April 8th, 2014

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան կմասնակցի Ռուանդայի ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը

Լուսանկար-կոլաժ' Նիդերլանդական Օրագրի

Այսօր   ս.թ. ապրիլի 7-ին, Հաագայում կկայանա Ռուանդայի ցեղասպանության 20-ամյակին նվիրված հիշատակի արարողություն:Սա Հայկական Ցեղասպանության կրկնօրինակն էր, արդեն իրականացված 1994 թվականին: Ոգեկոչման արարողությունը կսկսվի կեսօրից հետո' Հաագայի քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ որպես հիմնական զեկուցող ելույթ կունենա նախարար Պլումենը և ի թիվս այլ վավերագրերի կցուցադրվի «Ռուանդայի 20 տարիները» լուսանկարչական ցուցահանդեսը: Արդեն երեկոյան  Ամենայն Փրկիչ եկեղեցում ներկաները  կմասնակիցնեն հուշ-երեկոյի և   "արթուն հսկելու" միջոցառումներին: Ոգեկոչման արարողությունը կշարունակվի մինչև ապրիլի 8-ի առավոտյան ժամը 6-ը:

Այս հիշատակի արարողության ընթացքում ի թիվս այլոց  ելույթներ  կունենան Նիդերլանդներում Ռուանդայի դեսպան Ն.Գ. պարոն Ժան Պիեր Կարաբարանգան և Հոլանդահայ կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ , պարոն Մաթո Հախվերդյանը:

«Նիդերլանդական Օրագիր»

ԱՄՍԹԷՐՏԱՄԻ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՊԱՏՄԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒ ԲԱՂԴԱՏԱԿԱՆՆԵՐ

Ամսթէրտամի Սուրբ Հոգի եկեղեցին, հայոց գաղութի անդամներուն մահանալուն եւ օտար երկիրներ վաճառականական շահաբերումներու պատճառաւ գաղթելով, եկեղեցին Գեւորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմէ հանրային աճուրդով ծախուած է 1874 թուին Կաթոլիկ Բարեգործական հաստատութեան մը 12,000 կուլտենի, նոր տանտէրերը 1875 թուին աւելցնելով երրորդ յարկ մը եկեղեցին վերածած են Ակուսդինեան մայրապետներու երկսեռ դպրոցի.

Նկար Ա. Եկեղեցւոյ 1874-1900 թուականներու նկարն է, նկատելով եկեղեցւոյ աջ կողմի երկաթեայ ճաղերը որոնք 1714 թուականէն սկսեալ եկեղեցին գողութեան առաջքը առնելու համար զետեղուած էին.

Նկար Բ. 1900 թուականներու, երբ արդեն ճաղերը վերացուած են.

Նկար Գ. Հայոց եկեղեցւոյ փողոցի կամուրջներէն մին.