June 7th, 2016

Այնպես չէ, որ Նիդերլանդները ժխտում է Հայոց Ցեղասպանությունը



Լուսանկարում Աշերը (կենտրոնում) նիդերլանդահայ պատվիրակության անդամներից մի քանիսի հետ: Ձախից Մ.Հախվերդյանը:


Վերջերս Ադրբեջանական կայքերը մեծ ոգևորությամբ հղում կատարելով թուրքական Anadolu լրատվական գործակալությանը հաղորդում են,որ Նիդերլանդների փոխվարչապետ Լյուդովիկ Աշերը հայտարարել է,որ Ամստերդամը չի ճանաչելու 1915 թ-ի հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն :

Այս առնչությամբ հայկական մի շարք կայքեր մեջբերել են ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանի «Նիդերլանդները չե՞ն
ճանաչում Հայոց ցեղասպանությունը» վերնագրով գրառումը, որտեղ ասվում է.


«Կամ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածում Anadolu-ի անունից կամ Anadolu-ն է ստում Լյուդովիկ Աշերի անունից, կամ էլ Հոլանդիայի փոխվարչապետն է անգրագետ և ստախոս...»


Ինչու՞մն է բանը, երբ իրոք Նիդերլանդների խորհրդարանը 2004 թվականին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս  երկրի օրենսդիր մարմինը 1915 թվականի եղելությունը որակել է որպես ցեղասպանություն :
Միանգամից ասենք, որ Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, պարզապես այդ երկրի կառավարությունն է շատ զգուշավոր վերաբերվում այդ հարցին:
Իհարկե Anadolu-ն խտացնում է գույները ի նպաստ թուրքական ժխտողականության, պարզապես հոլանդական կառավարությունը ի տարբերություն իր օրենսդիր մարմնի որդեգրել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության մասին միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի կոնսենսուս' հետևաբար հստակ ու միանշանակ դիրքորոշում չի արտահայտում: Բայց միևնույն ժամանակ չի էլ ժխտում ցեղասպանության փաստը: Ինչպես ասում են' կանգնել է փայտի մեջտեղում, պահելով հավասարակշռությունը:

Դեռևս մայիսի 12-ին այս թեմայով հանդիպում կազմակերպեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի,
«24 Ապրիլ » հանձնախմբի և Նիդերլանդների սոցիալական հարցերի նախարար , փոխվարչապետ Լյուդվիգ Աշերի միջև։
Հոլանդահայ պատվիրակությունը մեկ անգամ չէ , որ հորդորում է կառավարությանը կյանքի կոչել իրենց օրենսդիր մարմնի բանաձևը և իրերն իրենց անունով անվանել:
Օրինակ այս դեպքում կբացառվի Հայոց ցեղասպանության նկատմամաբ հոլանդաբնակ թուրքերի երկակի վերաբերմունքը։ Մի մասը ժխտում են Հայոց ցեղասպանությունը' հիմնվելով թուրքական կառավարության և ԶԼՄ-ների քարոզչության վրա, մյուս մասը անընդունելի է համարում նրանց ժխտողական կեցվածքը և համոզված են անհերքելի ճշմարտության մեջ:
Հանդիպման ընթացքում Աշերը կիսել է նիդերլանդահայերի այն մտահոգությունը, որ Հայոց ցեղասպանության թեման դասավանդվի դպրոցներում, ինչպես դա արվում է Հոլոքոստի պարագայում։ Նախարարը խոստացել էր, այս հարցը քննարկել կրթության և գիտության նախարարի հետ։
Հայկական պատվիրակությունն իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության նկատմամբ Նիդերլանդների կառավարության դիրքորոշման մասին,պահանջել այս հարցում հստակ և ոչ երկակի մոտեցում,ինչպես օրինակ դա արվում է այլ երկրների կառավարություններում (Ֆրանսիա, Բելգիա ...):
Հոլանդահայ ֆեդերացիան գտնում է, որ այսպիսի կեցվածքը հիասթափեցնող է և անստույգ, հատկապես մի երկրում, որտեղ միջազգային իրավունքը և խաղաղությունը այնքան բարձր են գնահատվում, որտեղ խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրան իր աջակցությունն է ցույց տալիս Հոլանդիայի քաղաքացիական հասարակությունը։
Արդեն հունիսի 2-ին, երբ Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց Ցեղասպանության մասին հայտնի բանաձևը, Նիդերլանդական օրագիրը խնդրեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, պարոն Մաթո Հախվերդյանից պարզել' թե փոխվել է արդյոք մի բան Նիդերլանդների կառավարության դիրքորոշման մեջ.

«կառավարության տեսակետը դեռ չի փոխվել, իսկ Նիդերլանդների խորհրդարանը պահանջել է կառավարությունից, նամակով հայտնել կառավարության տեսակետը Գերմանիայի որոշումից հետո,-ասաց պարոն Հախվերդյանը։ Աշերը և կառավարությունը նուրբ կերպով շրջանցում են պարզ պատասխան տալուց։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է անում Գերմանիայի և Նիդերլանդների կառավարություններին լուրջ վերաբերվել սեփական խորհրդարանների որոշումներին և պատմության մասին խոսել միանշանակ և պատասխանատու կերպով, ինչպես դա արել են այդ երկրների օրենսդիր մարմինները »։

«Նիդերլանդական Օրագիր»

Կարող եք ձեր հարցերն ուղղել «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացման դերասաններին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒղարկեք ձեր հարցերը հայտնի դերասաններին
«Նիդերլանդական Օրագիր»-ը սկսում է նոր էջ՝ «Հարց ու պատասխան արվեստի մարդկանց հետ» խորագրով:


«Նիդերլանդական Օրագիր»-ը հանդիսանում է ներկայացման գլխավոր լրատվական հովանավորը։
Միջոցառումը կնկարահանի և կլուսաբանի մեր հատուկ թղթակից Մարիշա Շիկը։



«Նիդերլանդական Օրագիր»-ը հայտարարում է հարց-պատասխան դերասանների հետ։ Մինչև հունիսի 18-ը մեր  ընթերցողները կարող են  իրենց հարցերը հղել ներկայացման դերասաններից յուրաքանչյուրին։ Ձեր հարցերը պատասխաններով հանդերձ մենք կներկայացնենք Նիդերլանդական Օրագրի էջերում' հաջորդիվ։
Ձեր հարցերը խիզախորեն կարող եք ուղարկել (հարկ եղած դեպքում մենք կվերաձևակերպենք)' գրելով մեր էլ. փոստին, անձնական հաղորդագրությամբ, կամ էլ ֆեյսբուքյան մեկնաբանությունների տակ :
Սիրով կսպասենք թե  Ձեր հարցերին և թե Ձեր ներկայությանը թատրոնում:

Հունիսի 19-ին ժամը 19։00-ին Ամստերդամի Mozaïek թատրոնում տեղի կունենա Հրանտ Թոխատյանի և Նարեկ Դուրյանի ԴՈՆ ԺՈՒԱՆՆԵՐԸ ՄԱՐՍԵԼՈՒՄ կատակերգական ներկայացման պրեմյերան։


...Եվ այսպես հունիսի 19-ին ժամը 19-ին
ԴՈՆ ԺՈՒԱՆՆԵՐԸ ՄԱՐՍԵԼՈՒՄ կատակերգական ներկայացման պրեմյերա
ԴԵՐԵՐՈՒՄ՝
Նարեկ Դուրյան
Հրանտ Թոխատյան
Ռաֆայել Երանոսյան
Լուիզա Ներսիսյան
Լալա Մնացականյան
Թամարա Պետրոսյան։
Տոմսերի համար դիմել՝ Կարինե Կլյան։
Հեռ.՝ 061-9999938
Տոմսերի արժեքը՝ € 35.
Տեղերը սահմանափակ են