April 24th, 2017

Կենդանի շղթա Ամստերդամում ՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի

23 Ապրիլի՝ Ամստերդամ


Այս կիրակի ապրիլի 23-ին , Ամստերդամի  «Սուրբ Գրիգոր Նարեկացի»  դպրոցի սաների, մանկավարժական կոլեկտիվի և ծնողների համար անչափ հիշարժան օր էր։  Դպրոցի և  «Սուրբ Հոգի» եկեղեցու անդամները միասնաբար ոգեկոչեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այս միջոցառումը ևս մեկ անգամ ամրագրեց համայնքի համախմբման միասնականության զգացողությունը։ Ամստերդամյան ջրանցքների երկայնքով՝  Ի դեպ ջրանցքի կամուրջներից մեկն ունի Armeensebrug (Հայկական կամուրջ) անվանումը, «Սբ․ Հոգի» եկեղեցու  հավատացյալ  հայերը՝  մանուկ և չափահաս, կազմել էին կենդանի շղթա՝  ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի։  Նման միջոցառում արդեն երկրորդ տարին է կազմակերպվում : Հետագայում   այն ամրապնդվելու է, որպես ավանդույթ։

Դասախոսություն Ալմելոյում Հայոց Ցեղասպանության թեմայով

23-ը՝ ապրիլի, Ալմելո

Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումներ




75118143071_120332000372272359_2132952449_n.jpg75118142924_120332000336734675_247813489_n.jpg



751fc0c3d3917933e3634d13b8183140.jpg

Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկում Համագործակցող Հոլանդահայ կազմակերպություններն ընդգրկել էին
Ալմելոյի «Երևան» ակումբում «Սիրտ» հայկական երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառում-դասախոսությունը: Անչափ հետաքրքիր այս հանդիպումը կազմակերպվել էր հոլանդացի ազգությամբ թուրք լրագրող Սինան Ջանի, գրող Հակոբ Թումասյանի, գրող և հրապարակոս, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախի հետ: Վերջինս հոլանդահայ համայնքին հայտնի է իր 2010 թվականին լույս տեսած հայոց ցեղասպանության մասին ՝ «Քարքարոտ Արարատ» (In het gesteente van Ararat) գրքով:
Պ-ն Հոլսլախը իր խոսքում համգամանորեն խոսեց 20-րդ դարի ցեղասպանությունների մասին, զուգահեռներ տարավ հոլոքոստի, հայոց և այլ ցեղասպանությունների միջև: Բացատրեց ցեղասպանություն եզրի ի հայտ գալը: Ցուցադրվեց «Սիրտ» կազմակերպության կողմից պատրաստված կարճամետրաժ-փաստագրական ֆիլմ Հայոց Եղեռնից աշխարհասփյուռ փրկվածների ժառանգների մասնակցությամբ:
Այնուհետև գրող Հակոբ Թումասյանը խոսեց հայ և թուրք ժողովրդների մեջ գոյացած կարծրատիպերի մասին: Բանախոսը ընդգծեց, որ հարկավոր է ուժ գտնել հաղթհարելու երկու ժուղովուրդների մեջ գոյացած ատելությունը, ներել իրար և ապրել համատեղ կյանքով, պատմեց Ստանբուլ կատարած իր ուղևուրությունից և հանդիպումներից:
Լրագրող Սինան Ջանին Նիդերլանդահայերից զատ լավ ճանաչում են նաև Հայաստանում: Դեռ «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնին «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում նրա դերակատարմամբ ներկայացվել է «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը, որի գլխավոր դերակատարներից մեկն է: «Նիդերլանդական օրագիրն» այդ ժամանակ հարցազրույց ունեցավ թուրք դերասան-լրագրողի հետ:
Սինան Ջանը կրկին անրադարձ կատարեց իր դերակատարությամբ հանրահայտ «Արյունակից եղբայրները» ֆիլմի մասին, ցուցադրվեցին հատվածներ ֆիլմից, պատասխանեց հանդիսատեսների մի քանի հարցերին:


Արտակ Արևշատյան
«Նիդերլանդական օրագրի» հատուկ թղթ.
Ալմելո

75118142991_120332000380029819_1765433557_n.jpg
Լուսանկարներում ՝ (վերևի) Բանախոսները ՝ ցեղասպանությունների ուսումնասիրման և կանխարգելման մասնագետ Անտոնի Հոլսլախը, գրող, «Քարքարոտ Արարատ» (In het gesteente van Ararat) գրքի հեղինակ
 Հակոբ Թումասյանը, թուրք լրագրող, դերասան Սինան Ջանը:
Ներքևի լուսանկարում  ՝  բանախոսները Ալմելոյի «Երևան» ակումբում՝ «Սիրտ» հայկական երիտասարդական կազմակերպության ակտիվիստների հետ:
Լուսանկարները ՝  մեր թղթ.՝ Dario Cramer-ի

ՈՒՂԻՂ հեռարձակում ԱՍԵՆԻՑ, ԱԼՄԵԼՈՅԻՑ (Նիդերլանդներ) Ապրիլի 24

24 ապրիլի , Ասեն

Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների կողմից
Ոգեկոչման արարողություն Ասեն քաղաքում


Հայոց Ցեղասպանության 102 տարելիցի կապակցությամբ Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունների կողմից
Ոգեկոչման արարողություն Ասեն քաղաքում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ:
Վայրը` Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատուն
Հասցեն` Boskamp 5 – 9405 NN Assen,
Այս միջոցառմանը մասնակցում են Հոլանդիայի խորհրդարանի պատգամավորներ Գերտ-Յան Սեեգերսը, Մարտեյն Վան Հելվերտը, Էրիկ Զինգսը, Հայոց ցեղասպանության հետազոտող Դիրկ Ռոդզանտը, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հասարակական քաղաքական այլ գործիչներ:
Ծրագիր` Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, հանդիպում գերեզմանատան սրահում` ճառեր, գեղարվեստան ելույթներ։
Տեսանյութը ' Dario Cramer


Հ.Գ.
Միջոցառման ավարտից հետո ' տեսաերիզի վերջում մեր թղթակիցները փորձել են հարցազրույց վերցնել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանից և հայ համայնքի ներկայացուցիչ Նիկոլայ Ռոմաշուկից: Ցավոք համակարգիչային վատ կապը խանգարել է ամրագրել հարցուպատասխանների բնականոն ընթացքը:
Հայցում ենք հարցազրույցի մասնակիցների և ընթերցողների ներողամտությունը


Ասենից հետո Հայոց Ցեղասպանության  զոհերի ոգեկոչման արարողությունը շարունակվեց Ալմելոյում: Ինչպես հայտնի է այստեղ է գտնվում Եվրոպայի ամենամեծ Հայոց Ցեղասպանությունը խորհրդանշող հուշարձանը: