April 16th, 2015

Ոգեկոչման համերգ Մաստրիխտում

Հուշահամերգ  Հրավերք

Ապրիլի 25-ին.  նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Հուշահամերգ միջոցառումը տեղի կունենա Մաստրիխտի «Սուրբ
Կարապետ» հայկական եկեղեցում: Սկիզբը՝ ժամը 14:00-ին․
հասցեն՝ Potterieplein 50, Maastricht.


srb25kar-.JPG

Հարգելի Հայրենակիցներ

2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկային ոճրագործության՝ հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության ճիշտ հարյուրամյակը:
Օսմանյան կայսրության կողմից կազմակակերպված սպանդի արդյունքում սպանվել են միլիոն ու կես հայեր:
Այն,որ այդ  սարսափելի իրադարձություններն իրենց ուրույն տեղն են թողել Մաստրիխտում,հստակ երևում է Մաստրիխտի այդ ժամանակվա հոգևոր հովիվ Մատերնուս Մյուրեյի ծավալած հայասեր գործունեությունից,որը 1915 թվականի զանգվածային կոտորածների ժամանակ հարյուրավոր հայերի կյանքեր է փրկել՝ այդ թվում և որբ շատ երեխաների:

Նրա եղբոր թոռը՝ Հարի Մյուրեն առ այսօր պահպանում է իրենց տուն ուղարկված այն նամակները,որտեղ եղեռնական սարսափազդու տեսարաններն են նկարագրված:
Այս նախապատմությունը ևս հիմք է հանդիսանում,որպեսզի եղեռնի հարյուրամյակի կապակցությամբ՝ Մաստրիխտի «Անի» հայ համայնքը  և «Սուրբ Կարապետ» եկեղեցին ապրիլի 25-ին կազմակերպի հուշահամերգ՝ նվիրված  եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամերգ-միջոցառումը տեղի կունենա Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցում: Սկիզբը՝ ժամը 14:00-ին
հասցեն՝ Potterieplein 50, Maastricht.

Սրտանց հրավիրում ենք Ձեզ ՝ մասնակցելու հուշահամերգին,որին ներկա կգտնվեն տարածաշրջանի քաղաքական վերնախավից տարբեր պաշտոնյաներ,հասարակական և գիտական գործիչներ, Մեզ համար մեծ պատիվ կլիներ,եթե Դուք Ձեր ներկայությամբ պատվեիք մեր հուշ-միջոցառումը:

Հուշահամերգը տեղի կունենա սոպրանո Լիլիթ Սաթիի առաջնորդությամբ:
Ծրագրում ներգրավված են դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ Հայաստանից, թավջութակ-կվարտետ՝ Արևելյան Բելգիայից,Հայաստանի ձայն երգչախումբը: Հանդես կգան նաև Սլավոնա-Բյուզանդական խոռ-երգչախումբը Կերկրադեյից, սոլիդար-երգչախումբ Ամակուրիկին Բրեյից, Ալմելոյի  Գեղարդ  և Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցական երգչախմբերը:

Ծրագրում զետեղված են նաև հռչակավոր երգահան,հայկական դասական երաժշտության հիմնադիր Մեծն Կոմիտասի գործերից մի քանիսը:
Կներկայացվեն նաև բանաստեղծ  Արտակ Մանուկյանի թեմատիկ մի քանի բանաստեղծություններ: Նաեվ ելույթ են ունենալու Շաղիկ և Հովսեփ Ասատրյաններ Իրենց գեղեցիկ Ասմունքներով:

Հուսով ենք,որ ապրիլի 25-ին հնարավորություն կունենանք Ձեզ ողջունելու և հյուրընկալելելու մեր եկեղեցում:

Հարգանքներով՝ Մաստրիխտի «Անի» հայ համայնքի և «Սուրբ Կարապետ» եկեղեցու համայնքապետ և ծխական խորհրդի նախագահ՝ Լևոն-Սարկիս

Հեռախոս՝ 0623118396
Էլ
փոստի հասցե՝ ani.maastricht@gmail.com
Պաշտոնական էջ՝ www.surpkarapet.com
                           www.animaastricht.nl

Հասցե Potterieplein 50
             6216 VB   Maastricht
Մաստրիխտի «Անի» հայ համայնք և «Սուրբ Կարապետ» եկեղեցի
=========================================

«Կռունկի կանչը» գրքի շնորհանդես և ընթերցում «Շշուկների մատյան» գրքից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

gen24arrel.JPG


21 ապրիլի 2015 ժամը 15.00-ին
Գրքի շնորհանդես և «Համաշխարհային ընթերցումներ»



Հրավեր


Հարգելի բարեկամներ, հայրենակիցներ և հետաքրքրված անձինք,

Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը հրավիրում է ձեզ մի բացառիկ
հանդիպման` «Կռունկի կանչը» գրքի շնորհանդեսին և ընթերցում «Շշուկների մատյան»
գրքից: Այս հանդիպումը նվիրված է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Թվական`        Երեքշաբթի, 21 ապրիլի 2015, ժամը 15.00-ին
Վայրը`             American Book Centre Հաագայում
Հասցեն`           Lange Poten 23, 2511 CM Den Haag
Մուտքը`          Ազատ է
Գրանցում`      Էլ. փոստ info@abovian.nl

Ծրագիր
    1. Հայկան Մարտիկյանը կներկայացնի իր տատիկի և պապիկի մասին «Կռունկի կանչը»
գիրքը, որը պարունակում է Մեծ Եղեռնը վերապրած հոլանդահայ  ընտանիքի հուշերը և որի
հրատարակությունը համընկնում է  է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
    2. Հայոց ցեղասպանության մասին «Համաշխարհային ընթերցումներ" միջոցառումների
շրջանակում թարգմանիչ Յան Վիլեմը կընթերցի հատվածներ ռումինահայ գրող և հասարակական
գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքից, որի հոլանդերեն հրատարակությունը
նախատեսվում է գալիք ամիսներում:





This email message was sent to you by Abovian Armenian Cultural Association (http://www.abovian.nl) in The Hague. If you no longer wish to receive our messages please send an email to info@abovian.nl and you will be removed from the mailing list. Interested people to the Armenian issues in the Netherlands may subscribe to our mailing list by sending email toinfo@abovian.nl.
© You may cite or publish the content of this email by mentioning the source of the information.