?

Log in

No account? Create an account

April 2nd, 2013

               


Լուսանկարներում' TRT Թուրքական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության հայերեն կայք էջից:Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը :

Վերջին շրջանում բազմաթիվ ադրբեջանական լրատվական միջոցներ, մասնավորապես ATV inter հեռուստաալիքը իրենց լուրերը թողարկում են նաև հայերեն լեզվով:Դրանց է միացել նաև TRT Թուրքական պետական   հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը, որի նյութերը  ևս հրատարակվում են  հայերեն  լեզվով' վերջինիս պաշտոնական կայք էջում:

Լուրերից մեկը այսպես է վերնագրված. «Էկոնոմիկայի նախարար Չաղլայանը  հանդես է եկել հայտարարությամբ» Կարդում ենք, որ վերջինս երեկ, մարտի 30-ին ելույթ է ունեցել Թուրքիայի Մերսինի Մուտ շրջանում բնակելի շենքերի բացման արարողության ժամանակ և նշել, որ պարտք վերցնող երկրից դարձել են պարտք տվող երկիր :

Այնուհետև ավելացրել է որ աշխարհին ու Եվրոպային պատուհասած ֆինանսական ճգնաժամի պայմաններում 5 միլիոն մարդու կարողացել են ապահովել  աշխատատեղով 'այն դեպքում, երբ Եվրոպայում այդ ընթացքում անգործ են մնացել 4 միլիոն մարդ:

Հետաքրքրվելով  Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի ինքնությամբ թուրքական աղբյուրներից պարզում ենք, որ նա ծագումով քուրդ է, ծնվել է 1957թվականին Մուշում:

Դատելով ծննդյան վայրից ու ազգանվան ծագումնաբանությունից կարելի ճիշտ կռահել նախարարի ազգային պատկանելիությունը:

«Նիդերլանդական Օրագիր»


Անսպասելիորեն փոխվել է խառը մարտարվեստների ուժեղագույն UFC-ի  կազմակերպությունում իր անդրանիկ մրցամարտն անցկացնող մեր հայրենակից, նիդերլանդաբնակ Գեղարդ Մուսասու (Մովսիսյանի) մրցակիցը:Մարզասերներն անհամբերությամբ էին սպասում  ապրիլի 6-ի Ստոկոհոլմի Ericsson Globe Arena Մրցահարթակում  կիսածանր քաշային մարզիկ  Ալեքսանդր Գուստավսոնի հետ նրա ունեցած մենամարտին:Սակայն անակնկալ կերպով վերջերս մարզումների ժամանակ շվեդ մարզիկը վնասել է հոնքը և հետագա բարդություններից խուսափելու համար երեք բժիշկներ խորհուրդ չեն տվել Գուստավսոնին մարտի բռնվելու մեր մարզիկի հետ:Ի վերջո Շվեդիայի խառը մարտարվեստների (ММА ) ֆեդերացիան այս հարցը ևս փակված է համարել' կայացնելով Գուստավսոնին այս պայքարին չմասնակցելու վերջնական որոշումը:

Ժամեր առաջ UFC-ի նախագահ Դան ՈՒվայտը, որն այնքան էլ գոհ չէ բժիշկների կայացրած վճռից, լրատվամիջոցներին և մարզասերներին հայտնեց, որ Մուսասու հետ Գուստավսոնի փոխարեն մրցահարթակ կբարձրանա նրա  մեկ այլ շվեդ  թիմակիցն ու ընկերը' 29-ամյա Իլիր Լատիֆին:

Քանի որ մարտն անց է կացվելու շաբաթ օրը Լատիֆին պայման է դրել 5-ի փոխարեն խաղալ երեք ռաունդ,պատճառաբանելով, որ այս մրցապայքարին երկարաժամկետ չի նախապատրաստվել:Ցնայած այս փոփոխությանը, այնուհանդերձ մենամարտը չի դադարում լինել UFC on FUEL TV 9-ի գլխավոր իրադարձությունը: Խաղը հեռարձակվելու է(վճարովի) 120 երկրներում'  ավելի քան 20 լեզուներով:Մուսասին ինչպես և Լատիֆին իրենց անդրանիկ խաղն են անցկացնում UFC-ի կազմում :Վերջինս թեև «աչք ծակող» տիտղոսներ չունի, այնուհանդերձ  2 պարտության դիմաց գրանցել է 7 հաղթանակ, որից 5-ն ավարտել է վաղաժամկետ, վերջին 3-ում միայն տոնելով հաղթանակներ:Լատիֆին այնուհանդերձ ոչ հարմար մրցակից է լինելու Գեղարդի համար, ուժեղ է գոտեմարտելիս :

27-ամյա Մուսասին իր մրցակցին գերազանցում է 20 սմ հասակով, ունի ավելի շատ մենամարտելու փորձ (33 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 2 պարտություն), Վերջին 6 տարվա ընթացքում կրել է ընդամենը մեկ պարտություն, Strikeforce- ի վերջին 6 մենամարտերն ավարտել է հաղթանակով, այսպիսով մնալով լուծարվող այս կազմակերպության իր քաշային կարգի մշտական չեմպիոնը:

Գուստաֆսոնին Լատիֆիով փոխարինելու առիթով մի փոքր մտահոգ է նաև Մուսասին, ում ներկայացուցիչները հետևյալ հայտարարությունն են արել.-«Գեղարդը և նրա թիմակիցները հուսախաբ են, որ չհաջողվեց հանդիպել Ալեքսանդր Գուստավսոնին: Միաժամանակ հասկանում ենք, որ նման բան պատահում է և Ալեքսին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք շնորհակալ ենք Իլիրին, ով վերջին վայրկյաններին իր վրա վերցրեց մարտը:ՈՒզում ենք վստահեցնել որ Գեղարդն  ի վիճակի է իր երկրպագուներին ցուցադրելու իսկական շոու:Եկել է ժամանակը»:

Գեղարդ Մուսասու թիմակիցները  շնորհակալություն են հայտնել UFC-ի նախագահին, նաև նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս մենամարտը կայացնելու համար:

«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարային կոլաժը' Նիդ. Օրագրի

Latest Month

December 2020
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Comments

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner