January 19th, 2018

Նիդերլանդական, թե՞ Նիդեռլանդական

Նիդերլանդական, թե՞ Նիդեռլանդական

Ո՞րն է ճիշտ տարբերակը



.
Kni_nidor89.JPG.  .Kni_nid12.JPG

Հայկական դպրոցական Մեծ Հանրագիտարանում Նիդեր(ռ)լանդներ բառը գրվում է Ռ-ով: Նույնն ենք հանդիպում Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարանում (Հովհաննես Խաչատուրի Բարսեղյան։ «Լույս» Հրատարակչություն, Երեւան, 1973), սակայն 1975թ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի կողմից հրատարակված Լեզվաբանական բառարանում կարդում ենք՝ ՆԻԴԵՐԼԱՆԴԵՐԵՆ (Ր-ով) բառը (Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա, Երեւան, 1975): Այստեղ կիսվում են նաև լեզվաբանների կարծիքները: Մեկը կողմնակից է Ռ-ին, մյուսը պնդում է, որ ՆԻԴԵՐ(Ռ)ԼԱՆԴԱԿԱՆԸ պետք է հենց Ր-ով էլ գրվի:

Ո՞րն է այս պահին պետականորեն ամրագրված ճիշտ տարբերակը և ինչպե՞ս գրել այս բառը: Այս հարցով դ
իմեցինք Լեզվի տեսչության մասնագետ Երազիկ Գրիգորյանին: Նա հայտնեց հետևյալը.

«Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական կազմկերպությունը տիրապետում է Ստանդարտների ազգային ինստիտուտում հաստատված երկրանունների ցանկին, որտեղ այս երկրի անունը գրանցված է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ ձևով: Ճիշտ է, հայերենում Լ-ից ու Ն-ից առաջ գրում ենք Ռ, բայց այս սկզբունքը Նիդերլանդներ-ի դեպքում չի կիրառվել, քանի որ որոշումն ընդունողները ՆԻԴԵՐ և ԼԱՆԴ բաղադրիչները ընկալել են որպես առանձին միավորներ: Իհարկե, կարելի է վիճել` մատնացույց անելով մի այլ` օտար բառերը մեկ միավոր համարելու սկզբունքը (ԵԹԵ բաղադրիչները հստակ որպես առանձին միավորներ չեն ընկալվում): Բայց մենք ունենք նաև ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ, ԻՆՏԵՐՆԵՏ, ԳԵՐՄԱՆԻԱ բառերը և այլն: Վերևում ընդգծածս ԵԹԵ-ները դժվարացնում են բոլոր դեպքերի համար մի ընդհանուր որոշման ընդունումը (
միգուցե լեզվի պետական կոմիտեն հորդորակ հրապարակի` մեջբերումը Նիդ.օրագիր): Գուցե արժի ընդունված ստանդարտը վերանայելու հարց բարձրացնել, բայց առայժմ առաջնորդվում ենք եղածով ու գրում ենք ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ»:

Մինչ այս հարցին հստակ պատասխան չի տրվել, հետևելով ներկա գործող կարգին, մոտ մեկ ամիս առաջ վերանայած մեր մոտեցումը կրկին փոխում ենք և պահպանում մեր կայքի նախկին տարբերակը՝ «Նիդերլանդական Օրագիր» :

ԱՆԻ Միութեան Վարչութիւնը կը կազմակերպէ Դասախօսութիւն

ԱՆԻ Միութեան Վարչութիւնը կը կազմակերպէ Դասախօսութիւն
Ani Miutyun Dordrecht
28-ը ՀՈՒՆՎԱՐԻ 2018թ ժ. 14.30
Հասցե.
Dordrecht 3317 BC Admiraalsplein 168

Դասախօսութիին /Lezing
Պատմութիւն Ամստէրթամայ Եւ Սուրբ Հոգի Եկեղեցոյ

Դասախօս' Խաչիկ Կիւրեղեան Պալըքճեան
Մուտքն ազատ է

Armeense dans bij de theater De Vaillant in Den Haag

• Armeense dans bij de theater De Vaillant in Den Haag
• Armenian Dance at Theatre De Vaillant in The Hague
• Հայկական պարեր Հաագայի «Դե Վայանտ» թատրոնում


Armeense dans bij Werelddansvoorstelling
in theater De Vaillant in Den Haag

Wat: Op vrijdag 26 januari 2018 wordt in theater De Vaillant de Voorstelling Werelddans gehouden. De Armeense Culturele Vereniging Abovian zal zich tijdens deze voorstelling presenteren met Armeense dans door de dansgroep van de Vereniging onder leiding van Gagik Avetisyan.

Datum: Vrijdag, 26 januari 2018
Tijd: 20.00 uur
Plaats: Theater De Vaillant
Adres: Hobbemastraat 120 – 2526 JS Den Haag
Toegang: 5 euro
Kaarten en info: www.werelddanswerkplaats.nl







Հայկական պարեր Համաշխարհային պարեր տոնահանդեսում
Հաագայի «Դե Վայանտ» թատրոնում

Թեմա` 2018 թ. հունվարի 26-ին, ուրբաթ օրը, Հաագայի «Դե Վայանտ» թատրոնում «Համաշխարհային պարեր» տոնահանդեսում հայկական պարերով հանդես կգա Աբովյան մշակութային միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ։

Թվական` Ուրբաթ, 26 հունվարի 2018
Ժամը` 20-ին
Վայրը` «Դե Վայանտ» թատերասրահ
Հասցե` Hobbemastraat 120, 2526 JS Հաագա
Մուտքը` 5 եվրո
Տոմսեր և տեղեկություն` www.werelddanswerkplaats.nl