?

Log in

No account? Create an account

August 9th, 2013

                                    
  Կամ. սուգ վայնասուն իրարանցում
Ադրբեջանում

Լուսանկարում' Աքրամ Այլիսլին

Ադրբեջանում իսկական  պոետներ դժվար են ծնվում, բայց այդպիսի դեպքեր լինում են: Նրանցից մեկն է Աքրամ Այլիսլին, որ ծնվել է․  1937թ.դեկտեմբերի 1-ին, ոչ ավել և ոչ էլ  պակաս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Աշաղի Այլիս, այսինքն հայաշատ Ագուլիս գյուղում: Նա  Սովորել և ավարտել է Մոսկվայի Ա․ Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտը: ՈՒնի Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչում: Դրամատուրգ, սցենարիստ և թարգմանիչ է:  Արժանացել է Ադրբեջանի «Փառք» և «Անկախություն» շքանշաններին։Եղել է Միլի Մեջլիսի պատգամավոր, խմբագրել է «Մոզալան» երգիծական հանդեսը, մի շարք այլ պատասխանատու  պաշտոններ էլ է վարել: Մի խոսքով էս մարդուն Ադրբեջանում գլխի վրա տեղ են տվել, հպարտացել, որ հազիվ մի խելոք, սեփական պոետ ունեն:Սա ձգվել է մինչև էն պահը, երբ էս մարդը ինքն էլ է հասկացել, որ պոետները ճշմարտության մունետիկներն են ու շիտակ խոսքն իրենց համար է, որ կա:
Մի օր էլ  2007 թվականին Աքրամ Այլիսլին բռնում է ու ճիշտ, շիտակ կերպով մի ռեքվիեմ-վիպակ գրում'«Քարե երազներ» վերնագրով, ուր պատմում է ադրբեջանում հայերի  վրա սարքած դաժան ջարդերի մասին:Էդ ճիշտն էնպես է նկարագրում, ինչպիսին մենք գիտենք հայի նկատմամբ ատելության թույնով սրսկված  թուրքին: 2012 թվականի դեկտեմբերին  վիպակը  հրատարակվեց  ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում,վիպակի նախաբանում կարդում ենք.-«Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» միայն գեղարվեստական գործ չէ, սա դառը ճշմարտությունը ասելուց չվախեցող գրողի՝ իսկական հայրենասերի, բացառիկ համարձակ քայլ է' հանուն սեփական ազգի պատվի և արժանապատվության բարձրացման»:
Քանի որ «Դրուժբա նարոդով» ամսագրում տպագրված վիպակը  չէր տեղավորվում ադրբեջանական պետական քարոզչական զոմբի հակահայ ծրագրավորման մեջ,  էս ազերիները  Ադրբեջանում սուգ, վայնասուն, իրարանցում սկսեցին :
Վիպակում կա այսպիսի դրվագ,  հայուհուն գտնում են պատշգամբից ցած  նետված: Պատճառը պարզ է դառնում իբր մահից առաջ նրա թողած գրությունից, որում իրեն դատապարտած անձը հայտնում է, որ ինքն ատում է իրեն հայերի կատարած հանցանքների պատճառով, մեղադրում  է իր ազգին և այլևս չի ուզում ապրել:Հայ կնոջ վերջին խոսքերը եղել են' Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, կեցցե Ադրբեջանը:
Ծանոթ ադրբեջանական  աճպարարություն է չէ՞: Կամ հիշում եք, ասում էին, որ Սումգաիթյան ջարդերը հայերի կազմակերպածն է:Այս պարզ ադրբեջանական հնարքների վրա էլ  փորձել է լույս սփռել Ադրբեջանի ամենաբարձր շքանշանին արժանացած Ակրամ Այլիսլին: Փորձել է ու սա դուր չի եկել կեղծարարության ու սեփական ժողովրդին մոլորեցնելու մեջ վարպետացած ադրբեջանական վարչապարատին ու նրան թմբկահարող լրատվամիջոցներին:(Մենք ընթերցողներին ներկայացնում ենք ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլիի «Քարե երազներ»   ստեղծագործությունը): Այժմ սակայն ծանոթանանք վիպակի շուրջ ծավալված ադրբեջանական սուգ-վայնասունին:
Առաջին արձագանքներն իրեն ուշացնել չտվեց այն պահից ,  երբ իշխանամետ մամուլը կայծից կրակ բորբոքեց: 2013 թվականի հունվարի 31-ի Նոր Ադրբեջան կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները չարտոնված բողոքի ակցիա կազմակերպեցին Աքրամ Այլիսլիի տան դիմաց։ Այրեցին  նրա նկարը, վանկարկեցին «Աքրամ դուրս երկրից» բառերը: Նրանց կարծիքով ստորացվել է  ադրբեջանական ազգը:Գլխավոր խանի աչքում լավ երևալու  համար,Գրողի հասցեին քննադատական խոսքեր չխնայվեցին Մելի Մեջլիսի գարնանային նստաշրջանի բացման ժամանակ հնչած ելույթներում, քննադատությունների տարափ էր տեղում նախկին կոլեգայի, գրող Այլիսլիի հասցեին:
Խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը խոստովանեց, որ ինքն ամոթ է զգում գրողի փոխարեն, իսկ նրանք ովքեր պաշտպանում են նրան խիստ կասկածելի մարդիք են: Էս խորհրդարանի խոսնակը հետո էլ շարունակել է.- «Այլիսլին ստացել է Ադրբեջանի բարձր կոչումներ, բանից պարզվում է այլ նպատակներով»:
Նպատակների մասին իմանում ենք իշխող Նոր Ադրբեջան (Yeni Azərbaycan Partiyası)կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիս Գուրբանլիի հայտնած այն տեսակետից, որ էս իրենց ժողովրդական գրողը ջուր է լցնում «հայկական ջրաղացին»: Աբսուրդ:Դուրս է գալիս, որ եթե Այլիսլին չգրեր, որ թուրք խուժանը հայ է սպանում, էդ մասին ոչ ոք չէր իմանալու:
Էս Գուրբանլին, որ չի էլ կարդացել իրենց գրողի «Քարե երազներ» վիպակը, այլ ծանոթացել է միայն թերթերի հրապարակումներից, մուղամի կլկլոցներին  հատուկ սրտնեղվածությամբ ինքն իրեն հարց է ուղղել.«Ինչի՞ համար է Ակրամ Այլիսլին ռուսերեն այդպիսի ստեղծագործություն հրապարակել»:Ապա պատասխանել է ինքն իր հարցին.« Մենք գաղափարախոսական պատերազմ ենք մղում հայերի դեմ, իսկ նա կեղծում է պատմությունը և ուզում է ինչ,որ մեկին դուր գալ, Օրհան Պամուկի պես ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ»:
Ահա թե ինչից են վախենում Ադրբեջանում:
Ադրբաջանական արշինով չափած դուրս է  գալիս, որ Նոբելյան մրցանակներ ստանում են պատմությունը կեղծողները՞:Խեղճ Նոբելն ինչ իմանար:
Ադրբեջանական դիկտատորական կայսերությունում կա Դեմոկրատական բարեփոխումներ անունով կուսակցություն, որի քարտուղարն  է Ասիմ Մոլլազադեն: Սա էլ է կարծում, որ Այլիսլին երազում է ունենալ հայկական գենոցիդը բարձրաձայնած թուրք գրող Օրհան  Պամուկի Նոբելյան մրցանակի փառքը:Հետո էլ ինքն իրեն հանգստացնում է, որ ադրբեջանական բարձր կոչումների արժանացած իրենց գրողի ստեղծագործությունն այնքան էլ գրական արժեք իրենից չի ներկայացնում,հետևաբար նման մրցանակ նրան ոչ մեկը չի տա:
Հիշում ե՞ք, երբ մարդասպան Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին:Այդ ժամանակ խորհրդային կարգերի ավանդությանը  համահունչ  Ադրբեջանի բոլոր ձեռնարկությունները ցնցությամբ արձագանքեցին Իլհամ Ալիևի նախաձեռնությանը:Նույնիսկ Բաքվի մի հոգեբուժարան իր պարանոյիկ հիվանդներով ու մնացած անձնակազմով շնորհավորել էին Իլհամ Ալիևին մարդասպանին ազատելու  համար:Հիմա ճիշտ նույն ձևով, սակայն հակառակ խանդավառությամբ քարկոծում են իրենց ժողովրդական պոետին' կիսաբերան ասված մի քանի ճշմարիտ խոսքի համար:Այլիսլին Ինքն էլ հանկարծակի է եկել. «Մտքովս, անգամ երազում չէի կարող պատկերացնել նման արձագանք,-ասել է պոետը: Իմ բնավորությամբ դեմոկրատ եմ, մտածեցի, որ մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, որտեղ համաձայն սահմանադրության ունեմ ազատ մտքի և խոսքի արտահայտման իրավունք:Պետք չէ իմ գրականության մեջ թշնամանք փնտրել, իսկ հեղինակին վերագրել նրա կերտած  հերոսների խոսքերը...»
Մի խոսքով էս խեղճ մարդը կրակների երկրում իսկական կրակի մեջ է ընկել:

Ադրբեջանի քաղաքական - հասարակական կյանքի փխրուն խաղաղությունը, որը բետոնված է մահակային կարգապահությամբ սասանվում է, ոչ թե հասարակ ժողովրդի ըմբոստությամբ, այլ նրա ինտիլիգենտ ներկայացուցիչի արտահայտած մի  քանի հատիկ ճշմարիտ խոսքից:Սա հարված է ալիևյան կոռումպացված համակարգի գլխին:

Վան Ազիան
«Նիդերլանդական
Օրագիր»

°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°

Հայերեն լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը

16:54, 11 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն լույս է տեսել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի` Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Այն ռուսերենից թարգմանել է Արտակ Վարդանյանը, գրքի առաջաբանի հեղինակը Արամ Անանյանն է, իսկ խմբագիրը` Սեյրանուհի Գեղամյանը: Շրջանառվում է վեպի ազդ օրինակը: Գիրքը հրատարակել է «Գրաբեր» հրատարակչությունը:

Հատկանշական է, որ թարգմանիչը ծնունդով Նախիջեւանից է: Իսկ գրքի շապիկը պատկերազարդված է Լուսիկ Ագուլեցու, ով Այլիսլիի գրքի գործող հերոսներից է, «Ագուլիս» շարքի գեղանկարով:

Գիրքը մեծ աղմուկ եւ հիստերիայի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում: Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից եւ անհատական նախագահական կենսաթոշակից զրկելու մասին: «Քարե երազներ» վեպում, որն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում, Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն պատմում է անցյալ դարասկզբին Ագուլիսում եւ 1988-1990-ականներին Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդեր իրագործած ադրբեջանցիների վայրագությունների մասին: Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: Գրողը դիմել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի եւ այլ երկրների դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչություններին` խնդրելով ծանոթանալ իր վեպին եւ վերաբերմունք արտահայտել նրա նկատմամբ: Այլիսլին ափսոսանք է հայտնել իրեն «Ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական կենսաթոշակից զրկելու մասին Ալիեւի հրամանագրի առնչությամբ: Իսկ նրա նկատմամբ հալածանքների ու հիստերիայի գագաթնակետը «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդի հայտարարությունն էր` 10 հազար մանաթ պարգևավճար Աքրամ Այլիիսլիի ականջը կտրելու համար:

(Ամստերդամում լույս է տեսել նոր գիրք)

Խաչիկ Պալըգճեանը մեկն է այն եզակի հայրենակիցներից, ով չի խնայում թե ' իր ժամանակը և թե իր համեստ միջոցները  ծավալելով  ազգանպաստ  գործունեություն:

Օգոստոսի 7-ին լույս տեսավ նրա առաջին գիրքը, որն ըստ էության ''հայկական հետքի'' ուսումնասիրություն է Նիդերլանդներում: Գիրքը , որն հրատարակվել է Ամստերդամում, թեև ունի առայժմ փոքրաթիվ տպաքանակ, այնուամենայնիվ կարող է արժեքավոր լինել Նիդերլանդներում  հայկական  մշակութային ժառանգությունն ուսումնասիրող մասնագետների համար:  «Նիդերլանդական  Օրագիրը»  մեծ սիրով իր  ընթերցողներին է  ներկայացնում նոր լույս տեսած գրքի շապիկը ,  նաև գրքի առաջաբանն  ու հեղինակի ինքնակենսագրությունը:

ԾԱՆՈՒՑՈՒՄՆ ԱՌ ՀԱՄԱՄԻՏ ԵՒ ԲԱՆԱՍԷՐ ՍՐԲԱԶԱՆԻՑ ՀԱՐՑԴ` ԵՒ ԵՂԲԱՐՑԴ` ՀԱՄԱՅՆԻՑ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Իմ յարգելի Բարեկամ ու Բարեկամուհիներուս եւ հայ տպագրութեան ու ազգային արժէքներու հետ հետաքրքրուող ընթերցողներու կը ներկայացնեմ, առաջին աւարտուած հրատարակութիւնս:

Նախքան սխալ եզրակացութիւններու առիթ ստեղծելու, անհրաժեշտ է բացայայտել թէ, սոյն ուսումնասիրութեան հեղինակը ոչ պատմաբան եւ ոչ ալ բացառիկ արեւմտահայերէնի տիրապետող անձ մըն է: Հայերէն լեզուն գործածուած է իբր միջոց, փորձելով լաւագոյն քերականական կանոններով արտայայտուելու ու ներկայացնելու, Ամսթէրտամի հայոց գաղութի պատմութեան բարեպաշտ անձնաւորութեան մը, 1756 թուին ստեղծած Ամսթէրտամի վերջին անյաջող տպարանը, տարերու ճակատագիրն ու կենսագրութիւնը:

Սոյն ուսումնասիրութեան հիմնական դրդապատճառներէն մին եղած է, Ամսթէրտամ բնակելով, գիտակցելով ներկայ դարուս ընծայած արդիական դիւրամատչելիութիւններուն, ու տեղեկանալով միջնադարեան հայկական գաղութներու բարգաւաճագոյն այս գաղութի անցեալին, որոնց հիման վրայ կարելի եղաւ Ամսթէրտամի պատմական գաղութի վերաբերեալ, քաղաքապետարանս պահպանուող հազարաւոր թղթածրարներու առանքեն պրպտել, Սուրբ Հոգի եկեղեցւոյ բարեպաշտ, Ջուղայեցի Առաքել տէր Առաքելէնց երեցփոխան-վաճառականի կեանքի ելեւէջներն, կտակներն ու նոտարային գրանցումները, որոնց փաստարկումներով ներկայացնելու իր կենսագրութիւնն ու վաճառականական ներդրումները: Յուսալով այս համեստ ուսումնասիրութեան պատճառաւ, գտնուին անձեր, որոնք իրենց մէջ պահուած հետազօտական կիրքերով, ի լոյս հանեն հայոց պատմութեան անյայտ’ թանկագին նոր էջերը:

Առաքել տէր Առաքելէնց, իր բարեկենցաղ անձնաւորութեամբ ու բարեպաշտութեամբ, յաջողած է իր անունը յաւերժաբար քանդակել Ամսթէրտամի Սուրբ Հոգի Եկեղեցւոյ պատմութեան:

ՆՇՈՒՄ

ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՒԱՆ

Հուսով ենք, որ մեր պրպտումները զուր չեն կորչի եւ կհայտնաբերվեն դերեւս հնատիպ գրքեր, որոնք լույս կսփռեն Առաքել Ջուղայեցու կողմից մեծ դժվարությամբ հիմնադրված տպարանի հետագա գործունեության վրա, կպարզվեն հայ մտաւոր կյանքի մի նոր էջ եւ հայ տպագրության պատմությունը կհարստացնեն այս կորած տպարանի մասին տեղեկություններով:

ՔՆԱՐԻԿ ԿՈՐԿՈՏՅԱՆ

ՆԻՆԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ (26 Ապրիլ 1965)

Ահաւասիկ, սոյն համեստ գրքոյկով, ուսումնասիրողներու ու պատմաբաններու ուշադրութեան կը ներկայացնեմ, Ամսթէրտամի միջնադարեան հայոց տպագրական պատմութեան կապակից այս թանկարժէք մէկ հատուածը, որը ծրագրած էի աւարտել 2012 թուին, Հայ Գիրքի Տպագրութեան 500 ամեակի առթիւ, սակայն աւելեալ անակնկալ տեղեկութիւններու ի յայտ գալով, սոյն գիրքը ամբողջացաւ ու տպագրութեան յանձնուեցաւ հազիւ այս տարուայ 1 Օգոստոս 2013-ին:

Սոյն գիրքի մէջ զետեղուած Առաքելի տառերու, զարդանկարներու, Նօտարային Տառերու Ապսպրանքի ու այլեւայլ լուսապատճէնները, առաջին անգամ ըլլալով կը ցուցադրուին հայ մասնագէտներու ու ընթերցողներու ուշադրութեան, յուսալով………….

Առ ի Դատողութիւն ու Գնահատում

Ընթերցողներու, Լեզուաբաններու ու Պատմաբաններու

Խաչիկ Պալըգճեան

Տպագրութիւն աւարտուած, 07.08.2013 Ամսթէրտամ.

Առաջին Հրատարակութիւն

Տպաքանակ: 100 օրինակ

ԽԱՉԻԿ ՊԱԼԸԳՃԵԱՆ, Ծնած է 24-01-1955 թուին Կոստանդնուպոլսոյ Գումքաբու հայկական թաղամասի, Հայոց Պատրիարքարանի մօտ գտնուող Լանկա արուարձանը: Մանկապարտէզի նախնական ուսումը ստացած է« Թոբգաբու թաղամասի Լեւոն Վարդուկեան Նախակրթարանը, հետագային յաճախելով Պոլսոյ Տիգրան Գարակէօզեանի անուան հիմնուած Որբանոցը մինչեւ 1967 թուին: Նոյն տարին շրջանաւարտ ըլլալով, մեկնած է Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքի Ժառանգաւորաց Ճեմարանը, ստանալով ազգային ու կղերական դասընթացքներ, հայոց պատմութեան, գրականութեան եւ երաժշտութեան մասնագէտ ուսուցիչներէ, շնորհիւ անոնցմէ ստա- ցած կրթական բացառիկ դասընթացքներու, հետագային Ամսթէրտամ քա-ղաքը հաստատուելով, սկսած է հայ գիրքի ու տպագրութեան պատմութեան վերաբերեալ իր հետաքրքրութիւնն եւ ուսումնասիրութիւնները: 1972 թուին Երուսաղէմէն վերադառցած իր ծննդավայրը ու 1978 թուին վերջնական գաղթած է Փարիզ նոր կեանքի շրջան մը վերսկսելու:

1984 թուին վերադառնալով Երուսաղէմ, երկու տարի աշխատակցած է Սր- բոց Յակոբեանց Վանքի, 1833 թուին կարուցուած Պաղեստինի հայկական առաջին տպարանը, սկիզբը դնելով Ժառանգաւորաց Վարժարանի ներքեւ նորահաստատ տպարանին:

Ներկայիս, 1989 թուականէն սկսեալ կ’ապրի Ամսթէրտամ, 2006-2008 տա- րեշրջաններուն պաշտօնավարած է իբր քարտուղար, Ամսթէրտամի պատ- մական Սուրբ Հոգի եկեղեցւոյ, ուր, նկատելով սոյն պատմական կոթողի միջնադարեան արժէքը, սկսած է ուսումնասիրել Ամսթէրտամի պատմական գաղութի վերաբերեալ Հայկական ու Հոլանտական աղբիւրները, քաղաքային դիւանի մէջ պահպանուած Հայ վաճառականներու վերաբերեալ նօթարային արձանագրութիւնները, գործառնումները, ներդրումներն ու տնային փոխանցման վաւերագրերը, որոնք հայ ազգային արժէքներու հետ հետաքրք- րուողներու ուշադրութեան ներկայացուած են իր համացանցային համա- կարգիչի մէջ:

Ունի որդի մը Սեւան Արմէն անունով:

Կազմեց ' Hay Azian-ը

Խաչիկ Պալըգճեանն  ունի   Նիդերլանդներում հայկական մշակույթն արտացոլող բավականին հետաքրքիր  լուսանկարների հավաքածո ' իր բացատրություններով:Այն ապագայում պարբերաբար դեռ կներկայացնենք մեր ընթերցողներին:


Latest Month

December 2020
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Comments

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner