March 25th, 2012

ANARGO-ն նվիրեց թարմ ծաղիկներ ու անմոռաց երեկո

ANARGO հոլանդահայ ընկերությունը, որը մասնագիտացված է բազմաժանր գործունեության մեջ, նաև ապահովվում է սրահների ձևավորումն ու համապատասխան դեկորների տեղադրումը,ունի իր սեփական արտադրանքը'' այն է քաղցրավենիքների արտադրությունը, կազմակերպում է բազմազան միջոցառումներ:Հերթականը'Ռոտերդամի մոտ գտնվող Մուրկապելայի մի դահլիճում կազմակերպված միջոցառումն էր, նվիրված կանանց տոնի միամսյակին:Ներկաները բավականություն ստացան հայկական երգերի կատարումներից,նորաձև հագուստների ցուցադրությունից, մատուցված այլ անակնկալներից:Մասնակից բոլոր կանանց ANARGO-ն նվիրեց թարմ ծաղիկներ ու անմոռաց երեկո:Միջոցառման լուսանկարահանումների հովանավորությունը իր վրա էր վերցրել օգնություն հայ երեխաներին նիդերլանդական Dear Angel կազմակերպությունը: