May 6th, 2014

Հիշատակի օր (Dodenherdenking)

ՄԱՍՏՐԻԽՏ (4-ը Մայիսի) Համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման օրը (Dodenherdenking) Նիդերլանդներում նշվում է 1947 թվականից: 1961 թվականին որոշվեց, որ այդ օրը հարգվելու է բոլոր կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը: 1987 թվականից հիմնադրվեց «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե» -ն, որը կազմակերպում է Հիշատակի և Ազատագրման օրերին նվիրված միջոցառումները:
Հայ Համայնքի անդամները ևս ծաղկեպսակ են դրել Մաստրիխտի կենտրոնում գտնվող զոհվածների հուշարձանին: