May 4th, 2015

Դու պարտվեցիր. բելգիահայ մտավորականի նամակը թուրք պաշտոնյային

Բրյուսելի ազատ համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Գրիշա Սաֆարյանը նամակ է գրել  Բրյուսելի Սեն Ժոս տեն Մյուդ շրջանի ղեկավար ծագումով թուրք  բելգիացի պատգամավոր Էմիր Քիրին։

Ինչպես հաղորդում է  NEWS.am` հղում կատարելով La Libre բելգիական պարբերականին,  նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ Էմիր։ Դու պարտվեցիր։ Ողջ աշխարհի կողմից ճանաչված պատմական ճշմարտության դեմ քո անիմաստ պայքարը զուր է։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ ժամանակն է անցնել արժանապատվության կողմը։ Ոչ թե նրա համար, որ հաճույք պատճառես մեզ՝ հայերիս, այլ հենց քեզ համար եւ քո պատվի համար։

Գիտե՞ս, թե ով է պատկերված այս լուսանկարում, որը արվել է 1926թ. Թեհրանում։ Սա իմ պապն է՝ Գրիշա Սաֆարյանը։ Նրան հաջողվել էր փախչել Ցեղասպանությունից։ Մի քանի տարի անց նա մեկնեց Բելգիա, ինչպես եւ դու, եւ դարձավ Իրանի հյուպատոսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա պարաշյուտիստներ էր փրկում, որոնց որոնում էին գերմանացի բռնագրավողները։ Մի՞թե դա չէ քեզ ապաստան տված երկրի համար ամենագեղեցիկ արարքը՝ ազնիվ եւ վտանգավոր պայքար մղել նացիզմի դեմ։

Արժանապատվությունը մարդու մեջ դաստիարակված որակներից ամենակարեւորն է։ Վստահ եմ, որ դու դրա հետ համաձայն ես, Էմի՛ր։

Կարդացե՞լ ես, թե «թուրքական պետության պատմագրության» մասին ինչ է գրում պատմաբան Պիեռ Վիդալ Նակեն իր «Հիշողության մարդասպաններ» գրքում։ Ամենայն հստակությամբ ասվում է. «Թուրքերը ժխտման պատմագրության կենդանի օրինակ են»։

Իսկ դու, Էմի՛ր,  գիտե՞ս արդյոք  Թաներ Աքչամին եւ թուրք մտավորականներին, որոնք դանդաղ, սակայն վստահորեն ընտրում են ճշմարտության ճանապարհը։

Դու չես կարող հավատալ նրան, ինչ դու ինքդ ես ասում։ Դու չես կարող ապրել հոռետեսի պիտակով։

Իսկ ես կդադարեմ անհանգստանալ հոռետեսների մասին։ Նրանք պարտվել են։ Մենք նշում ենք հայ ազգի հաղթանակն ու վերածնունդը։

Ընտրությունը քոնն է»։
Hayern aysor

Տարբեր պատերազմական կոնֆլիկտներում զոհվածների Հիշատակի օր Նիդերլանդներում

Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հայկական «Անի»
կազմակերպությունը այս տարի  էլ  մայիսի 4-ին
մասնակցել է ունեցել Նիդերլանդներում Հիշատակի
օրվան նվիրված  միջոցառումներին:



Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հայկական «Անի» կազմակերպությունը այս տարի  էլ  մայիսի 4-ին մասնակցել է ունեցել Նիդերլանդներում Հիշատակի օրվան նվիրված  միջոցառումներին:
ՄԱՍՏՐԻԽՏ (4-ը Մայիսի): Համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման օրը, որը Նիդերլանդներում անվանվում է Dodenherdenking, Նիդերլանդական օրացույցում  նշվում է 1947 թվականից: 1961 թվականից սկսած որոշում ընդունվեց, որ այդ օրը հարգվելու է բոլոր կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը: 1987 թվականից հիմնադրվեց «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե» -ն, որը կազմակերպում է Հիշատակի և Ազատագրման օրերին նվիրված միջոցառումները:
«Անի» հայ Համայնքի և տեղի «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցու անդամները ևս ծաղկեպսակ են դրել Մաստրիխտի կենտրոնում գտնվող զոհվածների հուշարձանին:
Dodenherdenking-ին  մասնակցել և զոհվածների հուշաքարերին ծաղկեպսակներ են  դրել նայև Նիդերլանդների տարբեր քաղաքների  հայ համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

.              .