Yandex տեղեկատվական համակարգում գործող մեր կայքը' «Նիդերլանդական օրագիրը» լուսաբանում է հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող անցուդարձը:
Կարճ ժամանակահատվածում օրագիրն ունեցավ իր ընթերցողների կայուն քանակությունը, երբ մեկ տարի էլ չկա կայքի ստեղծման օրվանից:
Կայքն օրական հաճախում է 200 մարդ:Ընդգրկուն է կայք այցելող մարդկանց երկրների ցանկը' անգամ Ադրբեջան, Կատար, Քուվեյթ և Սինգապուր:Բոլորից շատ կայք հաճախում են Նիդերլանդներից,Բելգիայից և Հայաստանից:Ըստ ամսվա հաճախականության հերթականության նշված են երկրները:
Ռուսաստանում գործող «Армяне в мире» հանրածանոթ կայքը , իր «Армяне Нидерландов» բաժնում տեղադրել է «Նիդերլանդական օրագրի» լոգոն, որի միջոցով համակարգչային օգտվողները կարող են հղում կատարել մեզ' ծանոթանալով մեր օրագրի գրառումներին:Google և այլ տեղեկատվական համակարգերում մեր նյութերը ավել շատ փնտրվել է niderlandakan oragir վերտառումով:
Ընթերցողներին ենք ներկայացնում կայքի ամենաընթերցված էջերի ցանկը:
«Նիդերլանդական օրագիրը» 2012 թվականի սեպտեմբերից իր էջն ունի Facebook -ում '
իսկ նույն թվականի մայիս ամսից հանրությանը իր հոդվածներն է հասանելի դարձնում Հայաստանի լրատվական առաջատար կայքերից մեկի ՄԱՄՈՒԼ.am-ի միջոցով: Ի դեպ Մամուլի խոսնակ նախագծի շրջանակներում «dear press»-ը («Նիդերլանդական օրագիր») իր 34 հոդվածներով կազմակերպությունների մեջ ճանաչվել է ամենաակտիվը ' գրավելով առաջին հորիզոնականը:
Ընդհանուր առմամբ միայն http://www.mamul.am/am կայքում մեր 44 հոդվածները կարդացել են 20.000-ից ավելի ընթերցողներ: Ամենակարդացվողներն են եղել «Այ քեզ բան» (միասին 2733 ընթերցում), «Շնորհավորում ենք ՎՐԵԺԻՆ և ԼՈՒՍԻՆԵԻՆ»' 1387, «Ին՞չ է Եվրատեսիլը Ադրբեջանի համար» ' 1155,«Այդքան ծանոթ ու անծանոթ Նիդերլանդները »' 1001 , նյութերը:Ավելացնենք, որ «Նիդերլանդական օրագիրի» շատ հոդվածներ արտատպվել են հանրապետության և արտասահմանյան բազմաթիվ առաջատար լրատվական միջոցներ:Հետևեք նիդերլանդահայ համայնքի զարկերակին: