May 7th, 2017

Դեղատան աշխատակիցներից մեկը ռոբոտն է





Օսթբուրգի (Նիդերլանդներ) դեղատունը տեղափոխվել է պոլիկլինիկայի շենք: Նոր դեղատան աշխատակիցներից մեկը ռոբոտն է: Ռոբոտը դեղադարակներից ընտրում է այն դեղերը, որը համակարգիչով պատվիրում է դեղատան աշխատակիցներից մեկը: Կա նաև <երկրորդ աչքը>:Աշխատակիցներից մեկ ուրիշն էլ ստուգում է այս երկուսի աշխատանքի համագործակցության արդյունքը: Այսպիսով նվազագույնի է հասցվում սխալների հավանականությունը:
Ավելի մանրամասը' հոլանդերենով անցեք այս հղումով

Անչափ կարևոր ֆիլմ Թեհլիրյանի մասին

ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ ֆիլմադարան


Անչափ կարևոր ֆիլմ Թեհլիրյանի մասին:Հ1-ի այս լավ աշխատանքը պետք է ողջունել:
Թեհլիրյանը ծնվել է Կամախի Բագառիճ գյուղում: Արևմտյան Հայաստանի դատարկումից և Եղեռնից հետո, որին զոհ են գնացել նրա մայրն ու հարազատները: Թալեաթին սպանելուց հետ նա ձերբակալվում է, սակայն 1921թ. հունիսի 3-ին ազատ է արձակվում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Յոհաննես Լեփսիուսը:
Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլիրյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլիրյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:
Թեհլիրյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլիրյան- Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլիրյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Еще

Հիշատակման օրը Նիդերլանդների հայկական համայնքներում

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՝ ԱԼՄԵԼՈՅՈՒՄ


Նիդերլանդների հայկական համայնքները Մայիսի 4-ին տարբեր բնակավայրերում մասնակցեցին Հիշատակի օրվան նվիրված արարողություններին: Ամեն տարի, մայիսի 4-ին Ալմելոյի հայ համանքը ևս իր հարգանքի տուրքն է մատուցում Երկրորդ Համաշխարհայինի տարիներին և տարբեր ռազմական հակամարտություններում նահատկաված մարտիկների հիշատակին:
Artak S. Arevshatian-ի (Արտակ Արևշատյան) ներկայացրած այս տեսաերիզում հատվածներ են Հիշատակի օրվան նվիրված արարողությունից:
Խոսքով հանդես է գալիս Ալմելոյի հայ համայնքի անդամ Արտակ Մանուկյանը:


ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ՝ ՀԱԱԳԱՅՈՒՄ

Նիդերլանդների հայկական համայնքներն ամենուր մասնակցել են Մայիսի 4-ին տարբեր բնակավայրերում տեղի ունեցած Հիշատակի օրվան: Մասնավորապես՝ Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները առավոտ վաղ հասցրեցին լինել Միդելհարնիսում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների հուշարձանի մոտ , ապա երեկոյան ժամը  20.00-ին Ամստերդամի Դամ հրապարակում ծաղկեպսակ դրեցին Երկրորդ
Համաշխարհայինի տարիներին և տարբեր ռազմական հակամարտություններում նահատկաված մարտիկների հիշատակին:

.

.

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ' Մաստրիխտում

Մաստրիխտում ևս հայ համայնքը' ատենապետ Լևոն Սարգիսի գլխավորությամբ , պատշաճ ձևով են դիմավորել Հիշատակի օրը:
Հոլանդիայի ազգային ռադիոյի աշխատակիցն այցելել է մեր շնորհալի երիտասարդին' Հովսեփ Ասատուրյանին և հարցազրույց վերցրել նրանից: Այսպիսով Հովսեփի միջոցով ազգային ռադիոկայանի NOS Radio-ն կանրադառնա Սիրիայի խնդիրներին և Մաստրիխտի հայ համայնքի կյանքին:
Երեկ Անի հայ համայնքի ներկայացուցիչները' մասնավորապես Լևոն Սարգիսի և Հովսեփ Ասատուրյանի մասնակցությամբ Մաստրիխտ քաղաքի կենտրոնական հրապարակում, հայ համայնքի անունից ծաղկեպսակ զետեղեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում և այլ հակամարտություններում զոհված մարտիկների հիշատակին:


.

«Ազատագրման փառատոնին»   հաջող հանդես եկավ Աբովյան մշակութային միության  պարախումբը

B8897365Z.1_20160420091955_000GO8630UE.1-0.jpg
Մայիսի 5-ին Նիդերլանդներում նշվում է ԱԶԱՏԱԳՐՄԱՆ օրը:
Հաագայի  նույնանուն՝ «Ազատագրման փառատոն»  միջոցառմանը շատ հաջող հանդես եկավ Հոլանդահայ Աբովյան մշակութային միության պատանեկան պարախումբը՝  Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ:
 «Ազատության հրապարակի »  բեմում միջազգային այս փառատոնում մեր խումբը ցուցադրեց հայկական ժողովրդական պարեր: Միջազգային այս փառատոնում խոսք ասաց նաև Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Նա պատմեց հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին, պատմեց նախօրդ օրը Հիշատակի օրը Միդելհարնիսի հայ զինվորի և Հաագայի Դամ հրապարակի  հուշակոթողներին  ունեցած այցելությունների մասին:






ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԻ ԽՈՒՄԲԸ
Դիտել 25 րոպեից  Camera:Dario Cramer