February 17th, 2016

Հզոր պայթյուն Անկարայի կենտրոնում, կան զոհեր



(без названия)(без названия)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 28 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել են:  Պայթյունը տեղի է ունեցել  ռազմական հանրակացարանի շրջակայքում , որը գտնվում է քաղաքի կենտրոնում,  խորհրդարանի եւ կառավարության շենքերի հարևանությամբ, որը մոտ է  թուրքական նավատորմի, գլխավոր շտաբի եւ ներքին գործերի նախարարության շենքերին:

Պայթյունը տեղի է ունեցել հենց այն պահին, երբ ծառայողական մեքենաները կանգ են առել լուսաֆորի մոտ: Դեռևս փրկարարները զբաղված են հրդեհը մարելու աշխատանքներով: Լրագրողներին արգելում են լուսանկարներ և հաղորդումներ պատրաստել դեպքի վայրից:
Նախնական տվյալներով պայթյունը վերագրվում է քուրդ անջատողականներին:
Դավիթօգլու  Ահմեդը հետաձգել է  առաջիկա այցը Բրյուսել:
.




(без названия)