August 6th, 2017

«Արի տուն» ծրագրի մասնակիցների մեջ Նիդերլանդների Ալմելո քաղաքի դպրոցականներն են

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր»  պարբերականի լրագրող Գևորգ Չիչյանը հանդիպել և զրուցել է Նիդերլանդների Ալմելո քաղաքում բնակվող, դպրոցականներ' Խաչիկ, Ավետիս և Նազելի Ֆրանկյանների հետ, ովքեր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցներից են:


Նրանք դեռևս անցյալ տարվանից են ցանկացել ծրագրին մասնակցել, բայց քանի որ սահմանված կարգով կրտսեր քրոջ` Նազելիի տարիքը չի համապատասխանել, եղբայրները սպասել են նրա տասներեք տարեկանը բոլորելուն:  Եվ, ահա, նրանք այս տարի բռնել են «Արի տան» ճամփան:
Խաչիկ Ֆրանկյան–Ապրելով օտար երկրում` մեզ հնարավորություն է տրված լիովին բացահայտելու Հայաստանն ու կապվելու հայկական հողին: Վստահ եմ` «Արի տուն» ծրագրին մասնակցելուց հետո առավել հայրենասեր կդառնամ, կարժևորեմ հայի ինքնությունս և ընկերական շրջապատս կընդլայնեմ:
 Հայաստան առաջին անգամ 2003 թվականին եմ եկել, դրական փոփոխություններն, իրոք, նկատելի են. ժամանցի և զբոսանքի վայրերն են շատացել, իսկ Երևանն ավելի բարեկարգ է դարձել: Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերից հատկապես շատ եմ սիրում Սևանա լիճը, Գառնու տաճարն ու Գեղարդի վանքը: Տեղյակ եմ, որ  «Արի տուն» ծրագրի շրջանակներում այցելելու ենք վերոնշյալ վայրեր, որի համար շատ ուրախ եմ:
Ալմելոյում համախմբված հայկական համայնք է գործում, հայանպաստ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, տոները նշվում:
Շատ եմ սիրում Սուրբ Ծնունդը, երբ ընտանիքով գնում ենք հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մասնակցելու պատարագի և մոմ վառելու:
Ավետսիս Ֆրանկյան–Ալմելոյում շախմատի խմբակ եմ հաճախում: Հոլանդիայում կայացած շախմատի մրցույթներին մի քանի անգամ հաղթող եմ ճանաչվել:
Նպատակս է շախմատում գրանցած հաջողություններով նպաստել աշխարհում Հայաստանի առավել ճանաչմանը և ցույց տալ, որ հայերը խելացի, տաղանդավոր մարդիկ են:
Եղբորս ու քրոջս հետ մեծ ուրախությամբ եմ եկել մասնակցելու «Արի տուն» ծրագրին, հուսով եմ`մեր սպասելիքները կարդարանան և վառ տպավորություններով տուն կվերադառնանք:
Նազելի Ֆրանկյան–Մեր ծնողներն ամեն ինչ անում են, որպեսզի միշտ Հայաստանին մեզ մոտ զգանք, տանը հայերեն խոսենք: Հայկական բոլոր տոները նշում ենք: Տոնական օրերին մեր սեղանը ավանդական ուտեստներն են զարդարում, որոնց պատրաստման գործում ես նույնպես մասնակցություն եմ ունենում:
Նիդերլանդներում փորձում եմ օրերս հետաքրքիր դարձնել, որի բաղկացուցիչ մասն էլ հայ ընկերներիս հետ զբոսանքի դուրս գալն է կազմում:
 «Արի տուն» ծրագրին մասնակցելով՝ կբարելավեմ հայոց լեզվի իմացության մակարդակը, նոր ծանոթություններ կհաստատեմ և կայցելեմ այն բոլոր վայրերը, որոնք մինչ այժմ համացանցի միջոցով եմ միայն տեսել:
Զրույցի ընթացքում երեխաները  խոր ափսոսանք են հայտնել  իրենց տնօրենի' Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա  դպրոցի մանկավարժ Մանուկ Մկրտչյանի մահվան առիթով` նշելով, որ նրանից շատ բան են սովորել.  «Մեր հուշերում նա միշտ կմնա որպես հայրենասեր մարդ: Երախտապարտ ենք նրան` մեզ հայոց լեզուն սովորեցնելու համար»-ասել են «Արի տուն» ծրագրին մասնակցած  Նիդերլանդների Ալմելո քաղաքի դպրոցականները:

Ի՞նչ պատճառով է բելգիացի պաշտոնեան հրաժարվում թուրքական քաղաքացիությունից


Ըստ Artsakhpress.am-ի      Բելգիայի N-VA կուսակցության անդամ նախարարի՝ թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու պատճառը Թուրքիայում տիրող ոչ ժողովրդավարական իրավիճակն է:
«Չեմ կարողանում ճանաչել այն երկիրը, որտեղ իմ պապերն են ծնվել: Թուրքական հասարակության վրա ճնշումներ, կանանց իրավունքների, մարդկանց ազատությունների ու ժողովրդավարության հետընթաց է տեղի ունենում, Թուրքիայում ամեն բան հակառակ է ընթանում: Թուրքիան ինձ համար կմնա որպես սիրելի երկիր, սակայն Թուրքիայի քաղաքացի լինելն ինձ համար ընդունելի չէ»,- ասել է Զուհալ Դեմիրը:
Զուհալ Դեմիրը, ով արմատներով թուրք է, ծնվել է Բելգիայում 1980թ-ին: 2017թ-ի փետրվարի 24-ին նշանակվել է Բելգիայի կառավարության «Հավասարության գծով պատասխանատու պետնախարար»:
Ըստ «Նիդերլանդական օրագրի» մեր աղբյուրների Զուհալ Դեմիրը քրդական արմատներ ունի: Թուրքական քաղաքացիություն ժառանգել ինքնաբերաբար '  իր ծնողներից: Որոշ վերլուծաբաններ ու քաղաքագետներ, մասնավորապես ծագումով թուրք պատգամավոր Ահմետ Կոչը, Վելի Յուկսելը  գտնում են, որ նրա Թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու պատճառը ընտրողական կեցվածքն է, զերծ մնալու սեփական քաղաքական թևի  ճնշումներից, որը դեմ է կրկնակի քաղաքացիությանը:
Դժվար չէ հասկանալ  թուրք, բելգիացի CD&V կուսակցության պատգամավոր Վելի Յուկսելի անհանգստությունը, ով նույնպես ունի թուրքական քաղաքացիություն: Մի առիթով նա ասել է. «Ես ծնվել եմ այստեղ,  սովորել եմ այստեղ,  սիրում եմ ու ենթարկվում եմ բոլոր օրենքներին, բայց ես նաեւ  թուրքական արմատներ ունեմ: Ես չեմ հասկանում, թե ինչու  պետք է հրաժարվի իմ ազգությունից », - ապա ավելացրել է' «Ինչու  է  անհանգստացնում որեւէ մեկին իմ երկքաղաքացիությունը»:
Այսպիսով կարելի է հասկանալ բելգիացի թուրք պատգամավորների անհանգստության  և խուճապի պատճառը:
Այժմ  Զուհալ Դեմիրը թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի մեջ է: Առաջինը իր համաձայնությունը պետք է տա Թուրքիայի արդարադատության նախարարությունը:
Դեմիրը բավական ժամանակ է, ինչ բարդ հարաբերություններ ունի թուրքական կառավարության հետ: Վերջինս գործի է դրել թուրք պաշտոնական մեդիան' Զուհալին մեղադրելու քրդական այսպես կոչված ահաբեկչական (PKK) կուսակցությունների հետ ունեցած կապի մեջ:
Նման դեմարշ' երկքաղաքացիության դեմ, Նիդերլանդներում վաղուց է իրագործվում: Միգուցե՞ Զուհալ Դեմիրի այս քայլը կհասունացնի իրավիճակը Բելգիայում և Եվրոպայի այլ երկրներում ևս,Ինչն այս պարագայում արդարացի է:

Ըստ մամուլի հրապարակումների
հավաքեց   և ամփոփեց ' Hay Azian-ը
«Նիդերլանդական օրագիր»

Nieuwsblad.be   

Turks-Belgische politici zijn scherp voor staatssecretaris die afstand wil doen van Turkse nationaliteit

“Zuhal Demir profileert zich op kap van haar eigen gemeenschap”



“Zuhal Demir profileert zich op kap van haar eigen gemeenschap”

Foto: BELGA

“Dat ze dan in Turkije aan politiek doet, om daar de zaken te veranderen.” De reacties van andere Turks-Belgische politici op het feit dat staatssecretaris Zuhal Demir (N-VA) af wil van haar dubbele nationaliteit, liegen er niet om. “Ze doet dit enkel uit electorale redenen.”






Staatssecretaris Zuhal Demir (N-VA) wil af van de Turkse helft van haar dubbele nationaliteit. “We zijn uit elkaar gegroeid, Turkije en ik. En we zijn dat blijven doen. Ik ben een Vlaamse vrouw geworden met trotse, Koerdische roots. Alles wat Turkije niet wou”, schrijft ze op haar Facebook-pagina.

Demir kreeg de Turkse nationaliteit automatisch, omdat haar ouders allebei Turk zijn. Ze is nu een procedure gestart om afstand te doen van die nationaliteit. Of haar dat lukt, is nog niet zeker. Daarvoor moet de Turkse minister van Justitie eerst nog zijn fiat geven.






“Zuhal Demir profileert zich op kap van haar eigen gemeenschap”
“Zuhal Demir doet dit om electorale redenen. Zo wil ze scoren bij de traditionele achterban van N-VA”, zegt Kamerlid Veli Yüksel (CD&V). Foto: BELGA




Demir heeft al langer een moeilijke verhouding met de Turkse overheid. Ze is een grote tegenstander van het beleid van president Erdogan. De Turkse media zetten haar bovendien al neer als een sympathisante van de Koerdische terreurbeweging PKK.

N-VA tegen dubbele nationaliteit

Hoe dan ook, de beslissing van de politica valt niet in goede aarde bij haar Turks-Belgische collega’s.

“Zuhal Demir doet dit om electorale redenen. Zo wil ze scoren bij de traditionele achterban van N-VA”, zegt Kamerlid Veli Yüksel (CD&V) aan VTM Nieuws. “Demir kan misschien beter in Turkije aan politiek gaan doen, om daar zaken te veranderen. Nu profileert ze zich op de kap van de gemeenschap waar ze vandaan komt.”

Ook politicus Ahmet Koç, ex-SP.A, ziet een politiek manoeuvre. “Ze gaat mee in het rechtse discours tegen die dubbele nationaliteit”, zegt hij. Haar partij N-VA heeft al verschillende keren geprobeerd om de dubbele nationaliteit af te schaffen. “Ik geloof dan ook niets van de redenen die ze opgeeft, ze richt zich gewoon op de onderbuik van rechtse en extreemrechtse kiezers.”

Net als Yüksel denkt Koç er niet aan om zijn Turkse nationaliteit te laten varen. “Ik ben hier geboren, ik heb hier gestudeerd, ik hou mij aan alle wetten, maar ik heb ook Turkse roots. Ik zie niet in waarom ik mijn nationaliteit zou opgeven”, zegt hij. “Waarom zou het iemand storen dat ik een dubbele nationaliteit heb?”