?

Log in

No account? Create an account

April 12th, 2018

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Մելքոնյանն
իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլհելմ Ալեքսանդին:


Այսօր՝ ապրիլի 11-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլհելմ Ալեքսանդին: Սա նշանակում է, որ Ն.Գ. պարոն Գարեգին Մեկլքոնյանը սահմանված կարգով ու լիազորություններով պաշտոնապես անցնում է իր պարտավորությունների կատարմանը:
Այս կապակցությամբ նույն օրը ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին հոլանդահայ կազմակերպություններին եւ կառույցների ներկայացուցիչներ:
Հակիրճ ելույթով նորանշանակ դեսպանը պատմեց Հաագայում հատուկ արարողակարգով իրեն Noordeinde թագավորական պալատում առաջնորդելու, այնտեղ Վիլհեմ Ալեքսանդրին հավատարմագրեր հանձնելու և նրա հետ մոտ կես ժամ ունեցած զրույցի մասին: Խոսվել է հայ-նիդերլանդական համագործակցության մասին: Դեսպանը կարևոր համարեց նաև կապը հայ համայնքների հետ, խոստացավ մոտիկից ծանոթանալ հայ համայնքների և կառույցների գործունեությանը:
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհավորեցին դեսպանին և հաջողություններ մաղթեցին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Նիդերլանդական օրագիր»


Ըստ դեսպանատան կայքի ներկայացնում ենք Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Պարոն Գարեգին Մելքոնյանին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
մարտ 2018թ. - ներկա Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան

2014 – 2018թթ. Նախարարի առաջին տեղակալ, ՀՀ տնտեսական
զարգացման եւ ներդրումների նախարարություն

2011-2014թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2005-2011թթ. ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ, ԵՄ-ում ՀՀ
առաքելություն, Բրյուսել

2001–2005թթ. Արտաքին տնտեսական քաղաքականության վարչության
պետ, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն

2000–2001թթ. Զբոսաշրջության վարչության պետ, ՀՀ արդյունաբերության եւ
առեւտրի նախարարություն

1999թ. Արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ, ՀՀ
արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն

1997-1999թթ.Միջազգային համաձայնագրերի բաժնի պետ, Արտաքին
տնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ
արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն

1996-1997թթ.Գլխավոր Մասնագետ, Արտաքին առեւտրի Վարչություն, ՀՀ
առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության
նախարարություն

Պարգեւներ
Անանիա Շիրակացի մեդալ
ՀՀ նախագահի շնորհակալագիր

Կրթությունը
1992-1997թ.Երեւանի Պետական Համալսարան, Արեւելագիտության
ֆակուլտետ

Ծնվել է 1975 թ. ապրիլի 8-ին, ք. Երեւանում` Հայաստան:

Օտար լեզուների իմացություն
Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ պարսկերեն

Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է, ունի երեք երեխա:


European Armenian Federation for Justice and Democracy - EAFJD

March 2018                                                Newsletter #3
Artsakh Republic President Bako Sahakyan decorated EAFJD President Kaspar Karampetian
blank.gif
On the occasion of his first-ever visit to the U.S. Capitol, Artsakh Republic President Bako Sahakyan decorated EAFJD President Kaspar Karampetian with the prestigious "Mesrop Mashtots Order" for his commitment and activity in defence of Nagorno Karabakh people's rights and promoting relations between Europe and Artsakh. Watch the video here
blank.gif

Exhibition in Strasbourg dedicated to the 30th  anniversary of Nagorno Karabakh movement

The EAFJD in cooperation with the permanent representation of Artsakh Republic in France and the Armenian representation in the Council of Europe co-organized photo exhibition entitled "Artsakh - Hidden Treasure" on 13 March, in Strasbourg. This exhibition was an important initiative to perceive Artsakh not as a conflict zone, but as a picturesque region - land of Hidden Treasures, where people live in harmony. Read more
CNN Greece dedicates an article to the Armenian activism in Europe
CNN Greece published an article on the increasing interest in Nagorno Karabakh conflict in the European Union and Azerbaijani Caviar Diplomacy. Read more

Artsakh flag on the boards at the entrance of the city of Alfortville (France)

French city of Alfortville has signed a friendship agreement with Berdzor, a town in Nagorno Karabakh. The flag of the Artsakh Republic and the name of the city of Berdzor now appear on the boards at the entrance of the city.
Watch the statement of French MP Luc Carvounas here

Presenting TUMO of Artsakh in Brussels

On the initiative of the Belgian Deputy André Du Bus and in cooperation with the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) and the AGBU Europe, Korioun Khatchadourian, the manager of TUMO Center for Creative Technologies of Stepanakert (Artsakh/Nagorno Karabakh) was in Brussels on 27 March 2018, to present innovative methods developed by TUMO in the domain of education using advanced technologies. Read the press release here

EAFJD president Kaspar Karampetian's interview to ANCA TV

EAFJD President Kaspar Karampetian reacting on the defamatory and fake accusations of Azerbaijani Authorities regarding his person.
"If they knew us better, they should have known that those things make us stronger" he said.

Watch the entire  interview here

The EAFJD presented its activities in a conference in Germany

EAFJD communication officer Harout Chirinian participated in the Youth conference of the European Pontos Greeks Federation in Germany where he presented the activities of the EAFJD and the Armenian activism in general in Europe.

Save the date
25/04/2018
13:15-15:30

Human Rights & Hate Speech in the South Caucasus in the context of the Nagorno Karabakh conflict

We are pleased to invite you to attend the exclusive presentation of the human rights situation in the South Caucasus in the context of the Nagorno Karabakh conflict with the Ombudsman of Nagorno Karabakh, Ruben Melikyan.

In the context of the Nagorno Karabakh conflict, the human dimension, specifically human rights, often gets obscured by geopolitical and geostrategic considerations. Ombudsman Melikyan will provide a broad overview of the human rights situation in Nagorno Karabakh and the impact the protracted conflict has on human rights in the wider region.

The briefing will take place at the Press Club Brussels Europe, Rue Froissart 95, 1000 Brussels on Wednesday, 25 April from 13:15 to 15:30.
Register now
The  European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) is an umbrella organization with members in 14 European countries and represents a significant part of the Armenian diaspora in Europe.​
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
Դեսպան Գարեգին Մելքոնյանը հավատարմագրերը հանձնելու շքահանդեսին 11.04.2018
Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 11-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլհելմ Ալեքսանդին: Նախքան փաստաթղթերի հանձնումը և դրանից հետո արքայական շքախումբը համապատասխան արարողակարգ է կատարել: Մինչ ՀՀ դեսպան Նորին Գերազանցություն Գարեգին Մելքոնյանը կշրջանցեր պատվո նվագախումբն ու շարասյունը և կհնչեր Հայաստանի հիմնը, նույն արարողակարգն է անցել Իրաքի նորանշանակ դեսպան Զ.Ե. դոկ. Հիշամ Ալի Ակբար Իբրահիմ Ալալավին: Դիտել տեսաերիզը (Հայկական օրհներգը՝ 10.30-ից:)
Տեսաերիզը ՝ Paul Buijtelaar -ի