October 13th, 2013

Միջոցառում Հաագայում «հայ մշակույթի օր» թեմատիկայով

2013 թ. hոկտեմբերի 19-ին, Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը կազմակերպում է  երեկո   «հայ մշակույթի օր» թեմայով:

Միջոցառման հյուրն է հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբ-նվագախումբը Ինես Լեյենի ղեկավարվարությամբ, որն այս տարվա ապրիլի 19-ին Հաագայի Մենոնական եկեղեցում իր մասնակցությունը բերեց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման համերգին' կատարելով Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան»:

Ընթրիքից հետո նրանք կատարելու են բացառապես հայերեն երգեր: Այնուհետև Աբովյան միության մանկական երգչախումբը Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ կկատարեն հայկական երգեր: Ներկաներին իրենց պարերով ներկայանալու են Աբովյան միության պարախումբը' Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ:

Միջոցեռում-երեկույթը սկիզբը կազդարարվի ժամը 18-ին Հաագայի Աբովյան մշակութային կենտրոնի Weesperstraat 91 հասցեում, մուտքն ազատ է: Ընթրիքն արժե 7,5 եվրո, պետք է այն պատվիրել նախօրոք' ս.թ. հոկտեմբերի 17-ից առաջ

Առաջիկա միջոցառումները`

• Շաբաթ 19 հոկտեմբերի 2013, ժամը 13-ից մինչև  17-ը – Սոցիալական թեմաներով քննարկումներ, տես` http://www.abovian.nl/?page_id=974

• Կիրակի 10 նոյեմբերի 2013, ժամը 15-ին – Թեմատիկ օր «Հայաստանի երկրաբանությունը», որը կներկայացնի Shell ընկերության երկրաբանության ուսուցման և զարգացման ղեկավար պրոֆեսոր դոկտոր Միքայել Պոպելրեյտերը

Նոր միության սկիզբ

Բարեկամական ամուր ու անքակտելի կապեր են հաստատվում Բելգիայում և Հոլանդիայում ապրող հայերի միջև: Արդեն մի քանի ուրախ դեպք է պատահել, երբ այստեղի երիտասարդները ամուսնական միություն են հաստատել միմյանց հետ, հերթականը չուշացավ: Օստբուրգ քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցական սրահներից մեկում տեղի ունեցավ նշանադրության արարողություն:

Հարգելի Սյուզի և Գրիգոր,Ամբողջ սրտով , բոլորով միասին շնորհավորում ենք ձեր նշանադրության կապակցությամբ: Հիշեք պատմության մեջ Այդօրը: 2013 թվականի հոկտեմբերի տասներկուս :  Հիշարժան մի օր , երբ դուք միություն կնքեցիք ու ջերմ արևից մի մասնիկ ստացաք ' հիմք դնելով նոր հայկական ընտանեկան օջախի ձևավորման: Արևն ինչպես գիտեք կյանքի անսպառ աղբյուր է: Պահպանեք այդ լավ նվերը  ողջ կյանքի ընթացքում: Ինչքան էլ սառը քամիներ հայտնվեն ու փչեն ձեր օջախի կրակը արևի այդ մի մասնիկը վառ է պահելու: Լույս ու ջերմություն ձեր նոր հիմնադրվող ընտանիքին:

Նիդերլանդական Օրագիրը ձեզ մաղթում է ամրակուռ միություն, տաքություն, ջերմություն և լույս :

Միառժամանակ շնորհավորում ենք նշանված զույգի ծնողներին' Գևորգին և Սոնաին, Յուրաին և  Կարինեին, բոլոր հարազատներին ու բարեկամներին:

Միջոցառման կազմակերպիչներն ու Dear Angel հոլանդահայ կազմակերպությունը մրցանակներ էին պատրաստել և հանձնեցին  պարող բոլոր փոքրիկներին: