November 18th, 2014

Մահացել է ազգությամբ հայ ամենատարեց հոլանդացին

serob
Ամերսֆորտ (Նիդերլանդներ): Նիդերլանդներում բնակվող ամենատարեց մարդը' Սերոբ Միրզոյանը, ով ապրում էր այս քաղաքում' ուրբաթ օրը , 108 տարեկան  հասակում մահացել է:  Այս մասին կարճ ինֆորմացիա են տարածել նիդերլանդական լրատվամիջոցները:
Սերոբ Միրզոյանը ծնվել է 1906թ. ,  Թուրքիայի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում , հետագայում բնակվել Իրաքում,ապա 1996թ տեղափոխվել է Նիդերլանդներ: Ծննդյան ճշգրիտ  օրը չիմանալու  պատճառով  ընտրել էր  հուլիսի մեկը:
Թաղման արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի:
Նիդերլանդների հայ համայնքը իր  ցավակցությունն է հայտնում Սերոբ  Միրզոյանի ընտանիքին:
Միրզոյանը  գլխավորում էր  ամենատարեց մարդկանց  ցանկը: Դա  տեղի ունեցավ 2013 թվականին: Դեռ մարտի16-ին, երբ մահացավ  ամենատարեց հոլանդացին' 107-ամյա Արի Ֆերմյուլեն, այդ օրվանից մինչև  հիշյալ թվականի ապրիլի 1-ը,  այսինքն ուղիղ 15 օր, ամենատարեց հոլանդացիների ցուցակը գլխավորեց Թեերդ Եփեման: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նրա մահից հետո ամենատարեց հոլանդացին լինելու է  հայազգի 106-ամյա Սերոբ Միրզոյանը: 1980 թվականից ի վեր նա թվով 27-րդ մարդն  էր, ով գլխավորում էր  հոլանդացի ամենատարեցների ցանկը: Ընդհանուր առմամբ 106 տարեկանի շեմը վերջին 34 տարիների ընթացքում հաղթահարել  է ընդամենը 89 հոգի,ովքեր ցավոք արդեն կենդանի չեն: Ամենաերկարակյաց տիտղոսակիրը եղել է Յան Ռեյսկենսը, որն ապրել է 111 տարի 241 օր և մահացել է 1990 թվականի հունվարի 7-ին: Մինչդեռ ապրող100-ից 105 տարեկանների թիվը  մոտավորապես 100 է:
Նիդերլանդական  գրեթե  բոլոր լրամիջոցներն ընդգծել են, որ  այժմ Նիդերլանդների ամենածեր տղամարդը 107-ամյա Ֆլորենտին Անտոնին է:

«Նիդերլանդական Օրագիր»

______________________________


Het laatste nieuws van de Telegraaf 

Serop Mirzoyan (1906)Serop Mirzoyan (1906)Foto: ANP

Oudste man in Nederland overleden

AMERSFOORT -

De oudste man in Nederland is vrijdag overleden. Dat meldt familie van de 108 jaar geworden Serop Mirzoyan uit Amersfoort zaterdag.

    Mirzoyan werd in 1906 geboren in Diyarbakir in Turkije. Later woonde hij in Irak waar hij als boer werkte. In 1996 is hij naar Nederland gekomen. Hij wist destijds alleen zijn geboortejaar en de geboortedag 1 juli werd voor hem gekozen.

    Florentinus Anthonius (Floor) van Cleemputte uit Spijkenisse is nu met 107 jaar de oudste man in Nederland.

    Մարսելցիների Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ շարժմանը' միանում են հոլանդահայերը

    genocide
    Հարգելի՛ ընկերներ,
    Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքը սկսել է
    շարժում, որի նպատակն է համացանցի միջոցով տարածել կոչ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
    Շարժմանն արդեն իսկ միացել են հազարավոր  մարդիկ, այդ թվում  հայտնի անհատներ (Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, ԵՄ պատգամավոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Տեոխարուս, Հրատ Դինքի իրավապաշտպան Ֆեթիե Չեթին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյան, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայե, Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրա, Ֆրանսիական շոու բիզնեսի և հասարակական-քաղաքական շրջանակները ներկայացնող այլ անհատներ և այլն):
    Այս նպատակով Facebook-ում բացվել է հատուկ էջ (տես), որտեղ տեղադրվում են շարժմանը միացած մարդկանց նկարները:
    Այս շարժումն ավելի ընդգրկուն դարձնելու և դրան ավելի մեծ թափ հաղորդելու նպատակով՝ խնդրում ենք ձեզ նույնպես միանալ: Միանալու համար անհրաժեշտ է նկարվել A4 ձևաչափով ցուցանակով, որի վրա գրված լինի՝
    #2015RTAG #Turkey #Recognize The Armenian Genocide
    և այն տեղադրել ձեր ֆեյսբուքյան էջում (տես օրինակելի ձևը ): Այնուհետև Ձեր ֆեյսբուքյան էջի «Status» – ում տեղադրեք նոր նկարը և նկարի նկարագրի հատվածում կամ հարցին, թե ու՞մ հետ եք նկարվել մասում նույնությամբ, առանց որևէ բան փոխելու, գրեք կամ «copy և past» արեք ՝
    գրառումը և սեղմեք՝ Enter:
    Հրաչյա Ասլանյան