?

Log in

No account? Create an account

April 13th, 2015

Երեկ Բրյուսելի սրտում մեծ ֆլեշմոբ է տեղի ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց Բելգիայում հայտնի «Հայք» պարախմբի մենապարող, դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով վերոնշյալ միջոցառման գլխավոր դերակատարներից մեկն էր. «Ֆլեշմոբի գաղափարն ու կազմակերպումը «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպությանն էր, որի հետ համագործակցում էին «Բելգիայի Միացյալ հայեր» խումբը եւ մեր տաղանդավոր երիտասարդությունը, որն այսօր մեծ շարժիչ ուժ է բելգիական հայ համայնքում: Ֆլեշմոբի հիմնական նպատակն էր օտարերկրացիներին տեղեկացնել Մեծ եղեռնի մասին, իսկ մեր  հայրենակիցներին համախմբել ապրիլի 24-ին Բրյուսելում կայանալիք հիշատակի եւ պահանջատիրության քայլերթին: «JOINUS»-ը, որը ստեղծեցինք, արդեն այսօր մեծ ճանաչում է ձեռք բերել սփյուռքում, որի գլխավոր նպատակն է բոլոր երկրներում, որպեսզի ապրիլի 24-ին մեծ բազմություն դուրս բերվի փողոց»: Թե ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ ֆլեշմոբը օտարերկրացիների վրա, հատկապես երբ հնչեց հայկական երաժշտություն ու բելգիահայերիտասարդությունը պարեց «Բերդը», Ս. Սիմոնյանը նշեց. «Օտարերկրացիների մոտեցումն, իրոք, շատ ոգեւորիչ էր: «Արցախ» երաժշտության ներքո հնչած կատարումն, ուղղակի, ցնցել էր մարդկանց: Լսեցինք շատ մեծ գովասանքի խոսքեր: Ի դեպ, պարողների մեջ նույնիսկ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր շատ վարպետորեն կատարեցին իրենց վրա դրված առաջադրանքը: Այս պահին արձագանքը շատ մեծ է բոլորի մոտ եւ ոգեւորիչ: Տարբեր տեղերից ստանում ենք շնորհավորանքներ եւ պատրաստակամություն ապրիլի 24-ին իրենց օտարերկրացի ընկերների հետ ներկա գտնվել քայլերթին: Սպասենք մինչեւ ապրիլի 24-ը հաջորդ անակնկալին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
«Իրավունք»
թերթ

Կիրակի, 12 Ապրիլ 2015

Ապրիլի 1Օ-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրումը, որին ներկա էին հարյուրավոր հայրենակիցներ, այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:

Ֆիլմի ցուցադրումը կազմակերպել և ֆինանսավորել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ցուցադրումից առաջ ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը ներկայացրեց որոշ մանրամասներ ֆիլմի վերաբերյալ, որից հետո կայացավ դիտումը:

Ֆիլմի ցուցադրումը ավարտվեց բուռն ծափահարություններով: Ֆիլմի դիտումից հետո ներկաները ռեժիսորին տվեցին բազմաթիվ հարցեր և ստացան բավարար պատասխաններ:

Վերջում ներկաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին  ռեժիսորին՝ նման ֆիլմ նկարահանելու, և կազմակերպիչներին՝ ֆիլմի ցուցադրումը հնարավոր դարձնելու համար:

ԱԼմելո1 Ալմելո2

Հրապարակվել է աշխարհի ամենից կրոնապաշտ երկրների ցանկը. Հայաստանը երկրորդն է

«Win/Gallup International Association»-ը հրապարակել է աշխարհի ամենից կրոնապաշտ և ամենից անհավատ երկրների ցանկը: Ինչպես հաղորդում է «Թելեգրաֆ»-ը, ցանկը կազմվել է սոցիալական հարցումների հիման վրա: Հարցումներին, որոնք իրականացվել են դեմառդեմ, հեռախոսով կամ առցանց տարբերակով, ներառվել է մոտ 64 հազար մարդ` 65 երկրից:

Արդյունքում պարզվել է, որ աշխարհի ամենակրոնապաշտ երկիրը Թաիլանդն է: Այդ երկրի բնակիչների 94%-ն իրեն հավատացյալ է անվանել: Երկրորդ տեղում հայտնվել են միաժամանակ Հայաստանը, Բանգլադեշը, Վրաստանը և Մարոկկոն: Այդ երկրների բնակիչների 93%-ը հայտնել է, որ հավատում է Աստծուն:

Գործակալությունը կազմել է նաև աշխարհի ամենաանհավատ երկրների հնգյակը: Առաջին տեղում է հայտնվել Նիդեռլանդները (բնակիչների 26%-ն է հավատացյալ), Չեխիան (բնակիչների 23%-ն է հավատացյալ), Շվեդիան (բնակիչների 19%-ն է հավատացյալ), Ճապոնիան (բնակիչների 13%-ն է հավատացյալ) և Չինաստանը (բնակիչների 7%-ն է հավատացյալ):

Latest Month

December 2020
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Comments

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner