?
?

May 17th, 2015

Եկեք խոսենք ժողովրդի լեզվով

Տաքսու հայ վարորդն ուշադրության կենտրոնում. BBC-ի անդրադարձը

Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել մեր արդեն Հայաստանում  հայտնի դարձած տաքսու վարորդ Արման Գալստյանին:

Պարբերականը նկատել է՝ Հայաստանում տաքսու վարորդ Արման Գալստյանը հեռուստատեսությամբ իր ելույթից հետո որպես հերոս է գովերգվում:

«Թեպետ ամբողջ աշխարհում տաքսու վարորդները դիտարկվում են որպես հասարակ մարդիկ, սակայն ի հայտ է եկել նախկինում անհայտ տաքսու հայ վարորդը, ով մեծ ճանաչում և զգալի ազդեցություն է ձեռք բերել»,- գրված է հոդվածում և ներկայացված են այլ մանրամասներ. «Արման Գալստյանն այս ամսվա սկզբին Երևանում մասնակցում էր լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքի ակցիային: Հեռուստաալիքները հարցազրույց են վերցրել Գալստյանից, ով ներկայացրել է այն խնդիրները, որոնց բախվել է նա և իր գործընկերները, ինչպես նաև առաջարկել է գործնական լուծումներ` ցածր հարկեր և բոլոր տաքսու վարորդների համար ստանդարտ կանոններ սահմանելու վերաբերյալ:

Տրանսպորտի խնդիրների կարգավորումը մեծ քննարկումների առարկա չէ: Սակայն, երբ տեսանյութերը տեղադրվել են YouTube-ում, նրանք դիտվել են ավելի քան 300,000 անգամ: Գալստյանը դարձավ առցանց սենսացիա և երբ նա հայտնվեց Թոք շոուի եթերում, այդ հարցազրույցը նույնպես դարձավ վարակիչ երևույթ: «Եկեք տեղափոխվենք վիրտուալից իրականություն և խոսենք ժողովրդի լեզվով», - ասել է նա:

Գեղարդ Մուսասին կրկին հաղթանակ է տոնում

Հոլանդիան ներկայացնող հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին
(Մովսեսյան) վստահ հաղթանակ է տարել կիպրոսցի 35-ամյա
Կոստաս Ֆիլիպուի նկատմամբ:



...

Աշխարհի ամենահեղինակավոր մարտ առանց կանոնների UFC Fight Night 66 խաղում (MMA)  Ֆիլիպիններում կայացած մրցաշարում երեկ Հոլանդիան ներկայացնող հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) վստահ հաղթանակ է տարել կիպրոսցի 35-ամյա Կոստաս Ֆիլիպուի նկատմամբ:
3 ռաունդանոց մենամարտում 29-ամյա Մուսասին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30:27: Դա հայ մարտիկի երկրորդ հաղթանակն էր 2015-ին: