May 18th, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դորդրեխտի «Նոյյան տապան» թանգարանում

Հայոց ցեղասպանության 100-րդ
տարելիցին նվիրված
միջոցառում Նիդերլանդների
Դորդրեխտ քաղաքում



,  .

Մերօրյա Նոյը` հոլանդացի Յոհան Հյուբերսը 20 տարվա քրտնաջան աշխատանքից հետո ստեղծել է Նոյյան տապանի կրկնօրինակը, որը բիբլիական տապանին ոչ միայն արտաքինով է նման այլև հսկայական չափերով: Նավը 130 մետր երկարություն, 29 մետր լայնություն և 75 մետր բարձրություն ունի: Քրիստոնյա Հյու-բերսը նավը կառուցելիս հետևել է Ծննդոց գրքում Աստծո կողմից Նոյին տրված հրամաններին: Տապանը կառուցված է ամերիկյան եղենափայտից և հոլանդական սոճիից: Նավում կան նաև կենդանիների ամբողջական պատճենները, որոնց Նոյը վերցրել էր իր հետ:
Ինչպես հայտնում են  ՀՀ ԱԳՆ-ից մայիսի 16ին ժամը 14:00 ից Հոլանդիայի "Կանչող Ձայն" ծառայության երիտասարդների խնդրանքով այն տրամադրվեց Հայոց մեծ եղեռնի 100 ամիակին նվիրված միջոցառման անցկացման համար։
Մայիսի 16-ին Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքի «Նոյյան տապան» թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր «Կանչող ձայն» հոլանդահայ կազմակերպությունը` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Միջոցառման մասնակցիներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով մասնավորապես շեշտեց հանուն ցեղասպանությունների կանխարգելման միասնական պայքարի, հիշելու, դատապարտելու և պահանջելու միջոցով արդարության հասնելու անհրաժեշտությունը:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև «Քրիստորեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը և Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Արի Սլոբն, ով ս/թ. ապրիլի 24-ին մասնակցել էր Երևանում անցկացվող ոգեկոչման միջոցռումներին, ներկաներին փոխանցեց իր տպավորությունները և կոչ արեց պատկան մարմիններին` Հայոց ցեղասպանության թեման ներառել Նիդերլանդներում ուսուցանվող համաշխարհային պատմության դասագրքում: Նա ներկայացրեց իր կուսակցության աշխատանքն` ուղղված պատմական արդարության վերականգնմանը:
Ոգեկոչման միջոցառմանը Կոմիտասի գանձարանից կտորներ ներկայացրեց երգչուհի Աննա Բարխուդարյանը: Երաժշտական համարներ կատարեցին Ուտրեխտի «Արարատ» նվագախումբը, դուդուկահար Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը, հոլանդահայ հայտնի երաժիշտ Արիստակես Եսայանն ու երգիչ Արսեն Ավանեսյանը: Երիտասարդ արձակագիր Ջորջ Առաքելն ընթերցեց իր ստեղծագործություններից:

Մեր երգի հաղթանակը հայության հաղթանակն է

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը «Եվրատեսիլ-2015»
մրցույթում հանդես կգա առաջին կիսաեզրափակչում, երկրորդ
համարի ներքո:
Առաջին ալիքը
ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի
համաեվրոպական երգի 60-րդ մրցույթի կիսաեզրափակիչը:


Սիրելի՛ հայրենակիցներ,
Պահը չափազանց կարևոր է: Վաղը՝ մայիսի 19-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես կգա Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլում՝ 2-րդ համարի ներքո:
Հիշենք, որ Հայոց ցեղսպանության 100-րդ տարելիցի առիթով է, որ հայ երիտասարդները համախմբվել են 5 աշխարհամասից  և ներկայացնում են համայն հայությանը:
Եթե բոլորս անխտիր մասնակցենք քվեարկությանը, ապա հաղթանակը մերը կլինի:
Մեր երգի հաղթանակը հայության հաղթանակն է, յուրաքանչյուրս ձայն տանք, սատարենք հայկական խմբի հաղթանակին, որը մեր պատվի և անվան հարցն է:
Համայն հայությունը պետք է հաղթանակի:

Dear compatriots,

It is a very important moment. Tomorrow, on May 19, the Genealogy band representing Armenia will participate at the semi-finals of the Eurovision Song Contest under number two.

Let us remember that at the Centennial of the Armenian Genocide the Genealogy band composed of five young artists from five continents is representing Armenians over the world!

If each of us participates in voting, we will win!

It is the self-respect of every Armenian to support the victory of the band representing Armenia.

Participate in voting! Vote for Armenia!

Ministry of Diaspora of the Republic of Armenia