January 12th, 2014

Վեյկ ան Զեեի մեկնարկը հունվարի 11-ից

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում հունվարի 11-ից 26-ը  կայանալու է շախմատային Tata Steel անունը կրող թվով 76-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը 2012թ.  ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող վարպետաց խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2789), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2782), Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2777), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2759), Լեյնիեր Դոմինգեսը (Կուբա, 2754), Անիշ Գիրին (Հոլանդիա, 2734), Ուեսլի Սոն (Ֆիլիպիններ, 2719), Արկադի Նայդիչը (Գերմանիա, 2718), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2706), Ռիչարդ Ռապպորտը (Հունգարիա, 2691) և Լյուկ վան Վելին (Հոլանդիա, 2672):

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն ու աշխարհի փոխչեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը այս անգամ հրաժարվել են մրցաշարում խաղալուց:

Մրցաշարը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 20-րդ կարգի է: Գրոյսմաստերների Մասնակիցների վարպետաց խմբի միջին վարկանիշային ցուցանիշը 2743 է: Զուգահեռ պայքար է ընթանալու նաև  գործակիցներով ավելի   ցածր մեկ այլ խմբում(2579): Հիշեցնենք, որ  անցյալ տարի պայքարն  ընթանում էր 3 խմբերում  և  բացի Արոնյանից մասնակցում էին Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր-Սևակ Մխիթարյանը(Բրազիլիա):

Լուսանկարում' Լևոն Արոնյանը անցյալ տարվա Վեյկ ան Զեեի մրցաշարում:

Լուսանկար ' Նիդ.Օրագրի

Ֆուտբոլի մրցաշար Հրանտ Դինքի հիշատակին

Այսու կուգանք ձեզ տեղեկացնելու, որ յառաջիկայ փետրուարի 15-ին (2014)պիտի կայանայ ֆութպոլի Հրանդ Տինք աւանդական մրցաշարքը:

Սկիզբը ժամը՝ 09.00, ին:

Յետ խաղերու, ժամը 19.30-ին, կը կազմակերպուի ճոխ խրախճանք, Ալմելոյի հայկական եկեղեցւոյ կից՝ Կիւլպենկեան սրահէն ներս, մասնակցութեամբ սիրուած երգիչ՝
Ռաֆֆի Մարտոյանի և իր նուագախումբին:
Մարզական խումբերու մասնակցութեան սակն է € 100:
Խրախճանքի մուտքը (նախօրօք ապահովելու պարագային) արժէ` € 15,
իսկ դրան մօտ՝ € 20:

Մարզական սրահի հասցէ՝ Sportpark Sluiskade Amelo
Խրախճանքի վայր՝ Vriezenveenseweg 174 Almelo
Մասնակցութեան մասին տեղեկացնելու և տեղեր ապահովելու համար դիմել յետևեալ անձերուն,

Անդրանիկ Կէոլ հեռ.՝ 06 14604018
Արամ Յըլան հեռ.՝ 06 55162294
Յակոբ Կէոլ հեռ.՝ 06 11366257

Յարգանօք՝
Երևան Ընկերամշակութային հաստատութեան վարչութիւն


Ter ere van Hrant Dink organiseert stichting Yerevan jaarlijks een zaalvoetbaltoernooi waarin Armeense gemeenschappen uit verschillende landen en omgevingen bij elkaar komen om op een sportieve en respectvolle manier te laten zien dat wij allen een eenheid vormen.

Het toernooi zal beginnen met een minuut stilte ter nagedachtenis aan Hrant Dink, daarna zullen de wedstrijden gespeeld worden en uiteindelijk de winnaars van het toernooi bepaald worden, ter afsluiting van deze mooie dag is er een Armeense feest georganiseerd waarin de beste Armeense zanger Raffi Mardoyan en zijn band aanwezig zijn om dit spetterende feest met iedereen te vieren.

Dit jaar zal het Hrant Dink zaalvoetbaltoernooi plaatsvinden op zaterdag 15 Februari 2014 te Almelo.

Hrant Dink zaalvoetbaltoernooi:
Kosten per team: € 100, - Incl. 8 vrijkaarten voor het feest

Aanvang:
Teams: 09: 00 uur
Toernooi: 10.00 uur

Adresgegevens zaal:

Locatie: Sporthal sluiskade Almelo (sportpark) Sluiskade Noordzijde 126, 7603 XZ Almelo

Feestavond Raffi Mardoyan en band:

Aanvang: 19: 30 uur
Locatie: Armeense kerkzaal Gulbekian, Vriezenveenseweg 174, 7602 PV Almelo
Entree: Voorverkoop € 15, - aan de deur € 20, -

Voor reserveringen kun je contact opnemen met:
Antranik Gol Tel: 06 14604018
Aram Yilan Tel: 06 55162294
Hagop Gol Tel: 06 11366257

of mailen naar: hrantdinktournament@gmail.com

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների ամենամյա հանդիպում

Հաագա, 11 հունվարի, 2014թ.:

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ ամենամյա հանդիպումը` քննարկելու 2013 թվականին իրականացված ծրագրերը, ծագած խնդիրները և դրանց հաղթահարման միջոցները, ինչպես նաև 2014թ.-ին նախատեսվող միջոցառումները: Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել համազգային խնդիրների լուծման ուղղությամբ հոլանդահայ համայնքի կատարած և նախատեսվող աշխատանքներին, դրանց բարելավման ուղիներին, ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին առավել ակտիվ մասնակցության ապահովման հարցերի վրա: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հոլանդահայ մանուկների ու երիտասարդների հայեցի դաստիարակման հարցերը և դրանցում կիրակնօրյա դպրոցների ու ստեղծված կրթական հարթակի աճող դերը:

Վերջում' դեսպան  Ձ. Աղաջանյանը, ներկաներին շնորհակալություն հայտնեց հայապահպանության գործում ունեցած անշահախնդիր վերաբերմունքի համար,  պատասխանեց  առաջ  քաշված հարցերին, բարի Ամանոր մաղթեց` հորդորելով  պահպանել ազգային միասնականության ոգին և ամրապնդել համագործակցությունը կազմակերպությունների ու կառույցների միջև:

«Նիդերլանդական Օրագիր»