March 29th, 2018

Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիում Մատուցվեց Ծաղկազարդի Սուրբ Պատարագ

Այսoր Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիում Մատուցվեց Ծաղկազարդի Սուրբ Պատարագ, որտեղ օրհնվեցին մանուկները: Այսօրվա Պատարգիչն էր Հոգշ. Տեր Առեն Վրդ. Շահինյանը:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի օր Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

Levon Sarkis добавил 24 новых фото.

Մարտի 25ին Կիրակի օրը Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիում Մատուցեց Ծաղկազարդի Սուրբ Պատարագ և մանուկները օրհնվեցին այսորվա Պատարգիչի կողմից Պատարագիչներ Հոգշ. Տեր Առեն Վրդ. Շահինյանը:

Ադրբեջանցի լրագրողը պատանդի կարգավիճակում

ՄԱՄՈՒԼ
Նիդերլանդներում բնակվող ադրբեջանիցի Լրագրողը նախկինում դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, որպեսզի նրանք օգնեն իրեն վերադառնալ Նիդերլանդներ։

«Ցավոք, ես այժմ ապրում եմ Ուկրաինայում որպես Ադրբեջանի քաղաքական պատանդ, ես այն ուժերի պատանդն եմ, որոնք վերահսկվում են Կրեմլից: Ես իրավունք չունեմ հեռանալ Կիևից, իմ անձնագիրը խլել են, ես դարձել եմ մարդ առանց իրավունքների: Ես կորցրել եմ իմ աշխատանքը Նիդերլանդներում, և ինձ պարտքով գումար է անհրաժեշտ Կիևում ապրելու համար։ Ես դիմում եմ ձեզ խնդրանքով օգնել ինձ հետ ստանալ իմ անձնագիրն ու անվտանգ վերադառնալ Նիդերլանդների Թագավորություն»,- գրում է նա իր ուղերձում։

BLOGNEWS.AM
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ազատել ...



Մաստրիխտի Ս. Կարապետ Եկեղեցու Ծխական Խորհուրդը սիրով տեղեկացնում է

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

ՇՆՈՐՀԱՒՈ՛Ր ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Սիրելի Կայրենակիցներ,

Մաստրիխտի Ս. Կարապետ Եկեղեցու Ծխական Խորհուրդը սիրով տեղեկացնում է, որ հառաջակա շաբաթվան օրերը՝ (Ավագ Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ եւ Կիրակի) ն, կկատարվեն հետեվեալ արարողությունները՝

(Ստորեվ ցուցակոմ կարող եք նայել յուրաքանչյուր օրվան արարողակարգը եւ ժամերը)

***ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ***

Ա.- Ավագ Հինգշաբթի օրվան (Ոտնլվայի) կապակցությամբ, այն անձերը՝ (ՓՈՔՐ ՈՒ ՄԵԾ ԵՒ ՄԻԱՅՆ ՄԿՐՏՎԱԾՆԵՐԸ) ովքեր որ ցանկանում են իրենց ոտքերը լվանալ, խնդրվում է 30 րոպե շուտ եկեղեցիում գտնվեն, եւ իրենց հետ բերել հողաթափ եւ սրբիչ՝ ոտքերը սրբելու համար:

Բ.- Ավագ Ուրբաթ օրվան (Թաղման կարգի) կապակցությամբ՝ այն անձերը ովքեր ցանկանում են, կարող են իրենց հետ ծաղիկներ բերել (Քրիստոսի Գերեզմանին) դնելու համար:

Գ.- Ավագ Շաբաթ օրվան (Ճրագալույցի Ս. Պատարագին) կապակցությամբ՝ այն անձերը ովքեր ցանկանում են, կարող են իրենց հետ բերել (կանթեղներ), որպեսզի եկեղեցուց (Քրիստոսի Լույսը) վերցնեն եւ իրենց տուները տանեն:
29543153_1645594842195655_8529131074035034482_n.jpg

Ազատություն սիրող հավերը



Օրեր առաջ այս աքլորների լուսանկարը զարմանքի և ուրախ մեկնաբանությունների առիթ տվեց:
Հետաքրքիր պատմություն է: Դեռ 25 տարի առաջ Հոլանդիայի այս քաղաքում, որտեղ հիմա հիվանդանոցն ու դպրոցն է, գոյություն է ունեցել հավաբուծական ֆերմա, որը քաղաքի ընդարձակման պատճառով լիկվիդացրել են: Հավերի մի ըմբոստ խումբ չի ՝՝համակերպվել՝՝ այս կարգավիճակին և փախուստի է դիմել: Տերն ստանալով իր բոլոր փոխհատուցումները՝ գոհ հեռացել է, իսկ հավերի այս ՝՝խելացի՝՝ խումբը հայտնվել է բնության պատսպարության ներքո: Դպրոցի ու նրան հարող տարածքներում ծառեր ու թփուտներ են, որտեղ էլ լավ միջավայր է ստեղծվել հավերի ձվադրման ու սերունդ շարունակելու համար, չնայած տարիներ շարունակ դպրոցի աշակերտները փնտրել հավաքել են հավի ձվերը և դպրոցական ճաշարանում նաև դրանով սնվել:
Բնականաբար անցուդարձ անող ու կենդանիներ սիրող բնակիչներն էլ իրենց հերթին են կերակրել զբոսնող հպարտ հավերին: Տարբեր գարուններ շարունակ տեսնելի էր հավ մայրիկներին իրենց ճուտիկների հետ զբոսնելիս:
Տարիների ընթացքում հավերը պակասեցին, իսկ այսօր արդեն մնացել են այս երեք հպարտ ու հաղթանդամ աքլորները, որոնք բազմաթիվ փորձություններ անցած թափառում են հիվանդանոցի , դպրոցի ու մերձակա տների շրջակայքում ու գիշերները թառում են մոտակա ծառերի բարձր, բարձր ճյուղերին՝ մեկ օր ևս լուսացնելու ակնկալիքով: Հավանաբար նրանք երանությամբ հիշում են իրենց նախնիների պատմությունը՝ գթառատ տիրոջը, կերակրող անցորդների և արդեն կորցրաց իրենց գեղեցկուհի հավերի մասին:

Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ 2018

Herdenking Armeense genocide 2018 – Commemoration of Armenian Genocide 2018 – Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ 2018


Federatie Armeense Organisaties Nederland • FAON
Website: www.faon.nl

Herdenking van de Armeense genocide
Programma van april 2018
Georganiseerd door de Samenwerkende Armeense Organisaties (SAO)

1. Demonstratie op het Plein in Den Haag
• Voor erkenning Armeense genocide door de Nederlandse regering
• Tegen benoeming Armeense genocide met "kwestie" door de regering
• Aanbieding petitie aan de Nederlandse regering




Datum: Dinsdag 17 april 2018 om 12.00 uur
Plaats: Plein
Adres: Plein, 2511 CR Den Haag

Voor vervoer met bussen neem telefonisch contact op: Almelo 0621956216 (AGBU), 0655723507 (Homenetmen), 0633964887 (Hay Tad), Arnhem-Nijmegen 0684870820, Assen 0640500501.



2. Herdenking bij het genocide monument in Assen




Datum: Dinsdag 24 april 2018 om 12.30 uur
Plaats: Begraafplaats de Boskamp in Assen
Adres: Boskamp 5 – 9405 NN Assen

Programma: Kranslegging bij het Armeense genocidemonument, herdenkingsplechtigheid, bijeenkomst in de aula van begraafplaats de Boskamp met toespraken, artistieke uitvoeringen.

Voor vervoer met bus van Den Haag naar Assen neem contact op met de Vereniging Abovian: info@abovian.nl



Federation of Armenian Organisations in the Netherlands (FAON)

Website: www.faon.nl
Email: info@faon.nl

Commemoration of Armenian Genocide
Programme of April 2018
Organised by Joint Armenian Organisations

1. Demonstration at Plein Square in The Hague
• For recognition of Armenian Genocide by Dutch Governement
• Against refering to Armenian genocide as "issue of genocide" by the Government
• Submission of a petition to Dutch Government




Date: Tuesday 17 April 2018 at 12 noon
Place: Het Plein Square
Address: Het Plein – 25 11 CR The Hague, The Netherlands

For bus transport services please call: Almelo 0621956216 (AGBU), 0655723507 (Homenetmen), 0633964887 (Hay Tad), Arnhem-Nijmegen 0684870820, Assen0640500501.



2. Commemoration at the Armenian Genocide Memorial in Assen




Date: Tuesday 24 April 2018 at 12:30 p.m.
Place: Cemetery “De Boskamp” in Assen
Address: Boskamp 5 – 9405 NN Assen, The Netherlands

Programme: Laying of wreaths at the Armenian Genocide monument, Commemorative Ceremony, meeting in the auditorium of the Boskamp cemetery with speeches and artistic performances.

For bus transport from The Hague to Assen please contact Abovian Centre: info@abovian.nl



Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)
Կայքէջ` www.faon.nl
Էլ. փոստ` info@faon.nl

Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ
2018 թ. ապրիլ ամսվա ծրագիրը
Միջոցառումները կազմակերպել են Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունները
1. Ցույց Հաագայի «Plein» հրապարակում
Նիդերլանդների կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար
• Ընդդեմ իշխանության կողմից Հայոց ցեղասպանությունը «ցեղասպանության հարց» անվանելու
• Հանրագրի ներկայացում Հոլանդիայի կառավարությանը




Թվականը` Երեքշաբթի 17 ապրիլի 2018, ժամը` 12-ին
Վայրը` «Het Plein» հրապարակ
Հասցեն` Het Plein – 2511 CR Հաագա, Նիդերլանդներ

Ավտոբուսով ճամփորդելու համար խնդրում ենք զանգահարել` Ալմելո` 0621956216 (ՀԲԸՄ), 0655723507 (ՀՄԸՄ), 0633964887 (Հայ Դատ), Արնհեմ-Նեյմեգեն` 0684870820, Ասեն` 0640500501։



2. Ոգեկոչում Մեծ Եղեռնի հուշարձանի մոտ Ասենում




Թվականը` Երեքշաբթի 24 ապրիլի 2018, ժամը 12:30-ին
Վայրը` Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատուն
Հասցեն` Boskamp 5 – 9405 NN Assen, Նիդերլանդներ

Ծրագիրը` Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, հանդիպում գերեզմանատան սրահում` ճառեր, գեղարվեստան ելույթներ։

Հաագայից Ասեն ավտոբուսով ճամփորդելու համար խնդրում ենք կապվել Աբովյան միության հետ` info@abovian.nl