?

Log in

No account? Create an account

January 24th, 2014

       

Նիդերլանդական Վեյկ ան Զեեի  Tata Steel  ավանդական, արդեն թվով 76-րդ շախմատային փառատոնում փառահեղ հաղթանակ տարավ մեր մասնակիցը' հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը, ով սպիտակներով ստիպեց զենքերը վայր դնել 2-րդ տեղում ընթացող ռուս Կարյակինին: Հենց խաղասկզբում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը առաջ մղեց թագուհու շարքում գտնվող զինվորը' ցուցադրելով,  որ բնավ էլ  խաղաղ դաշն կնքելու  մտադրություն չունի, ինչն էլ ցույց տվեց խաղի հետագա ընթացքը: Բավական բարդ խաղ  առաջադրելով մրցակցին,  Լևոնը շահեց զինվոր, որի առավելությունն էլ  հաջողությամբ և մեծ վարպետությամբ իրականացրեց: 61-րդ քայլում Կարյակինը ստիպված էր ընդունել պարտությունը: Բավական հետաքրքիր փաստ է արձանագրվել: Արդեն մի քանի տուր րցաշարի առաջին տեղում հանգրվանած Լևոն Արոնյանը իր ուժերը չափել է այն  մասնակիցների հետ, ովքեր մրցաշարում հետապնդել են իրեն'  զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:  Այլևս կասկած չկա, որ Լևոնը այս տարի ևս, արդեն 4-րդ անգամ հաղթելու է այսքան հեղինակավոր շախմատային փառատոնում:Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ նա իր հետապնդողներից  ավելի ունի 1,5 միավոր:Հերթական 10-րդ տուրը նախատեսված է վաղը' չէ մյուս օրը ' հունվարի 25-ին: Արոնյանը հանդիպելու է Դոմենգուեզի (Պերու) հետ: Հավանական է, հենց այդ օրն էլ Արոնյանը հռչակվի Վեյկ ան Զեեի 76-րդ առաջնության հաղթողը, բավական է ոչ ոքին:

9-րդ տուրի հանդիպումները

Ռապպորտ (Հունգարիա)- Գիրի (Հոլանդիա)½-½

Նակամուրա (ԱՄՆ)- Կարուանա (Իտալիա)½-½

Նաիդիթշ (Գերմանիա) - Հարիկրիշնա (Հնդկաստան)0-1

Սո (Ֆիլիպիններ) - Վան Վելի(Հոլանդիա)1-0

Գելֆանդ (Իսրայել) - Դոմինգուեզ (Կուբա)½-½

Արոնյան (Հայաստան) -Կարյակին (Ռուսաստան)1-0

Լույս է տեսել Ալմելոի Հայ Առաքելական Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի կողմից հրատարակված «Զանգակ» թերթի առաջին համարը
Untitled

Հունվարի 5-ին լույս է  տեսել  Ալմելոի  Հայ  Առաքելական Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի կողմից հրատարակված  «Զանգակ» թերթի առաջին համարը: Այն հրատարակվել է 2 տարբերակով՝ գրքույկի ու թերթի տեսքով, և երկու լեզուներով՝ հայերեն և հոլանդերեն:

«Զանգակ»-ի հրատարակությամբ ընթերցողները հնարավորություն կունենան տեղեկանալու դպրոցում կատարված և կատարվելիք միջոցառումներին ու ծրագրերին, Հայրենիքի և Սփյուռքի հայրենանվեր գործունեության վերեբերյալ լուրերին: Կծանոթանան Հայոց պատմությանը, ինչպես նաև հայ գրականության մեծերին և նրանց գործերին:

Մանուկ Մկրտչյան

Նիդերլանդներ, Ալմելո

Hayerernaysor.am

Latest Month

December 2020
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Comments

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner