January 12th, 2012

Երեք հայ մասնակից Նիդերլանդական Վեյկ ան Զեեի մրցաշարում. (մրցաշարի բոլոր լուրերը)

12-01-2013

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում այս օրերին (հունվարի 11-ից 27-ը) ընթանում է շախմատային Tata Steel անունը կրող թվով 75-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը նախորդ տարի ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող Ա խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաշատ գործակիցներ ունեցող Կարլսենը,Կորյակինը, Կարուանան,Անանդը, Լեկոն և այլք: Բ խմբում ընդգրկված է մեր մյուս մասնակիցը' Սերգեյ Մովսիսյանը:Հետաքրքրական է, որ հայազգի  մասնակից ունենք նաև C խմբում' բրազիլացի Գրիգոր Մխիթարյանը: Այսպիսով մրցաշարի բոլոր  3 խմբերը' որում ընդգրկված են 14-ական մարզիկներ, ունեն հայազգի մեկական մասնակից:Մրցաշարը նոր է մեկնարկել: Մեր մասնակիցները հասցրել են առայժմ ոչ ոքիներ անել:Արոնյանը հոլանդացի Լյուկ վան Վելի և  նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ , իսկ Մովսիսյանը Նիդերլանդների ու Գերմանիայի ներկայաչուցիչներ Յան Տիմանի ու Նայդիտշի հետ:Վերջինս ամենաշատ գործակիցներ ունեցող շախմատիստն է Բ խմբում:

Լուսանկարներում:-Լևոն Արոնյանը առաջին տուրում  հոլանդացի Լյուկ վան Վելի դեմ խաղում:

Բրազիլիայի ներկայացուցիչ, հայազգի մեր հայրենակից Գրիգոր Մխիթարյանը:

«Նիդերլանդական օրագիրը» մեծ սիրով ՇԱՆԹ հեռուստատեսության

լրագրական կայքին է ուղարկում մեր մասնակիցների արդյունքների

հաշվետվությունները :Վեյկ ան Զեեի մրցաշարի բոլոր  լուրերը' այստեղ