December 24th, 2014

Տարվա հրաժեշտի դասը' դեսպանի դասախոսությամբ

dproc1
Անցած կիրակին, Ամստերդամի «Սուրբ Հոգի եկեղեցում գործող Ս. Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոցում հիշարժան էր նրանով, որ տեղի ունեցավ այս տարվա վերջին դասը: Օրվա  ամենասպասված միջոցառումը սակայն Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հանդիպումն էր հաստատության անդամների հետ և կրթության թեմայով կարդացած նրա  դասախոսությունը: Ներկաները նաև ստացան իրենց հետաքրքրող և հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները: Վերջում հանդիպման մասնակիցներն ու դպրոցի սաներն իրենց ղեկավար Վահան Ավագյանի, Ամստերդամի  «Սուրբ Հոգի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Տարոն քահանա Թադևոսյանի և Նորին Գերազանցություն դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ ի հիշատակ  լուսանկարվեցին: Այսպիսով դպրոցի սաները  բարձր տրամադրությամբ ու հարուստ տպավորություններով այս տարի հրաժեշտ տվեցին դպրոցին' արդեն 2015 թվականի հունվարի 11-ին հանդիպելու մտադրությամբ:
«Նիդերլանդական Օրագիր»

dproc

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ


Սիրելի հայրենակիցնե'ր,

նիդերլանդահայ* համայնքի հարգելի անդամներ ու բարեկամներ, մոտենում են վերջին օրերն ու ժամերը հրաժեշտ տալու արդեն պատմության գիրկն անցնող 2014 թվականին: Հրաժեշտի տարին յուրահատուկ էր հիշարժան իրադարձություններով ու ձեռքբերումներով: Այն հարուստ էր բազմապիսի տխուր և ուրախ անցքերով, որոնց անրադառնալուն պահանջվում է ժամանակ ու խորը վերլուծություն: Միևնույն ժամանակ անմասն չենք մնացել ժամանակի դաժան դիպվածներից ու մարտահրավերներից, որին անրադառնալը ևս դժվարին ու ցավոտ է բոլորիս:
Այնուհանդերձ մերն են մեզ բաժին հասած թե' տխրության ու կորստյան դառը ցավերը և թե ձեռքբերումների բերկրանքն ու անգամ փոքրիկ հաջողությունները:
Այս ամենով հանդերձ լավատես ենք ապագայի հանդեպ, սպասումով ենք նայում գալիք օրերին' արժևորելով եղածը: Գալող տարի նշելով ազգային ողբերգության' Հայոց Ցեղասպանության 100- ամյակը, պիտի վեր պարզենք հայացքներս ու նայենք առաջ' հույսով, որ Հայաստանի համար դեռ հառնլու են լուսո գարուններ ու մեր հպարտ ազգը Արարատ լեռան իմաստնությամբ, արժանավայել քայլելու է դեպի դարերի բարձրունք:
ՈՒզում ենք կրկնել հետևյալ խոսքերը.
Թո'ղ Նոր' 2015 թվականը, իր հետ մեր ազգին բերի բազում հաջողություններ, քանզի բավ են անհաջողություններն ու ձախորդությունները: Մեր մեջ ունենանք շատ ՍԵՐ, որ այսօր պակասել է, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, որի կարիքն ենք զգում, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, որ անհրաժեշտ է մեզ, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, որ լավ սպեղանի է մեր սրտերին, ինչպես նաև խնդություն, ուրախություն, բարձր տրամադրություն, հավատք, հույս, խնդություն ու բազում հաջողություններ ' բազմաթիվ ձեռքբերումներով հանդերձ:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի հանգիստ:
Շնորհավոր գալիք Նոր տարի և Սուրբ ծնունդ:

«Նիդերլանդական Օրագիր»

2014 թվականի նիդերլանդահայ կյանքի որոշ հիշարժան տարեթվերի հիշատակում:


  • Ամստերդամի կամուրջներից մեկը կրեց «ARMEENSEBRUG»անվանումը:


  • Նշվեց հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության 30 տարին: Միությունն արժանանում է սփյուռքի նախարարության պատվոգրին և ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ երկամյա մրցանակին:*) Ավելի մանրամասը մեր mamul.am էջում:

Մեր Ամանորի շնորհավորանքներին միացել են.
«Անկախ թերթ »- կայք
«ORER »- ԵՎրոպական ամսագիր
«Հայերն Այսօր»-Սփյուռքի նախարարության պարբերական