November 10th, 2014

Կնշվի ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 15-ամյակը

oreram
Նոյեմբերի 14-ին ժամը 18-ին Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճում տեղի կունենա ՕՐԵՐ ամսագրի 15-ամյակին նվիրված  հոբելյանական երեկո։
Ծրագում` ելույթներ, երաժշտական համարներ եւ հյուրասիրություն։
Միջոցառմանը ներկա է լինելու նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Անշուշտ կուզեինք մասնակցել: Սա չի խանգարում այսօր հեռակա շնորհավորել ՕՐԵՐԻ 15-ամյակը' հուսով, որ կգա մի ՕՐ, որ իրոք շնորհավորանքի խոսքեր կփոխանակենք և կսեղմենք  մեր կողմից շատ հարգված Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի և նույնանուն կայք էջի խմբագիր Աննա Կարապետյանի ձեռքը'  20, 25, 30 և մյուս տարելիցներին'  ցանկանալով նրանց առողջություն, ուժ ու ավյուն, ստեղծագործական  նորանոր հաջողություններ, իսկ ՕՐԵՐԻՆ վերելքներ դեպի տարիների ու դարերի բարձրունք:
Ամենալավագույն մաղթանքներով'
« Նիդերլանդական Օրագիր»
«Օրեր» համաևրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (աջից) և նույնանուն կայքի  խմբագիր Աննա Կարապետյաը «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովի օրերին ' Երևանում, սպյուռքի նախարարի ընդունելությանը:
Hakob

Պատարագի և օծման արարողություն Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում

shog3
Նոյեմբեր 9-ին՝  Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի է  ունեցել Սբ. և Անմահ Պատարագ և մարմարյա նոր Սուրբ Սեղանի օծման արարողությունը: Այս արարողակարգով սկիզբ է առել  Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու 300 ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը:
Հանդիսավոր պատարագը մատուցել է և եկեղեցու մարմարապատ ու նախշազարդ խորանի օծումը կատարել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը` Ամստերդամի եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Տարոն քահանա Թադևոսյանի, Ալմելոյի հոգևոր հովիվ, Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանի և Տեր Արմեն քահանա Մելքոնյանի աջակցությամբ:
Հանդիսությանը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ղեկավարներ ի  դեմս Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ (FAON) Մաթո Հախվերդյանի, համայնքի ներկայացուցիչներ, հավատակից հայեր:

«Նիդերլանդական Օրագիր»-ը  ներկայացնում է մեր թղթ. Խաչիկ Պալըգճեանի պատրաստած լուսանկարային ռեպորտաժը:

Կարողութեամբն Աստուծոյ եւ ողորմութեամբն Հոգւոյն Սրբոյ, վերստին օծուեցաւ խորանս «Սուրբ Հոգի» եկեղեցւոյն Ամսթէրտամայ, հովանաւորութեամբ Արմաշ Եպիսկոպոս Նալպանտեանի, առաջնորդ Հայոց Դամասկոսի:
Հոլանտայի Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիկին Ձիւնիկ Աղաճանեանն ու Ջուղայեցի տարազով հայուհին:

shog7 shog11
09-11-2014-Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցած Սբ. և Անմահ Պատարագի և մարմարյա Սուրբ Սեղանի օծման արարողություն մյուս լուսանկարներն այստեղ:
[մյուս լուսանկարներն այստեղ]


Collapse )


___________________________________________