակին:
Artak S. Arevshatian-ի (Արտակ Արևշատյան) ներկայացրած այս տեսաերիզում հատվածներ են Հիշատակի օրվան նվիրված արարողությունից:
Խոսքով հանդես է գալիս Ալմելոյի հայ համայնքի անդամ Արտակ Մանուկյանը:
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ՝ ՀԱԱԳԱՅՈՒՄ
Նիդերլանդների հայկական համայնքներն ամենուր մասնակցել են Մայիսի 4-ին տարբեր բնակավայրերում տեղի ունեցած Հիշատակի օրվան: Մասնավորապես՝ Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները առավոտ վաղ հասցրեցին լինել Միդելհարնիսում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների հուշարձանի մոտ , ապա երեկոյան ժամը 20.00-ին Ամստերդամի Դամ հրապարակում ծաղկեպսակ դրեցին Երկրորդ
Համաշխարհայինի տարիներին և տարբեր ռազմական հակամարտություններում նահատկաված մարտիկների հիշատակին:




ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ' Մաստրիխտում
Մաստրիխտում ևս հայ համայնքը' ատենապետ Լևոն Սարգիսի գլխավորությամբ , պատշաճ ձևով են դիմավորել Հիշատակի օրը:
Հոլանդիայի ազգային ռադիոյի աշխատակիցն այցելել է մեր շնորհալի երիտասարդին' Հովսեփ Ասատուրյանին և հարցազրույց վերցրել նրանից: Այսպիսով Հովսեփի միջոցով ազգային ռադիոկայանի NOS Radio-ն կանրադառնա Սիրիայի խնդիրներին և Մաստրիխտի հայ համայնքի կյանքին:
Երեկ Անի հայ համայնքի ներկայացուցիչները' մասնավորապես Լևոն Սարգիսի և Հովսեփ Ասատուրյանի մասնակցությամբ Մաստրիխտ քաղաքի կենտրոնական հրապարակում, հայ համայնքի անունից ծաղկեպսակ զետեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում և այլ հակամարտություններում զոհված մարտիկների հիշատակին:.
Recent Posts from This Journal
-
Ադրբեջանական ցինիզմ
Վահրամ Աթանեսյան ՀԱՅ ՁԱՅՆ Ժամանակին ադրբեջանական մամուլի հրապարակումներն արժանանում էին հակադարձման: Վերջին տարիներին մենք գրեթե…
-
Հունահայ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Հայաստանի օրհներգը փոխելու վերաբերյալ
Այս օրերին արդիական է դարձել Հայաստանի օրհներգը փոխելու թեման: Այս կապակցությամբ ընթանում են ակտիվ քննարկումներ, ծավալվել է աշխույժ մտքերի…
-
Nikolai Khatchatouryan/ TV programma Mens & Trends!
Մեր հայրենակից Նիկոլայ Խաչատուրյանը (31) մոտ քսան տարի է բնակվում է Նիդերլանդներում, Բարնևելդսեում նա իր սեփական պրոֆեսիոնալ…