?

Log in

No account? Create an account

November 26th, 2013

Նիդեռլանդների թագավորության Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության էլեկտրական փոստին հետաքրքիր  նամակ է հայտնվել: Համայնքի նախագահ Սվետա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում համապատասխան լուսանկարների հետ հետևյալ գրությունն է զետեղել. «Սիրելի ընկերներ,Նայմեխենի ՄՀՀ համայնքի էլ. փոստին նամակ է ուղարկել ոմն JIM,որը գրում է,թե Zandvoort քաղաքում իր ձեռքում է հայտվել հայատառ հապավումով ալյումինե մի ափսե: JIM-ը խնդրում է կարծիքներ իմանալ,թե ինչ կարող է հուշել այդ հապավումները:Բոլոր տեսակետները ընդունելի են: Ես կարծում եմ, դա ափսեի տիրոջ ծննդյան տարեթիվն է,անուն,ազգանուն,հայրանունը:Ակնկալում եմ ձեր արձագանքները»:

Մեր կարծիքով երևույթն ինքնին հետաքրքիր է: Զգացվում է, որ լուսանկարում ներկայացված առարկան նոր չէ, ուստի կարող է պատմություն ու արժեք ունենալ: Ցանկալի կլինի նամակագրից հետաքրքրվել, թե որտեղի՞ց է առարկան իր մոտ հայտնվել, թեև դատելով նկարներից կարելի է ենթադրել, որ այն գտնվել է հողի տակից: Այն, որ փորագրվածը անվան սկզբնատառեր է' միանշանակ է, սակայն էլի գրություններ են երևում, որ չի հասկացվում:

Համենայն դեպս փաստն արժանի է ուշադրության:

 

ՀՀ սփյուռքի նախարարության,Նիդերլանդներում Հայկական կազմակերպությունները համակարգող միության , Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և Match Made in Heaven ընկերության  համատեղ  նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին  Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կազմակերպվել էր գուսնական երգի համերգ-երեկո: Բացի Հայաստանից հրավիրված «Հայկազունք»  խմբի, համերգին  իր  մասնակցությունն ունեցավ տեղի  ,,Զարթոնք,, պարային համույթը: Այդ մասին «Նիդերլանդական Օրագրին» տեղեկացնում է Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության լրատվական ծառայությունը:

Համերգը տեղի  ունեցավ  Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գյուլբենկյան սրահում և ունեցավ հաջողություն:250-ից ավելի մեր հայրենակիցները գոհ են մնացել երեկոյից, որտեղ բացման խոսքով հանդես է եկել  քահանա Տեր Մաշտոց Բարսեղյանը:

Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանը  գուսան Հայկազունին  շնորհակալագիր է հանձնել հայ ազգային մշակույթի պահպանման և այն սերունդներին փոխանցելու ազգանվեր գործի համար:

Իր հերթին Գուսան Հայկազունը   շնորհակալություն է հայտնել ՀՀ Սփյուռքի նախարարությանը,Scaon կազմակերպությանը և նիդերլանդահայերին'  ցուցաբերած  ջերմ ընդունլության և   աջակցության  համար,  նաև շնորհակալագրեր հանձնեց Նիդերլանդներում հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանին, Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիչին, ինչպես նաև Match Made in Heaven ընկերության տնօրեն Կարինե Քլյանին:

Հավելենք նաև, որ «Հայկազունք» խումբը Գուսան Հայկազունու գլխավորությամբ ելույթներ է ունեցել Ֆրանսիայի և Բելգիայի հայ հանդիսատեսի առջև:

Այցելեք նաև mamul.am

Latest Month

December 2020
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Comments

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner