April 11th, 2013

Մեծ եղեռնի 98-ամյակի ոգեկոչում Նիդերլանդներում

Մեծ եղեռնի 98-ամյակի ոգեկոչում Նիդերլանդներում

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)«Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է, որ  Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 19-ից: Այդ օրը, ժամը 20-ին, Հաագայի Մեննոնական եկեղեցում համերգով հանդես կգան հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբը , Խաչատուր Ավետիսյանի համանուն ստեղծագործության հիման վրա , հայերեն լեզվով ' Ինես Լեյենի գլխավորությամբ: Ելույթ կունենա նաև «Աբովյան» մշակութային միության պարային խումբը (գեղ.ղեկավար Գագիկ Ավետիսյան): Ներկայացվելու է «Քարավան»  և «Մոմերով պար» գործերը:

Ապրիլի 24-ին  Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» Ասենի քաղաքի «Արմենիա» հաստատության հետ համատեղ ժամը 13-ին կազմակերպելու է  այցելություն  Մեծ Եղեռնի  հուշարձան, որտեղ ծաղկեպսակ է դրվելու անմեղ զոհերի  հիշատակին:Այս այցելությանը կհաջորդի  հարակից «Դե Բոսկամպ» գերեզմանատան սրահում տեղի ունեցող ոգեկոչման արարողությունը, որտեղ ասմունքի և գեղարվեստական համարների հետ մեկտեղ  կհնչեն ելույթներ Հայոց Ցեղասպանության թեմաներով:

Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ  տեղի կունենան  նաև երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում' հայկական կազմակերպությունների ու հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ:

«Նիդերլանդական Օրագիր»

Նիդերլանդների հայկական մեկօրյա դպրոցների հարթակի համաժողով

Ապրիլի 14-ին, ժամը 13.00, Նայմեխենի ՄՀՀ Միությունում տեղի կունենա Նիդերլանդների հայկական մեկօրյա դպրոցների հարթակի մանկավարժների համաժողովը:

Օրակարգ՝

1. Տառուսուցման դաս ( Լալա Շահինյան):

2. Մայրենի լեզուն դասանցկացում ( Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի ներկայացուցիչը Եվրոմիությունում, դոկտոր-պրոֆեսոր Մ.Էլբակյան):

3. Մտքերի փոխանակումներ ու քննարկումներ մեթոդաբանական հարցերի շուրջ:

4. Հաջորդ հանդիպման ժամանակացույցը և օրակարգի հարցերը:

: