September 30th, 2013

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

Ս.թ.  սեպտեմբերի 24-ին Նիդերլանդների Ռայսվայկ քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանից ժամանած «Կարին» ազգագրական երգի և պարի խմբի կատարմամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակության մասին` շեշտելով, որ «հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց իր հաստատակամությունը ՝արարելու, չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը և կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր»:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Կարին» ազգագրական երգի և պարի խմբի համերգաշարը Նիդերլանդներում կազմակերպվել էր Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու և Մաստրիխտի «Անի» համայնքի կողմից: Միջոցառումների կազմակերպմանն իրենց աջակցությունն էին բերել նաև բազմաթիվ համայնքային կառույցներ և կազմակերպություններ: Խումբը համերգներով հանդես եկավ Ալմելոյում՝ սեպտեմբերի 19-ին, Մաստրիխտում՝ սեպտեմբերի 21-ին և Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին:

Իր համերգների ընթացքում «Կարին» ազգագրական երգի և պարի խումբն, իր հնչեղ և ոգևորիչ կատարումներով, հանդիսատեսին հաղորդակից դարձրեց դարեր խորքից եկող հայկական մշակույթի գոհարներին:



______________________________________________________________________________________

Фотографии в альбоме ««ԿԱՐԻՆ»-ը Հոլանդիայում:» dear.press


































































































































































«Կարին» ազգագրական երգի և պարի խմբի հոլանդիայում ունեցած ելույթի տեսագրություններ

Նիդերլանդներում բնակվող ոչ բոլոր հայերը կարողացան մասնակից լինել մեր երկրի անկախության 22-ամյակին նվիրված «Կարին» ազգագրական երգի և պարի խմբի հոլանդիայում ունեցած ելույթիՆ: ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ հաշվի առնելով այս հանգամանքը Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության դեսպանի թույլտվությամբ և օժանդակությամբ նկարահանումներ է կատարել համերգից, որն էլ ներկայացնում է իր ընթերցողներին: Հուսով ենք, որ հաջորդ դեսպանատան կազմակերպած մշակութային միջոցառմանը մեր հայրենակիցները տոմսեր ձեռք կբերեն նախօրոք' հնարավորություն ստեղծելով այն ծրագրավորելու և ավելի լայն մասսաներին հասու դարձնելու նպատակով:

On the occasion of the 22nd Anniversary of the Independence of the Republic of Armenia on Tuesday 24th of september 2013 a concert by "Karin" took place at the Schouwburg Theater in Rijswijk which concert was followed by a well attended reception
"Karin'' is an Armenian Folk Singing and Dance Ensemble which was established in 2001. The founding director was Gagik Ginosyan, the Honoroury cultural employee of Armenia. The conductor is Sevada Iritsyan "Karin'' is regularly performing on festivals, participating competitions, joining television programs and last but not least wining awards. In the beginning ''Karin'' only performed in Armenia but nowadays they are performing in the Armenian diaspora.

In 2008 'Karin'" has received from the Armenian Ministry of Culture the award voor maintenance the traditional Armenian culture. At this moment ''Karin'' belongs to the best 3 folklore Ensembles in the world. Besides ''Karin'' has received in 2011 an award for the best Singing and Dance during the World Folkdance in Palma de Mallorca, Spain