April 27th, 2015

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները Նիդերլանդներում շարունակվում են





Հայոց Ցեղասպանության 100-ամյակի համատեքստում Նիդերլանդների տարբեր համայնքներում տեղի ունեցած բողոքի հանրահավաքների, քայլերթերի, երկրի խորհրդարանին և մի շարք դեսպանատներին հանրագրերի փոխանցման, այս թեմայով նոր գրքերի լույս ընծայման ու հանրությանը ներկայացված ցուցադրությունների, նաև տարբեր քաղաքների Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողներին այցելության, ծաղկեպսակների տեղադրման արարողությունների կողքին հաճախակի էր անմեղ զոհերի ոգեկոչմանն ուղղված  հուշ երեկոների, համերգների կազմակերպումը, որից մի քանիսին մասնակից եղավ Նիդերլանդական Օրագիրը: Այս մասին խոսելուց առաջ անշուշտ պետք է առանձնացնել Հաագայում ապրիլի 18-ին տեղի ունեցած բողոքի հուժկու հանրահավաքը և բողոքի երթը: Բազմահազարանոց քայլերթը' Թուրքիայի դեսպանատուն, հիշեցում էր վշտի, ցասումի ու պահանջատիրության' պատմության անիվը ստիպելու ետ շրջել ճշմարտության ուղին:  Միայն ֆեյսբուքի մեր օրագրի ներկայացրած այս տեսաերիզը  մի քանի օրում դիտել է 150 հազարից ավելի օգտատեր: Մյուսը' ապրիլի 24-ի Ասենի և Ալմելոյի հուշարձանների այցելություններն են, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մոտ 5000 հայորդիներ ու մեզ բարեկամ ազգությունների ներկայացուցիչներ: Սա, ինչ խոսք, հայ կառույցների Նպատակաուղղված աշխատանքի արդյունքն է:  Համախմբված աշխատեցին  հոգևոր կառույցներն ու ավանդական կուսակցությունները, նիդերլանդահայ կազմակերպությունները, որոնց ջանքերի միավորումը  օրինակելի  և ողջունելի քայլ է: Հայ Դատի հարցը  յուրաքանչյուր հայի նվիրական երազանքը պետք է լինի այսուհետ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները Նիդերլանդներում շարունակվում են...
Շարունակելի
Ալմելոյի քաղաքապետի ելույթը ապրիլի 24-ին, ով նաև հայերեն խոսեց:
__________________________________________________________
25-ը ապրիլի,Մաստրիխտ

Միջոցառումների մյուս տեսաերիզներն այստեղ[Spoiler (click to open)]Ալմելո 24.04.2015
0
2
3
4
5
6
7
8
9.Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի խոսքը ապրիլի 24-ին  Ալմելոյում
10
11
12
Մաստրիխտ 25.04.2015
00
1
2
3
4
5
6
7
8
9.Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի  խոսքը Ալմելոյում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպած ոգեկոչման համերգի ժամանակ
10
12
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»- ը  ՈՒտրեխտում և Հաագայում
Այս տեսաերիզներն արդեն ուղարկել եմ, ովքեր չունեն, խնդրեմ այցելեք ներքևի հղմամբ
http://niderlandakan.livejournal.com/118532.html

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ալմելոյում

Ապրիլի 24-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել մոտ 6 հազար հայրենակիցներ և այլազգի հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» հայտնում է Մանուկ Մկրտչյանը:

Միջոցառումները սկսվեցին լռության քայլարշավով՝ գերեզմանատնից մինչև Եկեղեցի: Երկու հազարից ավելի հայրենակիցներ քայլեցին մոտ 7կմ ձգվող ճանապարհով, որը խորհրդանշում էր հայերի տեղահանությունը և աքսորը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ քաղաքապետարանն ապահովել էր քայլարշավի մասնակիցների անվտանգությունը: Փակվել էին փողոցների երթևեկելի մասերը, ոստիկաններն ամբողջ ճանապարհն ուղեկցում էին՝ ապահովելով մասնակիցների անվտանգությունը:

Չնայած թուրքերի բողոքներին, ցույցերին, դատական քաշքշուկներին, Հայ համայնքը կարողացավ ո´չ միայն պահպանել Հուշահամալիրի կառույցը, այլ նաև ընդունելի դարձնել այն որպես պետության կողմից ճանաչված կառույց: Այսուհետ Հուշահամալիրը ոչ միայն ճարտարապետական կառույց է, այլ նաև կազմակերպություն, որը մտնում է Հայ Առաքելական եկեղեցու վարչության կազմի մեջ:

Հուշահամալիրի Հուշատախտակի բացումը, Տարոն Սրբազանի օծումից հետո, կատարեց Ալմելոյի քաղաքապետը՝ մասնակցությամբ Եկեղեցու վարչության նախկին և ներկա նախագահներ Նեմրութ և Օնիկ Գելիջիների: Հուշատախտակի բացմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի և Եվրախորհրդարանի անդամներ, սիրիական Օրթոդոկս եկեղեցու արքեպիսկոպոսը, ղպտիների Եկեղեցու առաջնորդը, հազարավոր հայրենակիցներ և բազմաթիվ այլ հյուրեր:

Բացումից հետո երկինք բաց թողնվեցին 100 փուչիկ՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հինգ աղավնի, որոնք խորհրդանշում էին 5 մայրցամաքները, որտեղ ապաստան գտան Եղեռնից մազապուրծ եղած հայերը:

Հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին հայկական և հոլանդական տարբեր կազմակերպությունների և համայնքների կողմից: Այնուհետև հյուրերը և հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ ժամը 19:15 100 վայրկյան լռությամբ և Եկեղեցու զանգերի ղողանջների ներքո հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը:

Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապետը, ով իր ելույթը սկսեց հայերեն լեզվով. «Ես այսօր Ձեզ հետ եմ՝ կիսելու Ձեր վիշտը և հարգելու 100 տարի առաջ Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը»:

Ելույթով հանդես եկավ Եվրախորհրդարանի խորհրդաժողովի և Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Պիտեր Օմտզիխտը: Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անունից ելույթ ունեցավ պրոֆեսոր Կոր Բաայենը: Ելույթ ունեցան նաև ազգագրագետ, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախը, Արամեական համայնքի ներկայացուցիչը, ինչպես նաև սիրիական օրթոդոքս համայնքի երիտասարդական երգչախումբը, ՀԱԵ Գեղարդ երգչախումբը, դուդուկահար Վահե Հովաննիսյանը և «Հայկական ձայն» քառյակը:

Եվրախորհրդարանի անդամ Պետեր վան Դալենն իր ելույթում նշեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի աշակերտները նույնպես անմասն չմնացին այս երեկոյին: Իսկ փակման խոսքով Հայ դատի անունից ելույթ ունեցավ Մասիս Աբրահամյանը, ում ոգևորիչ կոչերով էլ ավարտվեց երեկոն:

Ալմելո5 Ալմելո6 Ալմելո7 Ալմելո8 Ալմելո9 Ալմելո11 ԱԼմելո12 Ալմելո13 Ալմելո14 Ալմելո15Ալմելո Ալմելո1 Ալմելո2 Ալմելո3 Ալմելո4 Ալմելո16ԱԼմելո17 Ալմելո18 Ալմելո19

Նիդերլանդացի հոգևորականը ցեղասպանությունից հայ երեխաների կյանք է փրկել

Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը եղեռնի
տարիներին հայ երեխաների է փրկել
Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հուշ-համերգ էր կազմակերպել նաև Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքը' «Սուրբ Կարապետ» եկեղեցու հետ համատեղ:
Այս միջոցառման հիմքում հետաքրքիր ու հոգեթով մի պատմություն է: Մաստրիխտցի հոգևորական Մատերնուս Մյուրենը  հայանպաստ գործունեություն է ծավալել եղեռնի տարիներին, զանգվածային կոտորածներից կարողացել է փրկել  շատ հայ  երեխաների: Այսօր նրա եղբոր թոռը՝ Հարի Մյուրեն իր տան արխիվում դեռ պահպանում է ահասարսուռ տարիների   հոգևորականի ուղարկած  նամակները, որոնք այսօր արժեքավոր վավերագրեր են ու ապտակ ցեղասպանությունը ժխտողներին: Այս նախապատմությունն էլ  երախտիքի հիմք է հանդիսացել կազմակերպելու  միջոցառումն ու  ոգեկոչելու մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Ի դեպ ապրիլի 24-ին ղողանջել են Մաստրիխտի Սուրբ Հովհաննես և Սերվատես եկեղեցիների զանգերը:
Հուշահամերգ-ցերեկույթը բացում է  Վազգեն-Սարգիսը, ով հակիրճ ներկայացնում է միջոցառման  նշանակությունը,  գնահատական տալիս ցեղասպանության երևույթին:
Սոպրանո Լիլիթ Սաթիի քառյակը' մասնակցությամբ Նելլի Արմենյանի, Պերճ  Ասատուրյանի և Շիրակ Շահինյանի հնչեցրեցին Կոմիտասի «Հով արեք», Եկմալյանի «Առավոտ լուսո» երգերը:
Արևելյան Բելգիայի ջութակահարների լարային քառյակը, որի կազմում է նաև հայազգի մասնակից Կարեն Աբրահամյանը կատարեցին Կոմիտասի  գործերից:
Պետեր վան Նունեն հուզիչ ոճով, երաժշտական կոմպոզիցիայով  ներկայացրեց Կոմիտասի կյանքն  ու գործը, իսկ գրող Արտակ Մանուկյանը կարդաց իր բանաստեղծությունները, հայտնեց, որ համայնքի հովանավորությամբ, շուտով Երևանում լույս է տեսնելու «Մեր արյան գինը» պոեմը:
Ասմունքով հանդես եկավ Շաղիկ և Հովսեփ Ասատրյանները:
Տպավորիչ էր Հայաստանի լավագույն դաշնակահարներից մեկի' Հայկ Մելիքյանի կատարումները:
Հուշ-ցերեկույթին մասնակցում էր և իր խոսքն ասաց Նիդերլանդներում Հայաստանի Արտակարգ և  Լիազոր դեսպան  Ձյունիկ Աղաջանյանը:
Միջոցառումն ավարտվեց տարբեր երգչախմբերի միավորված ելույթով և սրբազան հայրերի աղոթքի խոսքով:
Միջոցառմանը ներկա էին նիդերլանդահայ տարբեր  կառույցների անդամներ, Լիմբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
«Նիդերլանդական Օրագիր»
Մաստրիխտ 25.04.2015-FOTO

Միջոցառման տեսաերիզներ
00
1
2
3
4
5
6
7
8
9.Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի  խոսքը Մաստրիխտում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպած ոգեկոչման հուշ-համերգի ժամանակ
10
12