March 23rd, 2014

ՀՀ Նախագահն աշխատանքային այցով ժամանելու է Նիդերլանդների Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Ինչպես տեղեկացնում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքը,
այցի շրջանակներում նախատեսվում են Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության Նախագահը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: