February 3rd, 2015

Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան

Hayern aysor

Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի սաներ. «Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ լույս աշխարհ չեկան»

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոցցեղասպանության հետևանքով միլիոնավորմանուկներ լույս աշխարհ չեկան» խորագրով ծրագրին միացել են Նիդերլանդների Ալմելո քաղաքի ՀԱԵ  «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի սաները:

Հոլանդահայ փոքրիկները լուսանկարվել են Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրի նպատակն է 1,5 միլիոն երեխաների կողմից բարձրացվող բողոքը խարան դարձնել թուրքի ճակատին:

Տեղեկանք. Ալմելոյի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը բացվել է 2014 թվականի ապրիլի 24-ին:

Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Վարպետը Սերգեյ Դանիելյանն է:

Հայոց ցեղասպանության նահատակների  հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնողը բարերար Քրիստիան Գելիջին է:

Հուշահամալիրը նվիրված է ո´չ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև աշխարհին ևս մեկ անգամ սթափության կոչ է անում, որ նմանատիպ դեպքեր աշխարհում երբեք չկրկնվեն:

Հոլանդիայի Ալմելո քաղաքում բնակվում է վեց հազար հայ:

Ալմելոյի կիրակնօրյա դպրոԱլմելո

«Դոն ժուան Avia»-ն Նիդերլանդներում


narek

Փարիզի «Լա բոհեմա» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի մտահաղացումները կյանքի կոչվելուց հետո մեծ հետաքրքրություն են առաջ բերում թատերասեր հանրության կողմից: Հայաստանում և արտերկրում հաջողությամբ է ընդունվել նրա 2009 թվականին բեմադրած «Դոն Ժուան Ավիա» ներկայացումը, որի հիմքում ընկած է 20-րդ դարի ֆրանսիացի գրող Մարկ Կամոլետտիի «Բոինգ-բոինգ» դասական ֆարսը: Այն միշտ էլ ապահովել է լեփ լեցուն դահլիճներ: Դերերում բոլորի կողմից սիրված արտիստներն են` Հրանտ Թոխատյան, Նարեկ Դուրյան, Լուիզա Ներսիսյան, Թամարա Պետրոսյան, Նաիրա Մովսիսյան: Այժմ կոլեկտիվը' հիշյալ բեմադրությամբ շրջագայություններով հանդես է գալիս Եվրոպայի հայ հանդիսատեսի առջև: Թեև ի սկզբանե  թատերական  ներկայացումը  ծրագրավորված էր Շվեցարիայում, Ֆրանսիայում և Բելգիայում,  այնուամենայնիվ «Match made in Heaven» Նիդերլանդական միջոցառումների կազմակերպման գործակալության տնօրեն Կարինե Քլյանին հաջողվեց թատերական կոլեկտիվին  հրավիրել նաև Նիդերլանդներ: «Հյուրախաղերի մասին,-Նիդերլանդական Օրագրի թղթ. պատմում է Կարինե Քլյանը, իմացա 3 շաբաթ առաջ, այդ պատճառով հեռուստատեսային գովազդային տեսահոլովակում ոչ  մի խոսք չի ասվում Նիդերլանդներում բեմադրության կայացման մասին: Ամեն ինչ որոշվեց վերջին րոպեին    պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի հետ ունեցած համաձայնությունից հետո: Գիտակցել եմ, որ սա ճիշտ քայլ չէ ֆինանսական առումով և վնաս` կազմակերպության համար: Սակայն առաջնորդվել եմ հայկական մշակույթը հայ հանդիսատեսին օտար ափերում հասցնելու սկզբունքով ու նշանաբանով:  ՈՒրախ եմ, որ  ներկայացումը  նաև մեզ մոտ կայացավ , այդ առթիվ  շնորհակալական նամակներ եմ ստանում մեր հայրենակիցներից»:
Հունվարի 30-ին Լերդամ քաղաքում 200-ից ավելի հայ հանդիսականներ հնարավորություն ունեցան  լիաթոք ծիծաղով ու բարձր տրամադրությամբ  հետևելու հումորային այս ուրախ ներկայացմանը:
«Դոն ժուան ավիա» ներկայացման հյուրախաղերը  Եվրոպայում կեզրափակվեն Բրյուսելում' փետրվարի 3-ին:

nkarq
Լուսանկարում. Նիդերլանդների ներկայացման գովազդը , հատված ներկայացումից (youtube-ում տեղադրված):