niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա 1-ին կիսաեզրափակչում

Արծվիկ.    «Թռչիր ինձ հետ» («Fly
with me») գեղեցիկ երգը
մայիսի 9-ի  երեկոյան ժ. 21:00-ին`
NPO1 հոլանդական հանրային հեռուստաալիքով



Վաղը՝ մայիսի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու է
«Եվրատեսիլ-2017» երգի համաեվրոպական մրցույթ-փառատոնը: Հայաստանն այս
տարի ևս իր մասնակցությունն է բերում այս հեղինակավոր միջոցառմանը` ի դեմս
հրաշալի երգչուհի Արծվիկ Հարությունյանի, ով կկատարի «Թռչիր ինձ հետ» («Fly
with me») գեղեցիկ երգը:
Մրցույթի կիսաեզրափակիչը, որում հանդես է գալու Հայաստանը
ներկայացնող մասնակիցը՝ 16 համարի ներքո, հեռարձակվելու է մայիսի 9-ի
երեկոյան ժ. 21:00-ին`NPO1 հոլանդական հանրային հեռուստաալիքով:
Անհրաժեշտ է մեր հրաշալի մասնակցին `ակտիվ քվեարկությունների միջոցով օժանդակելու, որպեսզի մեր տաղանդավոր երգչուհին իր գեղեցիկ կատարմամբ լավագույն հորիզոնականներ գրավի այս մրցույթում`բարձր պահելով Հայաստանի անունը համաեվրոպական այս հարթակում:
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին:

Tags: Կարևոր, Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ, մշակութային
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments