July 9th, 2017

Մարդասպանը մարդասերի դիմակով

Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան կենտրոնացել է  հուլիսի 4-ի՝ Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի Ալխանլը գյուղում կատարվածին: Ակնհայտ է, որ ադրբեջանական  կողմի սադրած միջադեպի արդյունքում է երեխա   զոհվել։  Իրենցիսկ քաղաքացիական բնակչությանը՝  որպես կենդանի վահան օգտագործող գազանը, այսօր փորձում է մարդասեր ու գթասիրտ երևալ :  Առանց այն էլ մամուլում աղմուկ հանած այս դեպքին  չէինք անրադառնա, եթե ադրբեջանական քարոզչամեքենան հնարավոր ու անհնարին միջոցներով ճիգեր չգործադրեր հայկական կողմին դահճի կարգավիճակում, իրենց էլ՝  անմեղ  զոհի վիճակում  ներկայացնելու : Զոհված երեխան դարձրել է քավության նոխազ ու քաղաքական կեղտոտ նկրտումների միջոց՝  ադրբեջանական երեսպաշտությունը քողարկելու  համար:Երեխայի երեսը հատուկ ներկվել է կարմիրով  (հատուկ, քանի, որ առաջին օրը հրապարակված լուսանկարներում նման բան չկար), որպեսզի այս լուսանկարներով  մի քանի  ադրբեջանցիներ կանգնեն   տարբեր դեսպանատների առջև: Նմանօրինակ մի լուսանկարով Հայաստանի ագրեսիան դատապարտող կոչով ստորագրահավաք է կազմակերպել  Նիդերլանդներում գործող ադրբեջանական AzNed.nl ոչ այնքան  հայտնի ֆեյսբուքյան կայքը:
  Այս թեմայով իրենց համար յուրաքանչյուր բարենպաստ հոդված տարածում են կայծակնային արագությամբ՝  անգամ այդ նյութերը ի թիվս դրսի ու  ներսի ադրբեջանական կառույցների, մեզ են հղում կատարել  (Ներքևի լուսանկարում):
Որ շատ ադրբեջանցիներ են «Նիդերլանդական օրագրի»,  էջը դիտում ՝  գաղտնիք չէ: Ըստ հերթականության՝  մեր էջը ամենից շատ  կարդում են՝  Հայաստանի, այնուհետև Նիդերլանդների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի քաղաքացիները ՝ թվով 5-րդը: Հետևաբար՝ ասելիք ունենք  հղումներ անող ու մեր էջերը դիտող  ադրբեջանցիներին:
Բնակավայրերը թիրախ դարձնող ադրբեջանական իշխանությունների քայլերը,  մարդասեր ու գութ երևալու  նրանց մորմոքը՝   մոլորեցնում են թե՛ միջազգային հանրությանը, և թե սեփական ժողովրդին: Իսկ թե ի՞նչ ակունքներ ունեն ադրբեջանցի մարդատյացների հրեշագործությունները՝   թող հիշեն  Սաֆարովին, Թալիշում սպանված ու անդամահատված թոշակառու ծերերին, գլխատված  հայ զինվորներին, Մարտունիում 2016 թվականի Ապրիլի երկուսին զոհված 12 ամյա Վաղարշակ Գրիգորյանին և մյուս վիրավոր երեխաներին, զոհված 18-20 տարեկան երիտասարդ տղաներին:
Ադրբեջանական իշխանությունների լարած թակարդով, զոհված երեխայի հաշվին շահեկան վիճակում հայտնվելը՝  կեղտոտ քաղաքական քայլ է, դեպքը  աշխարհով մեկ,   տարածելուց և անգամ մեզ հղում  կատարելուց առաջ  արժե խորամուխ լինել պատճառահետևանքային կապին ու մի փոքր էլ հիշողություն ունենալ : Ի վերջո բոլոր հայ-ադրբեջանական պատերազմները սանձահարել է  ադրբեջանական  կողմը, վերջինը ՝   անցյալ տարվա ապրիլին:

Hay Azian


Հայաստանում մեկնարկեց Եվրամիության «Խոստումնալից երիտասարդություն» անվանումը կրող ծրագիրը

19875248_10210106522798949_8431556525785118236_n.jpg
 Այս օրերին Հայաստանում տեղի է ունենում «Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության (տնօրեն' Մարիամ Կիրակոսյան) նախաձեռնած «Խոստումնալից երիտասարդություն» անվանումը կրող միջազգային մշակութային փոխանակման ծրագրի միջոցառումները: Նախապատրաստական աշխատանքները ետևում մնացին: Երևանը դիմավորել է Հոլանդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Ավստրիայից ժամանած երիտասարդական պատվիրակությունների ներկայացուցիչներին: Հայաստանում նրանց միացան Հայաստանի պատվիրակները ։ Միջոցառումն անցնում է հագեցված ծրագրով: Տարբեր երկրների պատվիրակները ոչ միայն հնարավորություն ունեն մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին ու կենցաղին, այլ միմյանց ներկայացնելու սեփական երկրների ազգային ավանդույթներն ու առանձնահատկությունները:
19665455_1475654609186351_5430620060745256521_n.jpg
     Մասնակիցները հանգրվանել են գեղատեսիլ Աղվերանի Kristal Resort բարձրակարգ հարմարավետ հյուրանոցային համալիրում, հասցրել են ծանոթանալ միմյանց հետ, ներկայացրել են իրենց երկրները, ցուցադրել ու կրել են ազգային տարազով շորեր, ծանոթացել են հայկական պարարվեստին, նաև սովորել պարել: Նրանք արդեն եղել են Երևանում, այնուհետև Սևանում: Մասնակիցներին հետաքրքիր անակնկալ էր սպասվում գինու և  կոնյակի գործարանում: Նրանք, որպես հուշանվեր Գագիկ Ծառուկյանի  կողմից ստացան կոնյակներ:Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ քաղաքական գործիչների, արվեստի ու մշակույթի  մարդկանց հետ: Մասնավորապես' ծրագրված է կրկին հանդիպել ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, հանրաճանաչ դերասան Հրանտ Թոխատյանի հետ: Մասնակիցները կլինեն օլիմպիական ավանում:

19875567_10210091474982763_3922807309380350769_n.jpg20067760_10210137673617700_199307874_n.jpg
     Օրերս «Լուսավոր ապագա» կազմակերպության «Խոստումնալից երիտասարդություն» ծրագրի ներկայացուցիչները հյուրընկալվեցին հայկական հեռուստաալիքներից մեկին և ներկայացրեցին իրենց մոտեցումները:


   
«Լուսավոր ապագա» /Bright Future/ հոլանդական կազմակերպության կողմից իրականացվող և Եվրոմիության կողմից ֆինանսավորվող միջազգային միջմշակութային փորձի փոխանակման երիտասարդական ծրագիրն ավելի հագեցված և արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպիչ ընկերությունների հետ ակտիվ համագործակցել և աջակցել են` "Գագիկ Ծառուկյան" բարեգորցական հիմնադրամը, "Արաքս" թռչնաֆաբրիկան, «Կուռ» գինիները, «Լաքի» տորթերը, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանը, «Տերյան» մշակութային կենտրոնը, "Մեր տուն" հ/կ, «Դարման» հայկական թեյեր արտադրող ընկերությունը, «Լունար-Սիլվեր» արծաթյա զարդեր արտադրող ընկերությունը, «Ժնինել» աքսեսուարներ, «Թալիանի» իտալական արտադրության ակնոցները, "Ծիրանէ" հայկական արտադրության օճառներ և յուղեր արտադրող ընկերությունը, Գագիկ Կարապետյանի անվան պարի դպրոցը, «Նուբար» երգի-պարի անսամբլը, էթնիկ վոկալիստ Անուշ Հարությունյանը, դերասանուհի Ելենա Բորիսենկոն, «Արարատ Վյու Գարդեն» ռեստորանային համալիրը, Հայ Կրթական Հիմնարկությունը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Գլաձոր համալսարանը։ Միջոցառման Ինֆորմացիոն գործընկեր՝ «Նիդերլանդական օրագիր»:

Հ.Մ.Ը.Մ. Առնեմի մասնաճյուղի միջոցառումը

.




.
. Հուլիս 9 ին տեղի ունենացավ Հ.Մ.Ը.Մ. Առնեմի մասնաճյուղի կողմէ կազմակերպվուած առաջի մարզահանդեսը, որը առաջինն է Հոլանդայի տարածքով նույն անուանակոչով , նախաձեռնութիւնը առաջարկուեցավ ամրապնդելու հարաբերութիւնը Հայկական համայնքներուն միջեւ, բարգավաճելու եւ պայծառացնելու հայկական ոգին:
ըստ հնարաւորութեան եւ պատկերացումները իրականացնելու նպատակը միջոցառման, որն է Հ.Մ.Ը.Մ. ի «Բ'արձրացիր Բ'արձրացուր» նշանաբանը եւ ի հարկէ Հայապահպանման եւ ազգային ծրագրերը գոյատեվման ենթարկելու,ըմբռնելով այդ հանգամանքը որը Հայ ժողովուրդը պետք է ունենայ իր ռազմավարութիւնը հաղթահարելու բոլոր այդ խոչնդոտները:
Հանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին և ելույթներ ունեցան Նիդերլանդներում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Արեւմտյան Եւրոպայի հայրապետական պատուիրակի Հոլանդիայի փոխանորդ՝ Տեր Առեն Վրդ. Շահինյանը:
Առնեմի Հ.Մ.Ը.Մ.-ի ընտանիքը համալրվեց նոր անդամներով: