?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ  ԲՈԼՈՐ  ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ (սլաիդ շոու)

[Spoiler (click to open)]Фотографии в альбоме «,,Ես հայ եմ Yes I am,,», автор dear.press на Яндекс.Фотках
























































































































































































































































































Վերջին շրջանում Հոլանդական և բելգիական հայ մշակութային համայնքային կյանքում բավականին դրական տեղաշարժ և ակտիվություն է նկատվում, փաստ, որ ուրախությամբ պետք է նկատել :
Ի դեմս բելգահայերի համախմբված ու նպատակասլաց ջանադիր աշխատանքի, Անտվերպեն քաղաքում ձևավորվում է հզոր ու ամրակուռ հայկական համայնք, որն իր մասին դեռ ասելու է, իրոք իր լավ գործերով օրինակ կարող է հանդիսանալ սփյուռքի խոշոր քաղաքներում բնակվող մեր մյուս հայրենակիցների համար:Սեպտեմբերի 22-ին, արդեն 4-րդ անգամ Սերգեյ Վարդանյանի ղեկավարած ,,Արդա,, հասարակական կազմակերպությունը Բելգիայում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ անցկացրեց «Ես հայ եմ,Yes I am»(Ես հայ եմ,այո ես եմ) խորագրով փառատոն: Բացումը տեղի ունեցավ ավանդական գիտաժողովով' Անտվերպենի մարզային խորհրդարանում «հայի ինքնությունը,, թեմայով:Բոլոր հրավիրվածները հնարավորություն ունեցան ելույթներն ունկնդրելու համընթաց ' ֆրանսերեն և նիդերլանդերեն լեզուների թարգմանություններով: Հայի, որպես էթնոս տեսակի, ազգային ոգու, գոյատևման, ինքնության բնորոշ հատկանիշերի,գիտական այլևայլ հիմնադրույթների մասին իրենց դիրքորոշումներն արտահայտեցին նաև Հայաստանից ժամանած հյուրերը:Ելույթներ ունեցան ' Բելգիայի Թագավորության հայ առաքելական եկեղեցու հովվապետ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, Հայաստանի գրողների միության անդամ Կարինե Աշուղյանը, Հոլանդիայի «Աբովյան» մշակութային կենտրոնի նախագահ Մաթո Հախվերդյանը, «Արարատից Եվրոպա» գիտահանրամատչելի ֆիլմի հեղինակ Արսեն Հակոբյանը,Բելգիայի ,,Հայասա»  ուսանողական կազմակերպության նախագահ Տիգրան Բաղդասարյանը, ,,Արդիա,, հասարակական կազմակերպության երիտասարդական թևի ղեկավար Սիրարփի Վարդանյանը,Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի խորհրդի անդամ և հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Դավթյանը, ով նաև ուրախալի լուր հայտնեց:Արդեն եկող տարի տեղի հայ համայնքն ունենալու է նորակառույց իր օջախը' ,,հայկական կենտրոնը',, բոլոր շենքային հարմարություններով:Գիտաժողովում դասախոսությամբ հանդես եկավ նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը:Դեսպանը նախ շնորհավորեց բոլոր հայերին' Հայաստանի անկախության 21-ամյա տարելիցի առիթով և հաջողություններ մաղթեց փառատոնի մասնակիցներին:(Ի դեպ փառատոն- միջոցառման աջակիցների թվում էր Բելգիայում Հայաստանի դեսպանատունը):
Պակաս հետաքրքիր չէր փառատոնի երկրորդ մասը, որը հագեցված էր բազմապիսի և բազմաժանր մշակութային, ժամանցային,համերգային կատարումներով:Ելույթներ ունեցան բազմաթիվ խմբեր և անհատ կատարողներ, ինչպես Բելգիայից, այնպես էլ Գերմանիայից և Նիդերլանդներից ժամանած մեր հայրենակիցները:Հաճելի էր լսել Անդրանիկ Մուրադյանի դուդուկի դպրոցի բելգիացի կանանց Կոմիտասյան կատարումները: Արվեստի իրենց ստեղծագործություներն էին ներկայացրել քանդակի, նկարչության, գրաֆիկայի, խեցեգործության բնագավառի մեր ստեղծագործողները:Կինոդահլիճում ցուցադրվեց Արսեն Հակոբյանի հեղինակած  «Արարատից Եվրոպա»  փաստապատմագրական ֆիլմը, որն արդեն հայերենից զատ թարգմանվել է ևս 3 լեզուներով:Հեղինակն այժմ աշխատում է մեկ այլ ոչ պակաս ուշագրավ' ,,Նախնյաց մոռացված հայրենիք,, նոր ֆիլմի վրա:Դրսում բացվել էին տաղավարներ, որտեղ կարելի էր ձեռք  բերել հայկական զանազան հուշանվերներ, իսկ հանդիպակաց բացօդյա բեմում ուրախ հայկական երգն ու պարը, բարձր տրամադրությունը' հաճելի հայկական օր ապահովվեցին  «Ես հայ եմ, Yes I am» փառատոնի բոլոր մասնակիցներին, ովքեր ժամանել էին անգամ հարևան երկրներից: Օտար ափերում թևածած հայկական օրը ստացվեց' ձգվելով մինչև ուշ երեկո: Սա լավագույն նվեր էր Հայաստանի անկախության 21-ամյա տարելիցին:

Dear Angel կազմակերպության մամուլի բաժին
Անտվերպեն,Բելգիա,
22 սեպտեմբեր 2012թ



Լուսանկարները' dear.press
Բոլոր լուսանկարները մատչել  են . տես' ներքևի սյունակը: