?

Log in

No account? Create an account

July 22nd, 2013

Visit NBCNews.com for breaking news, world news, and news about the economy

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում  է գտնվում Բուֆորդ (անգլ.՝ Buford), քաղաքը, որն ունի մեկ բնակիչ : Այս մինի քաղաքը Գտնվում է Լարամի և Շայեն քաղաքների միջև: Շատ նշանավոր է նրանով, որ այն ունի միայն մեկ բնակիչ:

Քաղաքի հիմնադիր է համարվում գեներալ Ջոն Բյուֆորդը: 1866 թվականին նա առաջին միջմայրցամքային երկաթուղու պահպանության համար այս վայրում հիմնեց սահմանապահ բնակավայր՝ Ջոն Բյուֆորդի ֆորտ անվանումով:Սակայն 2000 բնակիչ ունեցող քաղաքի բնակչությունն աստիճանաբար նվազեց: Այժմ քաղաքի միակ բնակիչը Դոն Սեմոնսն է, ով քաղաքի պահապանն է, լիցքավորողը, տեղի խանութի վաճառողը և քաղաքի քաղաքապետը: Իր որդու քաղաքից հեռանալուց հետո Դոնը դարձավ միակ բնակիչը:Ներկայացվող տեսաերիզում դուք կտեսնեք նրան:

 

Լուսանկարում.Դոն Սեմոնսնը

Մարտի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպասվող այցն է Նիդերլանդներ: Այս երկրների երկողմ առևտրի ծավալը կազմում է 5,5 միլիարդ դոլարից ավելի,իսկ վերջին 10 տարվա ապրանքաշրջանառությունը եռապատկվել է:Հոլանդիան համարվում է Թուրքիայում ամենաշատ ներդրում ունեցող երկրներից մեկը:Պաշտոնական մեկօրյա այցի շրջանակներում Էրդողանը կլինի Ռոտերդամի իսլամական համալսարանում, վարչապետ Մարկ Ռութի հետ համայցով կլինի թագուհի Բեատրիքսի մոտ, նաև հանդիպում կունենա գործարարների հետ:Պաշտոնական այս արարողակարգերի հետևում թաքնված է Թուրքիայի վարչապետի այցի գլխավոր և իրական նպատակը, որ այսօր դարձել են Հոլանդական գրեթե բոլոր ինֆորմացիայի միջոցների տաք քննարկման առարկան:
Չնայած այս երկրի հետ ունեցած Թուրքիայի արդեն 401-ամյա դիվանագիտական կապերին և տարեց տարի արձանագրվող տնտեսական հաջող հարաբերություններին, այցը կարող է չստացվել, եթե Թուրքիայի վարչապետը բարձրացնի հոլանդական, մասնավորապես քրիստոնեական ընտանիքներում որդեգրված թուրք երեխաների հարցը: Նիդերլանդներում բնակվող միլիոնավոր թուրքեր դեմ են, որ թուրք երեխաներն ունենան հոլանդացի քրիստոնյա կամ համասեռամոլ խնամակալներ ու այս փաստի դեմ բողոք ալիք են բարձրացրել:Այսպիսով Նիդերլանդներ այցի ընթացքում թուրք վարչապետը փորձելու է ցույց տալ, ապացուցել, որ անտարբեր չէ, Թուրքիայից դուրս բնակվող իր հայրենակիցների արտահայտած կարծիքներին և թուրք երեխաների ճակատագրին:
Իսկ սա արդեն դուր չի գալիս նիդերլանդների պաշտոնական, հասարակական շրջանակներին,մամուլին:Որքան մոտենում է այցի օրն ու ժամը , այնքան կոշտ ու չոր քննադատություններ են հնչում Էրդողանի, այսպես ասած նախաձեռնությանը:
Նիդերլանդների opiniestukken.nl կայքը անրադառնալով է Թուրքիայում ապրող քուրդ երեխաների թշվառ ու խայտառակ վիճակին, դա վերագրում Է հենց Էրդողանի վարած քաղաքականությանը: Հարյուրավոր երեխաներ բանտերում են հայտնվել այն բանի համար, երբ ոստիկաները պրովոկացիոն նպատակներով քրդական գյուղեր են մտել, իսկ երեխաները փայտի կտորներ ու մանր քարեր են շպրտել նրանց հետևից:Ամենավատը սակայն երեխաների հետ վարվում են բանտերում:Մեկ անգամ չէ, որ արձանագրվել են դաժան ոտնձգություններ ու բռնաբարություններ անչափահասների նկատմամբ, այն դեպքում, երբ այս երեխաները տարիքային սահմանափակման հետևանքով իրենց ծնողների կողքին պիտի լինեին:Անրադառնալով Էրդողանի Նիդերլանդներ սպասվող այցին հոդվածի հեղինակ Մերիկ Եսին այսպիսի հարցաշարով է եզրափակում նյութը.-«Վարչապետն անհանգստացած է բոլոր երեխաների ճակատագրով անկախ ազգային պատկանելիությունի՞ց, թե մտածում է միայն թուրք երեխաների մասին:Հապա քուրդ երեխաները՞,թե այս դեպքում նա լեսբուհի դայակներից ավելի գերադասում է երեխաներին վստահել պեդոֆիլ շեղվացք ունեցող թուրք բանտապահներին»:

Նիդերլանդների վարչապետի տեղակալ, սոցիալական ապահովության նախարար Լոդվայկ Ասչերը լրիվ անհիմն է համարում այս հարցի շուրջ թուրքիայի միջամտությունը:Արտաքին գործերի նախարար Ֆրանս Տիմերմանսն էլ ասել է , որ կառավարությունը Էրդողանին մանրամասը կարող է բացատրել որդեգրման օրենքները:
Մեկ այլ' nu.nl. կայքը, մտահոգություն է հայտնում, թե կարո՞ղ է Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնախմբը հնարավոր այց կազմակերպի լեզբի ընտանիքում որդեգրված Յունուս անունով մի թուրք տղայի,ում խնամակալները թուրքական սպառնալիքների ու անհանդուրժողականության հետևանքով հանգիստ չեն կարողանում ապրել իրենցիսկ երկրում' Դեն Հաագայի իրենց տանը :
Մինչդեռ մարդու իրավունքների հարցերով ևրոպական խորհրդարանում Թուրքիայի հարցով արդեն ընդանում են խորհրդածություններ, ինչպես նաև բանակցություններ Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության ,նաև Հայոց Ցեղասպանություն հարցի շուրջ:

nu.nl-ը նկատի առնելով Էրդողանին հարց է տալիս և պատասխանում.- "Ո՞վ է այս մարդն իրականում, և մենք նրան համարում ենք դաշնակի՞ց: Էրդողանը ժողովրդավար չէ:Նա տիտանական ջանքերով իսլամիստ է: Միշտ սափրված, գեղեցիկ կոստյում կրող արևմտյան խորհրդանիշ ցուցադրող այս մարդը հակառակ ուղղությամբ է քայլում, դեռ Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ արտահայտվել է այսպես. "ժողովրդավարությունը նման է գնացքի, հասաք կանգառին պետք է իջնեք»:
dagelijksestandaard.nl կայքն Էրդողանի մասին ավելի հակիրճ է արտահայտվել.-
"Էրդողան ինչ ես դու անում, ավելի շուտ մնա տանը":Նույնպես անթույլատրելի համարելով թուրքիայի "ներխուժումը" հոլանդացիների ներքին գործերին:

«Նիդերլանդական Օրագիր»

Խաչիկ Պալըգճեան

Պոլսոյ Գարակէօզեան որբանոցի մանկական յիշատակներէս մին է այն տեսարանը, որ ականատես եղայ, դասարաններու ելքի երկայնութեան տարածուող այն երկար անցքին մէջ: Այդ երկար անցքը ուր հինգ դասարաններու, քարտուղարութեան, Տնօրէնութեան յատուկ սենեակի բաժանումներ ունէր, լայն պատուհաններով լուսաւորուած դէպի դպրոցի լայնածաւալ պարտէզը, խաղալու դաշտն ու մեր փոքրերուն ամենակախարդիչ հաւնոցն ու ոչխարանոցը, շրջապատուած սերկեւիլի խնձորի ու մանաւանդ մեր աչքը անհամբեր տնկած այդ Թթենիի ծառին, որուն կարմիր, անուշ ու թթու, թութի համը, դասընթացքներու միջոցին պատուհանէն դուրս նայելով ու երեւակայելով մեր բերնի լորձունքները կը լզէինք…….:
Դպրոցը ունէր բացառիկ պահանջատէր ու կարգապահ Տնօրէնուհի մը, Տիկին Սիրանուշ Ֆերուհանը, միջին հասակի, միշտ կոկիկ հագնուած, յարգելի տիկնոջ երեւոյթով, գիր գրականութիւն, յատկապէս Անուշ ու Սարօ օփերան սիրահարուած, ուսուցիչներու, աշակերտներու, գործաւորներու ախն ու վախը, որ իր ճշտապահ ու կարգապահ կենցաղով բոլորի սէր ու յարգանքը սիրաշահած էր:
Դարձեալ ուսումնական օր մըն էր, անցքին մէջ նկատեցի Տիկին Սիրանուշի առջեւ, զինուորական կարգապահութեամբ, անձայն ու ուղիղ, վիզէն ոչխար մորթելու համար մինչեւ ծունկերը իջնող գոգնոցով մը, արիւնածածկ, ձախ ու աջին տարբեր չափի դանակներ կախուած, երկու թեւերուն տակ մէկական ոչխարներ շալկած անձ մը, ան մեր ոչխար մորթող ՍԱՍՈՒՆՑԻ ԷՖԷՆ էր, տեսարանը այնքան գրաւիչ էր…., տեսնելով հսկայ մարդ մը…., երկու թեւերուն տակ ոչխարներով…, զինուորի նման հրամանատարի մը առջեւ շարքի կանգնած…, անձայն… կը լսեր Տիկին Ֆերուհանի թելադրութիւնները, ուղղակի այդ վայրկեանին կարծես ինձ համար Սասունցի Դաւիթը ըլլար…:
Այս անմոռանալի տեսարանը, որ դեռ աներեւակայելի տպաւորութիւն մը թողած է իմ յուշերուս մէջ, տարիներ առաջ իր պատմութեամբ աւարտեցաւ, երբ Տիկին Ֆերուհանն ալ նկատելով թէ իր առջեւ կանգնած մեր ՍԱՍՈՒՆՑԻ ԷՖԷՆ, ձեռքերը շալկած, հաւանաբար 30-40 գիլօնոց ոչխարներ, անշարժ կը հնազանդէր իր հրահանգներուն, սկսաւ ծիծաղիլ ու այդ վայրկեանին նկատեցի թէ ԷՖԷՆ ալ նկատած էր կացութեան հիանալի այդ լուսանկարը……:
Տարիներ անցան 1967 թուականի շրջանաւարտութենէս, 30 տարիներու վերջնական հեռացումով այդ երկրէն երբ առաջին անգամ վերադառցայ, իմանալով թէ իմ սիրելի Տիկին Սիրանուշ Ֆերուհանը դեռ կապրի, ու ներկայիս Ետիգուլէի Հայոց Ազգային Հիւանդանոցի յատուկ յարկաբաժնի մէջ կը հոգատարուի, խելագարուած աճապարեցի զինք տեսնել: Երբ հասայ յարկաբաժնի մուտքի ծաղիկներով զարդարուած պարտեզներու յարկը, մի քանի տիկիններու հարցնելու պահուս թէ ուր է իր սենեակը, նկատեցի դռան առջեւ կայնած տարիքոտ մի տիկին, ըսաւ…..Խաչիկ Պալըգճեան…. Սառեցայ, ապշած, իմ սիրելի տիկինս էր, չեմ կարող բացատրել ինչպէս կամ ինչու, զգացումներու, յիշատակներու մտային խառնաճաղանճով ծնկաչոք եղայ իր առաջ….., տիկինս ժպտատեսք, կարօտով համբուրելով ինձ…., երբ հարցուցի թէ ինչպէս կարողացաւ ինձ ճանաչել, ըսաւ, Խաչիկ աչքերէդ… այդ օրուանից նկատեցի թէ, իմ գերդաստանի բոլորին աչքերը կը նմանէին մեծ հօրս Խաչիկ Կիւրեղեանին…..

Ամսթէրտամ
20 Յուլիս 2013

Latest Month

December 2020
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Comments

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner