May 28th, 2015

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների համաժողով

Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրների տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների 13-րդ ամենամյա համաժողովը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաժողովին մասնակցում են նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը և Պետական առողջապահական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը, երկրներում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, տուբերկուլոզի ախտորոշման և բուժման նոր մոտեցումները, իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից ներկայացվելու է նաև 2016-2020 թվականների տուբերկուլոզի հաղթահարման նոր ռազմավարությունը:

Համաժողովում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում հակատուբերկուլոզային ծառայության ստացիոնար և ամբուլատոր օղակներում 2014 թվականից ներդրված ֆինանսավորման նոր մեխանիզմները:

Բողոք՝ Եվրատեսիլի Նիդերլանդական ժյուրիին


«Օրեր» Եվրոպական ամսագիրն անրադարձ է կատարել
Նիդերլանդական Օրագիրի «Եվրատեսիլ-15»-ի
Նիդերլանդական ժուրիի կազմին ուղղված նամակին

nid_juri«Նիդերլանդական Օրագիր»-ը մեջբերելով Նիդերլանդների ժյուրիի վերջերս Ավստրիայում տեղի ունեցած Եվրատեսիլ-2015 երգի փառատոնի երկրներին տված արդյունքների ցանկը,  զետեղել է նրանց լուսանկարները, հետևյալը  գրելով.
«Սա  Եվրատեսիլին մասնակցած երկրների Նիդերլանդների ժյուրիի բաշխած տեղերն է: Լուսանկարում այս երկրի ժյուրիի անդամներն են, ում «Նիդերլանդական  Օրագիր»-ը որոշեց մեկ անգամ ևս ներկայացնել իրենց կատարած աշխատանքը’ հենց այնպես, որպես հիշեցում: Միգուցե՞ մտածեն, թե ինչու, հենց Հայաստանին նախավերջին տեղի նախապատվությունը տվեցին»:
Այս հոդված-գրությունը  հոլանդերեն լեզվով հասցեագրվել է  Նիդերլանդների ժյուրիի կազմի բոլոր հինգ անդամների  ֆեյսբուքյան և թվիթերյան էջերին , նրանց հիշեցնելով, որ իրենց իսկ երկրի հանդիսատեսը Հայաստանի «Genealogy» խմբին  ընդգրկել է լավագույն հնգյակում:
Այս ամենի ֆոնին  Նիդերլանդները ոչ մի  միավոր չի տվել Հայաստանին՝ հարուցելով  տեղի հայ համայնքի զարմանքն ու  տարակուսանքը:
Հոդվածի ամբողջական հղումն’ այստեղ
______
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Այս թեմայով այլ հոդվածներ.