?

Log in

No account? Create an account

July 3rd, 2014

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Հոլանդահայ կյանքին, անցուդարձին վերաբերող տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ինտերնետային օրագիր-թերթ:

«Նիդերլանդական Օրագիրն» էլեկտրոնային լրատվամիջոց է, հրապարակվում է Նիդերլանդներում՝ վայելելով մեծ ճանաչելիություն ինչպես հոլանդահայ, այնպես էլ եվրոպայաբնակ և հայաստանաբնակ հայերի շրջանում:
Ունենալով տարբեր կայքեր՝ այս օրգիր-թերթը տարածված է համացանցով մեկ, սփռված տարբեր տեղեկատվական համակարգերով: Ինչպես այս, այնպես էլ մյուս էջերը, համացանցում առաջատար դիրք են զբաղեցնում:

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
Օրագիրը ձեզ տեղյակ է պահելու Հոլանդիայի և հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող անցուդարձին: Հիմնական նպատակն է նպաստել հայ սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, գրական, հայրենասիրական հայացքների ձևավորմանը:  2008թ. ստեղծված “Dear Angel" հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժնից 2012թ. մարտ ամսին վերանվանվել է որպես առանձին, անկախ լրատվական աղբյուր՝ «Նիդերլանդական Օրագիր» անվամբ:
Չի ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից, սեփական հիմնադրի ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը՝ հանդես գալով միասնական լրատվությամբ, ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները:

Ձեր կեղմից ուղարկված հետաքրքիր հոդվածները« լուսանկարներն ու վիդեոները կհրապարակվեն «Նիդերլանդական Օրագրում»:
Ակտիվորեն մասնակցեք լուրերի փոխանակմանը: Մենք հզոր ենք միասին:

էլեկտրոնային հասցե՝
dear.press@yandex.com

Բոլորիդ  մաղթում ենք  աշխատանքային և անձնական հաջողություններ:
___________

НИДЕРЛАНДСКИЙ ДНЕВНИК

Эта дневник-газета посвещена жизни армянской общины в Нидерландах. На своих страницах она освещает различные литературные, культурные, социально-политические мероприятия. Издается в Нидерландах, пользуясь большой популярностью как в Нидерладах, так и в Армении, а также - среди армян, проживающих в разных уголках Европы. Имея различные сайты и страницы, эта онлайн газета активно распространяется в социальных сетях и в Интернете: ее легко можно найти в самых различных информационных системах. Все публикации “Нидерландского Дневника” охватывают большое количество читателей, а все страницы занимают лидирующие позиции в Интернете.

НАША ЦЕЛЬ

“Нидерландский Дневник” будет держать вас в курсе практически всех событий, происходящих в Нидерландах и в армянских общинах на территории Нидерландов. Основная цель - способствовать укреплению и усилению армянской диаспоры, армянского традиционного воспитания подрастающего поколения, а также - способствовать формированию литературных и патриотических взглядов.

Из пресс-отдела голландской организации “Dear Angel", созданной в 2008 году, в марте 2012 года, в качестве отдельного новостного блога и независимого источника новостей, газета была переименована в “Нидерландский Дневник”.

“Нидерландский Дневник” не финансирется какой-либо организацией, издается усилиями основоположника, пытаясь объединить нидерландских армян и их социально важные дела, выступая как объединенное СМИ.

Интересные статьи, фотографии, видео материалы, отправленные вами, опубликуются на страницах “Нидерландского Дневника”.

Принимайте активное участие в передаче и распространении новостей! Вместе мы сила!

Эл. почта:
dear.press@yandex.com

Желаем всем успехов в работе и в личной жизни.

ENGLISH

The Netherlands Diary

This online newspaper is dedicated to life of Armenian community in the Netherlands. On its pages it highlights various literary, cultural, social and political events. Netherlands’ Dairy is being published in the Netherlands, having great popularity both in the Netherlands and in Armenia, as well as among Armenians living in different parts of Europe. Having various web-pages, this online newspaper is being actively spread in social networks and on Internet: it is available in a variety of information systems and is very easy to find. All the publications of "The Netherland’s Diary" reach a great number of people and all pages occupy leading positions on Internet.

OUR TARGET

"The Netherlands Diary" will keep you informed and updated about almost the all events, taking place in the Netherlands and in Armenian communities in the Netherlands. The main goal is to contribute to the strengthening of Armenian Diaspora, as well as of Armenian traditional education with special orientation on the youngsters and new generation; and also - to promote formation of literary and patriotic views.

From press-department of the Dutch organisation "Dear Angel", created in 2008, as a separate news blog and an independent news source the newspaper was renamed to "The Netherlands Diary" in March 2012.

This newspaper is not financed by any organisation: it is being published by the efforts of the founder and is doing its best to unite Armenians living in the Netherlands, making publications about their socially important work and efforts, thus acting as a United Mass Media.

Interesting articles, pictures, video materials, sent by you, will be published on the pages of “The Netherland’s Dairy”.

Take active part in the transmission and dissemination of news! Together - we are a force!

E-mail:
dear.press@yandex.com

===================================================


______________________________
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նիդերլանդական Օրագիրի հետ ամենակտիվ համագործակցող լրատվամիջոցներ

ham_or.JPGham_ar.JPGham_noy.JPG
ham_mam.JPGham_nwa.JPG

ՄԵՐ ԲԱՆԵՐԸ

               .

Նիդերլանդական Օրագրի  ԱՐԽԻՎ


Մեր էջերը' facebook-ում, google+ում, mamul.am-ում   Twitter-ում «Գրական չորեքշաբթի»   Գրական հավելված http://www.nidoragir.com   mamul.am-Գրական չորեքշաբթի

------------------------------------------------------------------------------------------------------------

Խորագրեր , , , , , ,, , , , , , , , , , ,, , ,, , ,


Nick Niderlandakan Oragir taken

Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության համագումարին

.

Նիդերլանդների հաշվիչ դատարանի նախագահ Սասկիա Ստիվելենգի հրավերով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության /ԵՎՐՈՍԱԻ/ 9-րդ հնգօրյա համագումարին. Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:Վերջին վեց տարիներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը բավականին ակտիվ ինտեգրվում է եվրոպական վերահսկիչ կառույցների շրջանակներում: Միայն խախտումներ հայտնաբերելը բավարար չէ, անհրաժեշտ է գտնել խնդիրների լուծման նոր բանալիներ. սա է վերահսկիչների նոր առաքելությունը: Հաագա կատարած այցի ընթացքում Նիդերլանդների, Լեհաստանի, Լիտվայի և մյուս երկրների իր գործընկերների հետ Իշխան Զաքարյանը քննարկել է նաև երկկողմ համագործակցությանն ու համատեղ ծրագրերին ուղղված մի շարք հարցեր: Առաջիկա երեք տարիներին եվրոպական կառույցի նախագահությունն անցնում է հոլանդական կողմին: Հոլանդական փորձին Հայաստանի վերահսկիչները լավ ծանոթ են. ընդամենը վերջերս ավարտեցին եռամյա համագործակցության ծրագիրը: «Տեխնիկական աջակցություն», Փորձի փոխանակում», «վերապատրաստման ծրագրեր և համատեղ ստուգումներ». սրանք են հմինական գործիքները, որոնցով Հայաստանի վերահսկիչ կառույցն իր եվրոպական գործընկների միջոցով փորձելու է շարունակել իր բարեփոխումների ընթացքը: Համագումարի շրջանակներում Հաագայում հավաքված եվրոպական երկրների վերահսկիչ կառույցների նախագահներին ընդունել է նաև Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը: Իշխան Զաքարյանը Հաագայում այցելել է նաև Հայաստանի դեսպանություն, որտեղ՝ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, հանդիպել է Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է 2015թ. անցկացվելիք համահայկական ամառային խաղերին վերաբերվող մի շարք կազմակերպչական հարցեր: Ի դեպ հիշեցնենք, որ 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում. ասված է ՎՊ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Ֆոտոկոլաժը' ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ

Հաագա, 27 հունիսի 2014 – Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները'  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող գանգատ  են ներկայացրել Նիդերլանդների դատական ատյաններին: Հսյցն ուղղված է 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների և մասնակիցների հակահայ հակազգային գործունեության  դեմ:   Հանրահավաքն ուղղված էր ընդդեմ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու սեփական հողամասում վերջերս տեղադրված հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի: Հանրահավաքի ընթացքում, որին մասնակցել են Նիդերլանդների տարբեր քաղաքներից  ժամանած շուրջ 3000 մարդ, տարբեր արտահայտություններով հերքվել է հայոց ցեղասպանությունը: Ցուցարարները նույնպես վանկարկել են հակահայ կարգախոսներ:

Ըստ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների ոտնահարվել է հոլանդական Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը` հայ ժողովրդի դեմ խմբային զրպարտություն, խտրականություն և ատելություն հրահրելու պատճառով:

Այդ հանրահավաքի մասին Նիդերլանդների Արտաքին Գործերի նախարարին, Սոցիալական Հարցերի և Աշխատանքի նախարարին, ինչպես նաև Անվտանգության և Արդարադատության նախարարին գրավոր հարցեր են ներկայացրել հոլանդական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական կոչ – CDA), Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական կուսակցություն – SP), Ժոել Ֆորդեվինդը (Քրիստոնեական միության – CU), Կեես Վան Դեր Ստայը (Բարեփոխված քաղաքական կուսակցություն – SGP) և Ռեյմոնդ Դե Ռոնը (Ազատության համար կուսակցություն – PVV): Բացի Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող հարցադրումներից, այնտեղ կան նաև հանրահավաքի կազմակերպման մասին հարցեր, քանի որ ցրված թռուցիկներից ակնհայտ է դառնում Թուրքիայի Diyanet Կրոնական հարցերով վարչության դերը, որը նաև անվճար երթևեկության միջոցներ է տրամադրել ցուցարարներին:

Միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի համաձայնություն հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի խորհրդարանը հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է 2004 թվականին (Ռաուֆուտի բարաձևը):

Ա.Կնյազյան

«Նիդերլանդական Օրագիր»


Latest Month

December 2020
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Comments

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner